Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼՈՐ 18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՇԱՀԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետության անվտանգությունն էլ առաջնային պետք է լինի մնացած ամեն ինչի նկատմամբ

Բուհական կրթությունը եւ զինծառայությունը միմյանց հակադրելու սովորույթը մեզանում վաղուցՙ խորհրդային տարիներից է գալիս: Բանն այն է, որ հաճախակի փոփոխվել է ուսանողներիՙ բանակում ծառայելու կարգը: Եղել են տարիներ, երբ բուհում սովորողներն ընդհանրապես չեն զորակոչվել բանակ, նրանք ռազմական ուսուցում են անցել զինվորական ամբիոններում եւ դարձել պահեստազորի սպաներ: Եղել է, երբ, ընդհակառակը, բուհում սովորողներին 18 տարին լրանալուն պես զորակոչել են բանակ, որից վերադառնալուց հետո նրանք շարունակել են իրենց ուսումը: Խորհրդային վերջին տարիներին եղավ մի պահ, երբ բանակում ծառայող բոլոր ուսանողներին, մինչ ծառայության ավարտը զորացրեցին եւ նրանցից ոմանք ծառայեցին 1 տարի, ոմանքՙ 6 ամիս, մյուսներըՙ 1,5 տարի:

Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին 18 տարին լրացած բոլոր ուսանողներին բանակ զորակոչելու նախագիծ 1998-ին խորհրդարան ներկայացրեց այն ժամանակ պաշպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որին ընդդիմացավ այն ժամանակվա խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը: Եվս մեկ անգամ, ասպիրանտուրայում սովորելու համար տրվող տարկետումը վերացնելու առաջարկ եղավ 2003-ին: Այդ ժամանակ էլ, «թողեք զբաղվենք գիտությամբ» կարգախոսով զինվորական ծառայության դեմ բողոքող ուսանողների պահանջով այդ նախագիծը նույնպես չընդունվեց:

Հերթական նախագիծը, որով բոլոր 18 տարեկան տղաներին, այդ թվում ուսանողներին բանակում ծառայելու մասին ներկայացրեց ընդդիմադիր պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Կառավարությանը դրական եզրակացություն տվեց դրան, բայց հարցը մնաց առկախ: Մինչ ապրիլի առաջին օրերի ռազմական գործողությունների աննախադեպ ծավալումը, այս նախագծի ճակատագիրը նույնպես անորոշ էր: Հայաստանյան բուհերում մասնագիտությունների մեծ մասի գծով տրվում է զինծառայությունից տարկետման իրավունք: Դա նույնպես բացատրվում է ուսումնական գործընթացի անընդհատությունը եւ գիտության զարգացումն ապահովելու հանգամանքով: Միայն վերջին շաբաթվա ընթացքում 18 տարին լրացած բուհերի ուսանողների համար հարցը վերջապես սկսվեց լուրջ քննարկվել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ այդ հարցի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախապատրաստվում: Արդյունքում, այս պահին այս հարցում ձեւավորվեց միասնական մոտեցում իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ինչը միանշանակ ողջունելի է: Սակայն այս անգամ եւս հայտնվեցին տարատեսակ «փորձագետները», «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները եւ «իրավապաշտպանները»:

Ըստ վերջիններիս, բուհում սովորելու միջոցով բանակից խուսափողների թիվը մեծ չէ, կոռուպցիոն ռիսկերն այստեղ չնչին են, ուսանողներին բանակ զորակոչելը կրթության որակի վրա բացասական ազդեցություն կունենա, աշխատանքի շուկայում խոչընդոտներ կստեղծի, միայն բանակի թվի համալրման խնդիր կլուծի եւ այլն: Ակնհայտ է, որ եթե չլիներ հարցի վերաբերյալ քաղաքական դաշտի միասնական նախաձեռնությունը, նրանք հակառակը կասեին: Մինչդեռ փաստ է, որ բուհերում, այդ թվում արտասահմանյան բուհերում ուսումը շատերի համար դարձել է զինծառայությունից խուսափելու օրինական ճանապարհը:

Հատկապես արտասահմանում ուսումը շարունակողների զգալի մասը ոչ միայն խուսափում է հայկական բանակում ծառայելուց, այլ ընդհանրապես Հայաստան վերադառնալուց: Որոշ դեպքերում էլ նրանց ուսումը արտերկրի լավագույն բուհերում ֆինանսավորվում է պետության կողմիցՙ «Լույս» հիմնադրամի միջոցով: Միանշանակ է, որ այստեղ արմատական լուծումների կարիք կաՙ առնվազն զինծառայության հետ կապված խնդրի առնչությամբ, չխոսելով արդեն պետական միջոցներով արտերկրում սովորելու եւ երկիր չվերադառնալու խնդրի լուծման անհրաժեշտության մասին:

Գիտությամբ զբաղվելու մասին թեզը չի դիմանում ոչ մի քննադատության: Հենց գիտությունն է առաջին հերթին տուժում, երբ դրանով որոշում են «զբաղվել» նրանք, ում խնդիրը բուհում սովորելու միջոցով, ասպիրանտուրա անցնելուց հետո ընդհանրապես բանակում ծառայելուց ազատվելն է: Ինչ որ չի երեւում, թե որքան է «շահել» մեր գիտությունը նման «զբաղվողների» շնորհիվ, իսկ թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ, թերեւս կասկածի ենթակա չէ: Բոլորին 18 տարեկանից զորակոչելու պարագայում գիտության մեջ այլեւս չեն սողոսկի բանակային ծառայությունից «թռնողները», ինչը միանշանակ դրական ազդեցության կունենա առաջին հերթին գիտության համար:

Բուհում ուսման անընդհատությունը բանակում ծառայության պատճառով խաթարվելը նույնպես հիմնազուրկ պատճառաբանություն է: Կրթական գործընթացն ավելի արդյունավետ է լինում, երբ ուսանողն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնում է ծառայության, ապա վերադառնում ուսումը շարունակելու, քան, երբ նա մեկնում է ծառայության բուհն ավարտելուց հետո: Ծառայության տարիներին նա մոռանում է մասնագիտական որոշ գիտելիքներ եւ հմտություներ, բայց վերադառնալուց հետո ուսումը շարունակելով, արագորեն վերակագնում է դրանք եւ շարունակում զարգացնել: Բուհն ավարտելուց հետո ծառայելով, դա տեղի չի ունենում եւ մասնագիտական շատ գիտելիքներ եւ հմտություններ այլեւս չեն վերականգնվում:

Երբ որպես մեղադրանք ասում են, թե բանակի համալրման խնդիր են ցանկանում լուծել բոլոր 18 տարեկանների համար ծառայությունը պարտադիր դարձնելով, դա առնվազն բարոյական չէ: Ի՞նչ է, բանակը համալրելը վատ բա՞ն է, կամ ինչո՞ւ 2000 հոգի կամ դրա մի մասը պետք է չծառայի, իսկ մյուսները` ծառայեն: Ուսանողներին բանակ զորակոչելու գլխավոր կռվանը նաեւ այն է, որ այդ դեպքում արդարության, այդ թվում սոցիալական, սկզբունքն է գործում:

Միանշանակ է, որ ցանկացած դեպքում պետության անվտանգությունը պետք է գերակայի, հատկապես Հայաստանի (ներառյալ Լեռնային Ղարաբաղը) աշխարհաքաղաքական վիճակում գտնվող երկրի համար: Այդ առումով բոլորի համար զինծառայության նույն տարիք սահմանելը ամենաճիշտ լուծումն է: Թե՛ գիտությունը, թե՛ տնտեսությունը, թե՛ մյուս ոլորտները առաջին հերթին պետք է ուղղվեն երկրի անվտանգության ապահովման խնդրին: Քիչ հավանական է, որ 18 տարեկանում գիտական հայտնագործություններ կատարողների այնպիսի առատություն լինի, ինչպիսին հիմա բուհերում տարկետման իրավունք ունեցողների թիվն է: Եթե ունենանք գիտական հանճարներ, որոնք շատ ավելի մեծ օգուտ կտան երկրին, քան երկու տարի բանակում ծառայելով, ապա դժվար չի լինի կառավարության հատուկ որոշմամբ նրանց ազատել զինծառայությունից, օգտագործելով նրանց գիտելիքներն ու հայտնագործությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է, ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸՙ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԵԼ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է, ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸՙ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական