Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է, ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸՙ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԵԼ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանից արտահանումը շարունակում է աճելՙ այս տարվա առաջին երեք ամիսներին 26,3 տոկոսով: Մինչ անդրադառնալը, թե ինչի՞ շնորհիվ է դա տեղի ունենում, ներկայացնենք արտաքին առեւտրի ամբողջական պատկերը: Արտահանումը, վերոնշյալ աճի արդյունքում, կազմել է 375,8 մլն դոլար: Ներմուծումը նվազել է 15,9 տոկոսով, կազմելով 621 մլն դոլար: Ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 997 մլն դոլար, նվազելով 3,8 տոկոսով: Արտահանման-ներմուծման տարբերությունը կազմել է մոտ 245 մլն դոլար: Եթե նկատի ունենանք, որ 2015-ի առաջին եռամսյակում հօգուտ ներմուծման տարբերությունը 505 մլն դոլար էր, ապա դա նշանակում է, որ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը ավելի քան կրկնակի անգամ կրճատվել է: Այն, որ արտահանումն աճել է, իսկ ներմուծումը նվազել, ինչի արդյունքում ավելացել է արտարժույթի ներհոսքը Հայաստան, կարելի է դատել նաեւ փոխարժեքից: Հայկական դրամը դոլարի նկատմամբ շարունակում է արժեւորվել:

Փոխվել է նաեւ արտահանման կառուցվածքը: Ավելացել են պատրաստի արտադրանք թողարկող ճյուղերի արտահանման ծավալները: Ամենամեծ աճն արձանագրվել է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից իրերի արտահանման ծավալների մեջՙ 32 մլն դոլարով կամ 77,1 տոկոսով: Պատրաստի սննդամթերքի արտահանումն ավելացել է 41 տոկոսով կամ շուրջ 22,5 մլն դոլարով: 17 մլն դոլարով կամ 18,7 տոկոսով աճել է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը: Հատկապես դրական պետք է համարել մանածագործական իրերի (թեթեւ արդյունաբերության) արտահանման ավելացումը մոտ 8,5 մլն դոլարով կամ 71,5 տոկոսով, եւ սարքերի եւ ապարատների արտահանման աճըՙ 3,6 անգամ կամ ավելի քան 5 մլն դոլարով: Բուսական ծագման արտադրանքի արտահանումը նույնպես ավելացել է 5 մլն դոլարով կամ 54,8 տոկոսով, կենդանի կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքինըՙ մոտ 3,5 մլն դոլարով կամ 67,7 տոկոսով եւ այլն: Կտրուկ աճ են ունեցել նաեւ կաշվի հումք, կաշի, մորթի եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումըՙ 2,8 անգամ, թուղթ եւ թղթից իրերինըՙ 2,3 անգամ, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներՙ 2,1 անգամ, որոնք, սակայն, գումարային առումով դեռեւս նշանակալի դեր չեն խաղում: Արտահանվող խոշոր ապրանքախմբերից զգալիորեն նվազել են միայն ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալներըՙ 15 մլն դոլարով կամ 23,4 տոկոսով:

Շարունակել են աճել դեպի մեր ավանդական շուկաՙ Ռուսաստան արտահանման ծավալները: Հունվար-մարտին դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 2,2 անգամ կամ մոտ 36,5 մլն դոլարով: ԵՄ երկրներից նկատելի աճել է դեպի Բուլղարիա արտահանումըՙ 61,1 տոկոսով կամ 15 մլն դոլարով: Այլ երկրներից զգալիորեն ավելացել են դեպի մեր հարեւան Իրան արտահանումըՙ 2,9 անգամ կամ 11,5 մլն դոլարով, դեպի Իրաքՙ 39,5 տոկոսով կամ մոտ 11 մլն դոլարով, դեպի Վրաստանՙ 41,4 տոկոսով կամ մոտ 11,5 մլն դոլարով, դեպի Միացյալ Արաբական Էմիրություններՙ 3,2 անգամ կամ մոտ 5 մլն դոլարով, դեպի Շվեյցարիա` 6 անգամ կամ 7 մլն դոլարով եւ այլն: Կան երկրներ, որտեղ մեր արտահանման ծավալները անգամներով են ավելացել, բայց գումարային առումով դրանք փոքր են մնում:

Հարկ է նշել, որ այս ցուցանիշները արձանագրվել են մինչեւ ռազմական գործողությունների աննախադեպ ուժգնացումը ապրիլին, հետեւաբար, դեռեւս անհայտ է, թե դա ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Ամեն դեպքում, տարվա առաջին եռամսյակում արձանագրված 5,6 տոկոս տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության աճով: Ռազմաքաղաքական ցնցումները նախեւառաջ հարվածում են շինարարության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտներին, իսկ իրական հատվածիՙ արդյունաբերության եւ գյուղատնտեսության կենսունակությունը հնարավորություն է տալիս դիմադրել նման ցնցումներին: Այս առումով կարելի է հուսալ, որ թե՛ տնտեսական աճի, թե՛ արտահանման ավելացման դինամիկան, գուցե ոչ նման ծավալներով, բայց կպահպանվի: Լուրջ խնդիր է դառնալու մեր երկրի ներդրումային գրավչության ներկայացումը, եւ այստեղ կառավարությունը պետք է ավելացնի Հայաստանում ներդրողներ ներգրավելու իր ջանքերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈԼՈՐ 18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՇԱՀԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

30 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ԾՐԱԳՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական