Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Քառօրյա կոչվող պատերազմը սթափվելու պահ դարձավ բոլորիս համար: Նաեւ կոչՙ օգնության հասնելու ճակատային գծին, ռմբակոծություններից տուժած բնակավայրերի բնակիչներին եւ ընդհանրապես բանակին: Մարտերի 3-րդ օրն արդեն սկսվեց օգնության փութալու մի շարժումՙ որքան հախուռն, այնքան անկազմակերպ, սակայն սրտառուչ եւ անմիջական, ինչպես հատուկ է մեր ժողովրդին: Անհատներ, կազմակերպություններ, կրթական հաստատություններ եւ հիմնարկներ ազգային մեր բանակին հասցրին ֆինանսական օգնություն, մինչ ուրիշներ նախընտրեցին սննդի ու նպարեղենի խմբաքանակներ ուղարկել առաջնագծերոմ մարտնչող մարտիկներին, որոնց շարքերն առաջինը համալրելու էին շտապել ազատամարտիկներըՙ թեժ մարտերի սկսվելու հաջորդ օրն իսկ:

Քիչ ավելի ուշ, երբ արդեն սկսվել էին գուժկան լուրերը մեր ունեցած զոհերի մասին, հարազատներ, բարեկամներ եւ ընկերներ շտապեցին օգնության հասնել նրանց ընտանիքներինՙ ով ինչով կարող էր: Անմիջապես, այդ 2-րդ ալիքին միացան նաեւ սփյուռքահայերը, որոնք ջանացին անձամբ տուժածների ու զոհերի ընտանիքներին հասցնել իրենց կամ իրենց ընկերական շրջանակի նվերները, նույնպես հախուռն ու անկազմակերպ, այդ ընթացքում երբեմն ակամա թույլ տալով անհամաչափություններ, գերազանցապես ժամանակի սղության պատճառով, բարերարությունները կենտրոնացնելով մայրաքաղաքի ու նրա մերձակա շրջանների վրա, մինչ առավել հեռավոր շրջաններում գտնվողներից ոմանք զուրկ մնացին նպաստավորվելուց: Եղան ընտանիքներ, որոնք միաժամանակ մի քանի հոգուց ստացան գումարներ, այնինչ նույն բնակավայրում գտնվող մեկ ուրիշ ընտանիքՙ ոչ մի:

Հիմա արդեն ժամանակն է այս գործում եւս կարգուկանոն մտցնելու, որպեսզի թույլ չտրվի որեւէ թյուրիմացություն, առավել եւսՙ անհամաչափություն: Տարբեր կազմակերպություններ, ինչպես «Վերադարձ Հայաստանը», «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ այլք, բծախնդրորեն ուսումնասիրված ծրագրով են արդեն առաջնորդվում եւ զոհերի ընտանիքներին անձամբ հասցնում ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական բնույթի օգնությունՙ նրանց վիշտն ու ցավը ինչ-որ կերպ մեղմելու նպատակով:

Սակայն ավելի խելամիտ է թվում ՀՀ Սփյուռքի նախարարի վերջերս արած առաջարկը (չմոռանանք, որ նա եղել է նաեւ սոցապ նախարար, հետեւաբար լավ է տիրապետում նման գործերին), որն էՙ յուրաքանչյուր կազմակերպության կամ գաղթօջախի հատկացնել Հայաստանի եւ Արցախի մարզերից, շրջաններից կամ համայնքներից որեւէ մեկըՙ զոհվածների համապատասխանՙ ճշտված ցուցակով, հասցեներով եւ այլ տվյալներով, եւ նվիրաբերվող գումարը համապատասխան բանկերի միջոցով ամսական վճարումների տեսքով փոխանցել թիրախային ընտանիքներինՙ մինչեւ ընդհանուր գումարի սպառվելը: Դա կլինի հարմար եւ վստահելի, եւ ամենակարեւորըՙ օգնություն ստացող ընտանիքների համար ավելի օգտակար:

Անշուշտ, սրանք այն օգնությունների մասովՙ որոնք ուղղվելու են զոհվածների ընտանիքներին: Կան շատ ավելի ծանր պարտականություններ, որոնք դիմագրավում եւ դիմագրավելու ենք ազգովին ու պետականորեն: Առաջինըՙ ռմբակոծություններից տուժած բնակավայրերի, համայնքային նշանակության օբյեկտների ու ճանապարհների վերակառուցման խնդիրն է, իսկ երկրորդըՙ պաշտպանության եւ սպառազինման հարցերը:

Վստահ եմ, որ առաջինին լրջորեն եւ ծանրակշիռ կերպով կանդրադառնա առաջիկա շաբաթավերջին Երեւանում գումարվելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, իսկ երկրորդըՙ շատ ավելի տարողունակ ու հեռագնաՙ լինելու է մեր բոլորի ամենասրբազան պարտականությունը դեռ տեւական ժամանակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼՈՒ Է ԽՆԱՅԵԼ

Հաջորդ գրառումը

ԹՄՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 50000 ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԹՄՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 50000 ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական