Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԵՌՆԵՐԵՑ-ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ՓԱՄԲԱԿ-ԴԱՐԱՆԱԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԴԱՀԼԻՃԸ

27/05/2016
- 27 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակ գյուղի միջնակարգ դպրոցում կայացել է աշակերտների իրականացրած համայնքային ծրագրի շրջանակներում վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Աշակերտական հասարակական կազմակերպությունըՙ «ԱՀԿ»-ն, ստեղծվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներումՙ որպես առաջնահերթ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիր ընտրելով դպրոցի միջոցառումների դահլիճի վերանորոգումը: Հիմնախնդրի լուծման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումները» դեռեւս մարտ ամսին Փամբակ-Դարանակի պատանի հասարակական գործիչներին տրամադրել էր 150 հազար դրամի չափով դրամաշնորհ: Դրամաշնորհային մրցանակն աշակերտներին հանձնվել էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից: Հենց այդ գումարով էլ ԱՀԿ անդամաները ձեռնարկեցին վերանորոգման աշխատանքները` ներկեցին դահլիճի պատերը, գնեցին վարագույրներ եւ նորոգեցին հատակը:

Մարտի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացածՙ «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրիՙ ԱՀԿ-ին դրամաշնորհների տրամադրման միջոցառման ընթացքում, կազմակերպիչների հրավերով միջոցառմանը ներկա գտնվողՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց, որ ծրագրի իրականացման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության դրամաշնորհ ստացած 12 ԱՀԿ-ից յուրաքանչյուրին կտրամադրի 100 հազարական դրամՙ իր ընտանիքի միջոցներից:

Վերանորոգված դահլիճի բացմանը մասնակցել է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ձեռնարկատիրությունը պահանջում է գիտելիքներ եւ փորձ: Դրանք ձեռք են բերվում համառ աշխատանքի շնորհիվՙ քայլ առ քայլ: Վաղ տարիքում, թեկուզեւ փոքր դրամագլխով, բիզնես գործունեություն ծավալելը մեծ հիմքեր է ստեղծում հետագայում, ավելի մեծ մասշտաբի գործարարությամբ զբաղվելու համար: Առավել գնահատելի է այն, որ աշակերտներըՙ գումար վաստակելով, իրենց առջեւ դրել եւ իրագործել են չափազանց կարեւոր նպատակ. դպրոցի դահլիճի վերանորոգումը: Ինձ համար, որպես գործարարի, հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ աշակերտներին հաջողվել է կազմել բիզնես-պլանՙ թիմային աշխատանքի միջոցով, ինչը ապագայի չափազանց կարեւոր փորձառություն էՙ հաշվի առնելով հայկական միջավայրի առանձնհատկությունները», – ասել է Ռալֆ Յիրիկյանը :

«Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի առաջին հատվածում աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ձեռներեցության հիմունքներին, հիմնելու գործարար ընկերություն եւ զբաղվելու ձեռներեցությամբ: Այդ ընթացքում նրանք կատարել են շուկայի հետազոտություն եւ պահանջարկի ուսումնասիրման արդյունքում որոշում են կայացրել արտադրել մարզում մեծ պահանջարկ վայելող «Գավառի փախլավա» անուշեղենը: Որպես մարքեթինգային գործիք` պատանի ձեռներեցները սպառողներին անվճար տրամադրել են հայտնի փախլավայի բաղադրատոմսը, իսկ տանտիրուհիներին առաջարկել են գնել փախլավան պատրաստելու «լրացնող արտադրանքը»` խոհանոցային սրբիչ եւ գոգնոց:

Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները ոչ միայն հնարավորություն են ունեցել ձեռք բերել տնտեսագիտական եւ ֆինանսական կայուն գիտելիքներ, այլ նաեւ միաժամանակ ծանոթանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգին եւ մշակել իրենց աշակերտական գործարար ընկերության ԿՍՊ ռազմավարությունը: Այդ կապակցությամբ էլ պատանի ձեռներեցներն իրենց գործարար շահույթից 10 հազար դրամ հատկացրել են իրենց նախաձեռնածՙ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի իրականացման համար եւ այդ գումարն ավելացրել այն միջոցներին, որոնք պետք է ուղղվեին դահլիճի վերանորոգմանը:

Ծրագրի երկրորդ հատվածում աշակերտներն իրենց գործարար ընկերությունը վերափոխել են հասարակական կազմակերպության եւ ձեռնամուխ եղել համայնքային վերոհիշյալ խնդրի լուծմանը: Բազմաթիվ համայնքային խնդիրներից պատանի հասարակական գործիչներն ընտրել եւ ցանկացել են լուծել հատկապես դահլիճի խնդիրը: Աշակերտական հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Դաշյանն այդ առնչությամբ ասել է. «Դահլիճը գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որ միջոցառումներ կազմակերպելը դարձել էր գրեթե անհնար: Այդ պատճառով բավականին երկար ժամանակ դպրոցում ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում: Աշակերտներն անհամբերությամբ էին սպասում բացման արարողությանը եւ արդեն մշակել են միջոցառումների անցկացման խիտ ժամանակացույց: Մեր ունեցած միջոցներն ուղղել ենք կոսմետիկ նորոգման աշխատանքների իրականացմանը»:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ներկայումս հանրապետության ավելի քան 150 դպրոցներում իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի առաքելությունն է` Հայաստանի խոցելի համայնքների երիտասարդների շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի եւ վաղվա օրվա հանդեպ: «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթության» նպատակը ոչ միայն այդ համայնքների երիտասարդներին տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ հաղորդելն է, այլեւ շուկայական տնտեսության սկզբունքներին ծանոթացնելը, անհրաժեշտ ձեռնարկատիրական եւ ֆինանսական հմտություններով եւ կարողություններով զինելը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ մասնակիցների շրջանում նորարարական եւ ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը, ինչպես նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների դասավանդմանը: Ծրագրի շնորհիվ մասնակիցները լավագույնս կհասկանան, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը եւ ինչպես կարելի է դառնալ այդ հասարակության լիարժեք անդամ:

Հասարակական կազմակերպությունների գործունեությանը եւ դրանց հիմնադրման գործընթացին ծանոթանալը հավելյալ խթան է մասնակիցների համարՙ դպրոցական եւ համայնքային խնդիրների լուծման գործընթացում ընդգրկվելու եւ կամավորական աշխատանքների հանդեպ դրական վերաբերմունք ձեւավորելու հարցում:

Նախորդ գրառումը

«ԿՈՄԱՑՈՒ» ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական