Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԽՈՐԱՄԱՆԿ ԺՊԻՏԸ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Ընտրական նոր օրենսգրքի համար կարեւոր պայման կար հատկապես միջազգային շրջանակներից` այն լայն կոնսենսուսով ընդունելու:Սակայն խորհրդարանական ընդդիմության գոնե երկու միավոր պնդում էին, որ իրենց կարեւոր առաջարկները չեն ներառվել դրանում, ինչի առթիվ նրանց խոստացվեց դեռ մի արտահերթ նիստ` մնացած խնդիրները քննարկելու: Արտահերթ նիստը տեղի կունենա մայիսի 25-ին: Այսպես, թե այնպես` նոր Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի այս քառօրյայում ընդունվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ, շնորհավորում ենք իշխող կուսակցությանը, որ համամասնական անվան տակ լավ էլ մեծամասնական ընտրակարգ անցկացրեց, ամրագրելով վարկանիշային քվեարկություն կոչվածը, որի համարժեքությունը միայն փողի ու լծակների տիրապետողների հաղթանակ է նշանակելու: Համենայնդեպս` ընդդիմադիրները պնդում են, որ խեղաթյուրվել է համամասնական կարգի գաղափարը:

Մի քանի կարեւոր դրույթ հիշեցնենք. ըստ նոր ԸՕ-ի` ընտրությունները կուսակցական ցուցակներով են լինելու, 100 տոկոս համամասնական ընտրական կարգով: Որեւէ կուսակցության` բացարձակ մեծամասնություն չստանալու դեպքում, եթե ամենաշատ ձայները հավաքած կուսակցությունը երեք օրվա ընթացքում չկարողանա կոալիցիա կազմել ձայների քվեով երկրորդ տեղը գրաված կուսակցության հետ, ապա տեղի կունենա երկրորդ փուլ` ամենաշատ ձայները հավաքած երկու կուսակցության մասնակցությամբ: Առաջին եւ երկրորդ փուլերում հաղթող ուժը 2/3-ից ավելի քվե չի կարող ունենալ, մյուս մանդատները բաշխվելու են մյուս ուժերի միջեւ:

Վերադառնալով վարկանիշային քվեարկություն հասկացությանը, որ ներմուծված է նոր Ընտրական օրենսգրքում եւ ըստ որի պետք է ձեւավորվեն նաեւ տարածքային ցուցակներ, ամրագրվում է, որ տեղական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին տրված քվեն նաեւ կուսակցությանը տված քվե է համարվելու: Սա կբերի նրան, որ այդ ցուցակները գլխավորեն տեղական կամ հանրապետական նշանակության փողատերերը, տարբեր տրամաչափի պաշտոնյաները, թաղային «հեղինակությունները», որոնք էլ տարբեր լծակներ եւ նյութական շահագրգռություններ գործածելով` ձայն կստանան, սա էլ համամասնական կարգը կվերածի թաքնված մեծամասնականի. 13 ընտրատարածքում 13 օլիգարխ կգլխավորեն ցուցակը, իրենցից հետո թողնելով եւս մի երեք- չորս «հեղինակավորի», ու նվազագույնը հիսուն հոգի վարկանիշային քվեարկությամբ կանցնի խորհրդարան: Նրանք, բնականաբար, կներկայացնեն ներկայիս իշխող կուսակցությունը կամ նրանց մերձ շրջանակները: Այդպիսով` հենց միայն Ընտրական օրենսգրքում վարկանիշային քվեարկության առկայությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ոչ ոք լրջորեն չի պայքարելու մենաշնորհի ու կոռուպցիայի դեմ, այլապես որտեղից կգոյանան վարկանիշ ապահովելու ահռելի միջոցները:

Նախորդ գրառումը

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական