Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Յունիս 1, Երախաներու պաշտպանութեան միջազգային օր…

Հալէպի ՀԲԸՄ-ի Սարեան նկարչական դպրոցի փոքրիկ աշակերտներու նկարած գործերուն կը նայիմ, ալբոմին էջերը դարձնելով եւ յուզումս կը վերածուի պայթելու պատրաստ բողոքի. Հալէպի երախաները նկարած են պատերազմը… քանդուած տուներ, եկեղեցի ու մզկիթ, վիրաւոր ու զոհուած մարդիկ, թանկեր ու զինեալներ, փուռին առջեւ հացի համար հերթի կանգնածներ… Նկարած են Հալէպի առօրեան, նկարած են ինչ որ տեսած են, նկարած են իրենց կեանքը…

Հալէպի փողոցներուն մէջ հազուադէպ է մանուկներու հանդիպիլ. անոնք փակուած են իրենց տուներուն մէջ, քանի որ փողոցները անապահով են շարունակուող հրթիռակոծումներուն պատճառով: Անոնք միայն հազար զգուշութեամբ դպրոց կերթան եւ նոյն ձեւով ալ կը վերադառնան ու կը փակուին իրենց սենեակներուն մէջ, իրենց ծնողներուն խիստ արգելքներուն ենթարկուելով: Ու գիտէ՞ք ինչով կը զբաղին, անոնք փայտի կտորներով ու ստուարաթուղթերով զէնքեր կը շինեն ու զիրար «կը սպաննեն» տան մէջ, կամ շէնքի դրացի տղոց հետ ու հպարտութեամբ իրարու կը ցուցադրեն փողոցներէն կամ տանիքներէն իրենց հաւաքած տեսակաւոր փամփուշտներու հաւաքածոները…

Երախաներու պաշտպանութեան միջազգային օր…

Հիմա փողոցն եմ ու կը տեսնեմ Երեւանի երախաներուն տօնական դէմքերը, ուրախ են, երջանիկ, խաղալիքներ գրկած են, ուրախ են նաեւ անոնց ձեռքերէն բռնած մամաներն ու քոյրիկները: Խաղավայրերը լեցուն են անմեղ բացագանչութիւններով, ուրախութեան ճիչերով… Այսօր իրենց տօնն է, այս երկրի ապագայի տէրերը խաղաղ են ու պաշտպանուած: Հալալ է ձեզի, «ապրէք երեխէք», բայց… Հալէպի երախաներուն պէս չապրէք…

Ու յանկարծ, ակամայ միտքս թռիչք կառնէ դէպի Արցախ, սահմնամերձ հայրենի գիւղերն, ու կը տեսնեմ սեւազգեստ, նոր այրիացած նորահարսեր, իրենց նոր որբացած երախաները գրկած, տան շեմին նստած, կը նային հեռուն, հորիզոնէն անդին, ով գիտէՙ երեւան իրենց զինուոր ամուսինը, իրենց երկինք գացած հայրիկը յանկարծ երեւայ մշուշի մէջէն ու վերադառնայ…

Երախաներու պաշտպանութեան միջազգային օր…

Ասոնք մերիններն են, հապա՞ Պաղեստինի երախաները, հապա՞ Իրաքի, Սոմալիի, Աֆղանիստանի… Անոնց պիտի հասնի՞ իսկական պաշտպանութիւն, թէ՞ միայն լուրերէն պիտի լսեն, կամ օրացոյցներէն պիտի իմանան, բայց ոչ անոր հոտը առնեն, ոչ ալ համը:

Երախաներու պաշտպանութեան օր… Ո՞ւր ես, Արդարութիւն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸՙ ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական