Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏԸ» ԿԳՈՐԾԻ, ԻՍԿ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈ՞ՎԸ…

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Հրազդան-ցեմենտ» ընկերությունն անցյալ տարվա 4-րդ եռամսյակից վերագործարկվել է, թողարկելով շուրջ 75 հազ տոննա կամ 2,7 մլրդ դրամի ցեմենտ: Ընկերությունում ներկա պահի դրությամբ աշխատում է 470 մարդ: Երբեմնի արդյունաբերական քաղաք Հրազդանում նման ձեռնարկության վերագործարկման նշանակության մասին խոսելը երեւի թե ավելորդ է: Ավելացնենք նաեւ մրցակցային դաշտ ապահովելու առումով Հայաստանում երկրորդ ցեմենտի գործարանի աշխատելու կարեւորությունը: Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» կունենա մրցակից, ինչը, բնականաբար, դրականորեն կազդի արտադրվող ցեմենտի որակի եւ գների վրա: Եվ, ի վերջո, «Հրազդան-ցեմենտը» արդյունաբերական ձեռնարկություն է, Հայաստանի արդյունաբերության երբեմնի հսկաներից մեկը եւ նրա աշխատանքը (մի կողմ թողնելով էկոլոգիական խնդիրները) միմիայն դրական նշանակություն կունենա մեր արդյունաբերության համար այնպես, ինչպես որեւէ այլ արդյունաբերական ձեռնարկության վերագործարկման դեպքում: Իսկ ի՞նչ էր եղել այդ ձեռնարկության հետ եւ ինչո՞ւ էր այն հայտնվել պարտքերի եւ տույժ-տուգանքների տակ:

2008-2009-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին շինարարության անկումը, բնականաբար, բացասական ազդեցություն ունեցավ նաեւ «Հրազդան-ցեմենտի» վրա: Սակայն, ասել, թե ձեռնարկությունը ֆինանսական պարտավորություններ կուտակեց միայն այդ պատճառովՙ ճիշտ չէ: Այն ժամանակ ընկերության սեփականատերն էր ոչ անհայտ Միխայիլ Բաղդասարովը: Այս մարդուն բնորոշ է գրեթե նվեր ստացած ձեռնարկությունները հասցնել սնանկացման եզրին, ապա հավաքելով նրանց գործունեությունից ստացված ողջ հասույթըՙ հեռանալ: Ընդ որում, Միխայիլ Բաղդասարովը սովորաբար մենաշնորհային բիզնես է ծավալումՙ չունենալով կամ գրեթե չունենալով մրցակցություն: Մի ժամանակ, նա դիզվառելիքի միակ ներկրողն էր, ապա մյուս ներկրողների հայտնվելուց հետո դուրս եկավ այս ոլորտից: Հետո նա ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատերն էր եւ վերջինիս նույնպես «բարեհաջող» սնանկացման հասցրեցՙ պարտքեր թողնելով բոլորինՙ պետական բյուջեին, օդանվակայանին, ավիացիոն զանազան ծառայություններին, ավիաընկերության օդաչուներին, ուղեկցորդուհիներին եւ մյուս աշխատակիցներին: «Հրազդան-ցեմենտն» այս շարքում հերթականն էր:

Ինչպես ընդունված է մեղմորեն ասելՙ «անարդյունավետ կառավարման պատճառով», «Հրազդան-ցեմենտը» 2016-ի փետրվարի 1-ի դրությամբ 933 մլն դրամի պարտք ուներ պետական բյուջեին: «ՎՏԲ-Հայաստան Բանկը», որտեղ գրավադրված են «Հրազդան-ցեմենտի» գույքն ու հաշիվները, տրամադրել էր լրացուցիչ վարկՙ 179 մլն դրամ աշխատակիցների աշխատավարձը մարելու եւ 122 մլն դրամՙ հոսանքի դիմաց վճարումներ կատարելու նպատակով: Հարկերի ուշացման պատճառով կուտակված տույժերից ազատելու դեպքում, բանկը պատրաստվում է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելՙ ի հավելումն արդեն տրամադրած 4,6 մլն դոլարի վարկի: Վերջինիս շնորհիվ ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ, նախատեսելով ցեմենտի արտադրության 2016-ի տարեկան ծավալը հասցնել մինչեւ 200 հազար տոննայի, որի արդյունքում պետական բյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկեր, կպահպանվեն աշխատատեղերը, հնարավորություններ կառաջանան արտադրության զարգացման համար:

Թեեւ դժվարությամբ, բայց խորհրդարանն, այնուամենայնիվ, համաձայնություն տվեց «Հրազդան-ցեմենտին» տույժերից ազատելու: Ինչո՞ւ դժվարությամբ, քանի որ աշխատատեղեր ստեղծելու, տնտեսություն զարգացնելու կոչերով հաճախ հանդես եկող պատգամավորները մոռանում են այդ ամենի մասին հենց այն պահին, երբ դա անհրաժեշտ է գործնականում ապացուցել: Այդուհանդերձ, «Հրազդան-ցեմենտին» գործելու հնարավորություն տրվեց, բայց նրան այդ կացության մեջ գցած «գործարարը» հերթական անգամ խուսափեց պատասխանատվությունից: Մի՞թե նա այլեւս չուներ գույք կամ այլ ակտիվներ, որոնք պետք է կալանքի տալ վերցվեին եւ դրանց վաճառքի միջոցով մարվեին այն պարտքերը, որոնք առաջացել էին Բաղդասարովի կողմից գումարային ամբողջ հասույթները գրպանը դնելու սովորության համաձայնՙ թե՛ «Հրազդան-ցեմենտի», թե՛ «Արմավիայի» դեպքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԳՆԱՆԿՈՒՄԸ ԴԵՌ ԳՆԱՃ ՉԻ ԴԱՐՁԵԼ, ԿԲ-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԳՆԱՆԿՈՒՄԸ ԴԵՌ ԳՆԱՃ ՉԻ ԴԱՐՁԵԼ, ԿԲ-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական