Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՏԵՍԻԼ 2016…

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստոկհոլմում կայացած «Եվրոտեսիլ 2016»-ն, ի տես 200 միլիոնանոց հանդիսատեսի, վեր հանեց իր գլամուրային, շլացնող զգեստի աստառներում թաքնված քաղաքական անմաքուր խաղերի բոլոր կարկատանները։ Եվ դրան մեծապես օգնեց այս տարի Եվրոպական հեռարձակողների միության հրապարակած նոր կանոնների մասին օրենքը, համաձայն որիՙ եզրափակիչում բոլոր մասնակից երկրների ազգային (պրոֆեսիոնալ) ժյուրիի եւ հեռուստադիտողների ձայները ներկայացվեցին առանձին հաշվարկով։ Երբ մայիսի 14-ին հնչեցին ազգային ժյուրիի քվեների առաջին արդյունքները, բոլորին պարզ դարձավ, որ ժյուրին տարված է ոչ թե արվեստ, ստեղծագործություն գնահատելու խնդիրներով, այլ այսպես կոչվածՙ քաղաքական հաշիվներ մաքրելով։ Սա Ստոկհոլմյան Եվրոտեսիլի, եւ առհասարակ այս մրցույթի ողջ պատմության ընթացքում բացահայտված ամենամեծ եւ ամոթալի սկանդալն է թերեւս։

Երբ մարտին հայտնի դարձավ, որ Եվրոտեսիլի կազմակերպիչները թույլատրել են Ուկրաինայի ներկայացրած «1944» վերնագիրը կրող երգի կատարումը Ստոկհոլմի բեմում, կասկած անգամ չմնաց, որ այս քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչՙ Ռուսաստանին նետված ձեռնոց, քանզիՙ Ղրիմի թաթարների տեղահանման պատմական փաստի միջոցով լուսարձակի տակ էր դրվում Ղրիմի այսօրվա խնդրահարույց թեման։ Եվ ողջ ինտրիգը մրցույթի չորս օրերի ընթացքում սկսվեց պտտվել Ռուսաստան-Ուկրաինա-Եվրոմիություն քաղաքական կացության շուրջ։ Ռուսաստանը Ստոկհոլմ էր բերել բոլոր առումներով մրցույթի թերեւս ամենատպավորիչ եւ ուժեղ ելույթըՙ «Դու ես միակը» երգը, Սերգեյ Լազարեւի կատարմամբ։

Հայկական ազգային ժյուրին, որի կազմում միայն Հայկոյի անունն էր ծանոթ, Ռուսաստանի ելույթի իր գնահատականում ցավոք ղեկավարվեց ոչ ստեղծագործական, այլՙ քաղաքական սկզբունքի դիրքերից, տալով ռուսներին ընդամենը երկու միավոր։ Պատճառն, անշուշտ, ապրիլյան պատերազմում Ռուսաստանի մեր նկատմամբ դրսեւորած ոչ դաշնակցային պահվածքից էր բխում։ Սակայն կարծում եմ բարձր մշակույթի համբավ վայելող, աշխարհին երաժշտական արվեստի մեծեր պարգեւած մեր ազգի անունից ներկայացող ժյուրին պետք է որ վեր կանգնած լիներ «վրիժառուի» պահվածքից։ Մանավանդ որ քաղաքական հարցերը ոչ թե լուծվում են Եվրոտեսիլի բեմում, այլ բոլորովին այլ անձանց կողմից եւ այլ հարթություններում։

Դե եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա քաղաքական այդ ի՞նչ «թխվածքաբլիթների» համար էր, որ հայկական ժյուրին տասը միավոր տվեց վրացական «Ռոք – Բենդին», ի դեպՙ ստանալով նրանցից ոչնչացնող «ոչինչ». Տարածաշրջանում Հայաստանին տնտեսապես մեկուսացնելո՞ւ, թուրքերի եւ ազերիների հետ ռազմական մեկ բլոկում հայկական սահմանին զինավարժությունների մասնակցելո՞ւ, ապրիլյան պատերազմում հայերի դեմ կռվելո՞ւ համար։

Ասում են խմբում հայ մասնակից կար, թերեւսՙ այս պատճառով։ Դե, այնտեղ, որտեղ «ախպեր-տղերք»-ային մոտեցում կա, էլ ի՞նչ պրոֆեսիոնալիզմի մասին կարող է խոսք լինել։

Բերենք մի օրինակ։ Կարծում եմ Ֆիլիպ Կիրկորովի հետ Հայաստանի կապերը հայտնի դեպքերի եւ հայտարարությունների պատճառով երբեք չեն փայլել առանձնակի ջերմությամբ եւ համակրանքով։ Նա շուրջ քսան տարի Հայաստան չի եկել հյուրախաղերի։ Սակայն տեսնելով եւ գնահատելով Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի տաղանդավոր բեմելը, նա կոչ արեց ռուս հանդիսատեսին ձայները տալու հայկական պատվիրակի օգտին։ Եվ ռուսների, նաեւՙ բուլղարացիների շնորհած բարձրագույն միավորները մենք ունեցանք նաեւ Կիրկորովի շնորհիվ։

Այս տարի Եվրոտեսիլի հայկական մասնակից Իվետա Մուկուչյանն ու նրան աջակցող պատվիրակությունը հոյակապ հանդես եկան Շվեդիայի մայրաքաղաքում։ Կատարվել էր ահռելի աշխատանք, ապահովվել էր հայկական խմբի արժանապատիվ ներկայություն, տեղի ունեցավ բեմական անմոռանալի կատարում։ Բացառիկ օժտվածության, արտաքին շլացնող հմայքի հետ մեկտեղ առանձնապես տպավորիչ էր մեր երգչուհու հայրենասիրական արարքը, երբ գիտակցելով ռիսկի ողջ չափը, նա այնուամենայնիվ, ի տես միլիոնավոր հանդիսատեսների, պարզեց Արցախի դրոշը։ Ըստ եղած տեղեկության, Եվրոպական հեռարձակողների միությունը պատրաստվում է հունիսին տուգանք ներկայացնել հայկական պատվիրակությանը այս «արարքի» համար։

Կարծում եմ «Եվրոտեսիլ 2016»-ին դեռ երկար կհետեւի բողոքների, սկանդալային բացահայտումների, զավեշտի հասնող պատժիչ միջոցառումների մի շղթա։ Առաջին քայլն արդեն արված է։ Մոտ 300 հազար ստորագրություն է հավաքվել բողոքարկելու համար Ուկրաինացի երգչուհի Ջամալայի հաղթանակը։ Հիշեցնենք որ հեռուստադիտողների ձայների մեծամասնությունըՙ 361 ձայն, շահել էր Ռուսաստանի ներկայացուցիչը։

«Եվրոտեսիլ 2016» -ի այս տարվա հռչակած «Եկեք միավորվենք» կարգախոսի իմաստն ու ոգին, մրցույթի քաղաքականացված արդյունքից հետո, ամբողջությամբ ի դերեւ եղավ։ Կարծում եմ հաջորդ տարի Եվրոտեսիլի կարգախոս պետք է ընտրել. «Ո՛չ քաղաքականությանը»։

Առաջին կիսաեզրափակիչից հետո մեր Իվետա Մուկուչյանի պարզած Արցախի հանրապետության դրոշի հետեւաքով ծագած «սկանդալը» մայիսի 14-ին դարձավ ընդամենը խիզախ ու արդարացի մի ժեստ այն տպավորությունից հետո, ինչն ունեցանք վերջում, երբ հնչեցին քաղաքականապես մոտիվացված ազգային ժյուրիի բաշխած ձայների արդյունքները։

Մեր նեղացածի բարդույթից անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում հարկավոր է ազատվել, որ անընդհատ չհայտնվենք «Նեղացածների վրա ջուր են կրում» ասացվածքի հերոսի դերում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԵՑԵ՛Ք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԼԱՎԱՇՆ ՈՒ ՄԱՐԿԵՍԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԼԱՎԱՇՆ ՈՒ ՄԱՐԿԵՍԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական