Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԹ. «ԵՍ ԿԱՐՈՆ ԵՄ»

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ”

Մի խումբ երիտասարդ ակտիվիստներ մի քանի օր շարունակ ֆեյսբուքյան հայտարարությամբ կոչ էին անում մայիսի 11-ին միանալ «Ես Կարոն եմ» բողոքի ակցիային:

Նշանակված օրը ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Իհարկե, երիտասարդ կազմակերպիչներըՙ Հայկանուշ Ալոյանն ու Մարկ Հովհաննիսյանն ակնկալում էին ավելի մեծ թվով քաղաքացիների մասնակցություն: Աջակցության երթի փոքրաթիվ ներկայացուցիչները լրատվամիջոցների պակաս չունեցան: Ավելին, ՀՀԿ տատիկն, ինչպես միշտ, հայտնվեց ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղումՙ անընդգրկելի խանդավառությամբ ու էքսպրոմտներ երկնելու պատրաստակամությամբ: Մինչ ակցիայի մասնակիցները «Ես Կարոն եմ» վերտառությամբ պաստառներով պահանջում էին ՄԱԿ-ի գրասենյանկի որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում, ՀՀԿ տատին յոթհարկանի անեծքներով օծեց Էրդողանին ու Թուրքիա կոչվող պետությանը: Նրա հուժկու ձայնի ելեւէջների ընդհատումները մյուս մասնակիցներին ժամանակ առ ժամանակ թույլ տվեցին իրենց բողոքի ու սատարման խոսքն ասել: «Ես միշտ հետեւել եմ Կարոյի ելույթներին ու գործունեությանը: Հերոսական քայլ էր նրա արածը թուրքական մեջլիսում: Դրանից հետո ես սկսեցի Կարոյի նման մորուք պահել, որպեսզի նրան նմանվելովՙ իմ աջակցությունն ու սատարումը հայտնեմ մեր հայազգի պատգամավորին: Մենք պետք է միասնական լինենք, մեր ձայնը հնչեցնենք մինչեւ Թուրքիա, որպեսզի այնտեղ եւս իմանան, որ հայերը պաշտպանում են հային»,- իր ոգեւորությունը չթաքցրեց ակցիայի մասնակից Վաչագան Մարդոյանը :

Մեկ այլ մասնակիցՙ Սուսաննա Բաղդասարյանը , կոչ արեց հանրությանը աչք ու ականջ չփակել ու անտարբեր չլինել. խոսքը հայի կյանքի մասին է, հայ, որն ապրում է անօրեն Թուրքիայում: «Դարձել ենք ֆեյսբուքյան ազգ: Համացանցում ոգեւորվում ենք, գործնական պահերինՙ հապաղում ու հետ քաշվում: Այդպես չի կարելի: Դո՛ւրս եկեք տներից, պոկվեք ձեր համակարգիչներից ու ձեր հարցերն այսպես լուծեքՙ չլռելով ու բողոքելով: Կարոյի կյանքը վտանգված է: Նա մեր օգնության կարիքն ունի, հասկանո՞ւմ եք: Կարոն միակը չէ, բայց նրան են այսօր հալածում Թուրքիայում: Մենք չպետք է թույլ տանք, որ Հրանտ Դինքի ողբերգությունը կրկնվի»,- իր մտահոգությունները հայտնեց տիկին Սուսաննան:

Քիչ հետո ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դուռը բացվեց, եւ անգլախոս աշխատակիցը թարգմանչուհու հետ կանգնեց ակցիայի մասնակիցների առջեւ: Նրան մոտեցավ Հայկանուշ Ալոյանը, բացատրեց իրենց երթի նպատակը եւ նախօրոք գրված նամակը հանձնեց նրան: Աշխատակիցը խոստացավ այն փոխանցել գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին, որն էլ իր հերթին կփոխանցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:

Նամակում պահանջվում է ՄԱԿ-ի կանոնադրության 9-րդ հոդվածի համաձայնՙ ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կզբաղվի Կարո Փայլանի հետ տեղի ունեցած ազգայնամոլական դրսեւորումների հետաքննությամբ: Թուրքիան ՄԱԿ-ի անդամ է, ստորագրել է որոշակի պարտավորություններ, որոնք, սակայն, ակնհայտորեն շրջանցում ու անտեսում էՙ սպառնլով Կարո Փայլանի կյանքին: Մեկ այլ հոդվածի համաձայնՙ ՄԱԿ-ից պահանջվում է վերահսկել Թուրքիայի գործողությունները, որոնք հալածանքի են ենթարկում ազգային փոքրամասնություններին իրենց ազգային խնդիրները բարձրացնելու պատճառով:

Պարզվեց, որ նամակը վերցրած ՄԱԿ-ի «պատվիրակը» պարզապես անվտանգության աշխատող է: Այս փաստը վրդովեցրեց ակցիայի մասնակիցներին: Հեռախոսազանգով փորձեցին պարզել, թե ինչու ՄԱԿ-ի որեւէ ներկայացուցչի փոխարեն իրենց մոտեցել է անվտանգության աշխատակիցը: Պարզվեցՙ հեռախոսով խոսողը եւս նույն համակարգից է: Այսպիսով, ՄԱԿ-ից որեւէ մեկը հարկ չհամարեց ընդունել երթի ներկայացուցիչներինՙ ո՛չ հասարակայնության հետ կապերի, ո՛չ մեկ այլ բաժնից: Տպավորությունն այնպիսին էր, որ ՄԱԿ-ում բացի անվտանգության աշխատակիցներից, ուրիշ ոչ ոք չկա: Անհարգալից ու արհամարհական վերաբերմունքը ստիպեց, որպեսզի երթի կազմակերպիչները այլ բովանդակությամբ մի նամակ եւս գրեն Բան Կի Մունինՙ պահանջելով բացատրել, թե կանոնակարգի ո՞ր կետի համաձայն են խաղաղ երթի մասնակիցներն արժանանում արհամարհական վերաբերմունքի ու շփվելու հնարավորություն ստանում միայն անվտանգության աշխատակիցների հետ:

«Ես Կարոն եմ» բողոքի ակցիայի կազմակերպիչները խոստացան հետեւողական լինել ու մեկ շաբաթ անց կրկին դիմել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակինՙ իրենց նամակի պատասխանի ակնկալիքով: Կարո Փայլանի կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ է. հարկավոր է միջազգային կառույցներին սթափության դրդել ու համապատասխան պահանջներ ներկայացնել: Փայլանը «Դինքի ընկերներ» կազմակերպության հիմնադիրներից է եւ իր առջեւ նպատակ է դրել շարունակել Դինքի գործը: Թուրք ազգայնամոլներն անգամ համացանցում են կոչեր անումՙ Կարոյի հետ Դինքի պես վարվել: Հապաղել չի կարելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԿԱՐԾԵՍ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ, ԱՅՆ ԷԼՙ ՀԱՋՈՐԴ ԻՍԿ ՇԱԲԱԹ

Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական