Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

29/04/2016
- 29 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ապրիլի «չորսօրյա պատերազմը», որ բնավ էլ չորսօրյա լինելու միտումներ չի դրսեւորում ամեն օր տեղի ունեցող արկակոծության եւ զոհերի պարագայում, կարծես դառնում է շրջադարձային ոչ միայն Հայաստանի ներսում ղարաբաղյան հարցի ընկալումների եւ դրանում յուրաքանչյուրի ներգրավվածության առումով, այլեւ երկրի արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական դիրքորոշման, մոտեցումների եւ առաջնահերթությունների առումով:

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Բլումբերգ» գործակալությանը որոշակիորեն տարբերվում է մինչ այդ նախագահական մակարդակով տրված հարցազրույցներից եւ անգամ հայտարարություններից: Ամենից առաջ, այլեւս որեւէ տարակարծություն լինել չի կարող, որ որոշակի տարածքներ հայկական կողմը զիջել է, ու թեեւ նախագահի խոսքում այդ տարածքները «մի քանի մետր են», հստակ է, որ ադրբեջանական կողմն իր հանրությանը դրական ելքով ռազմական քայլերի հաջողություն ներկայացնելու հիմք ունիՙ անկախ այն հանգամանքից, թե որքանով են այդ տարածքները ռազմավարական կարեւորության:

Հետաքրքրական է նաեւ նախագահի գնահատականը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովիՙ ապրիլի 21-ի Երեւան այցին, որ հակասական մեկնաբանությունների ու շահարկման տեղիք տվեց, հատկապես ոչ հայանպաստ մոտեցում ունեցող պարբերականների ու ադրբեջանական կողմի համար: Ավելի պարզ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Լավրովը որեւէ փաստաթուղթ կամ որեւէ առաջարկություն այս պահին չէր կարող բերել… թեեւ ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ, միեւնույնն է, բանակցություններ են լինելու» հստակորեն նշանակում է, որ Հայաստանը չի հրաժարվում բանակցային սեղանի շուրջը նստել, բայց նաեւ չի ցանկանում անպատժելիության պայմաններում կրկին վերասկսել բանակցությունները:

Ըստ նախագահի, 2007թ-ից մեկնարկած մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկված Կազանի փաստաթուղթը նախատեսվում էր ստորագրության, սակայն Ադրբեջանիՙ 10 առաջարկով հանդիպմանը գալու մասին արդեն գիտենք: Իսկ փաստաթուղթը, ըստ Սերժ Սարգսյանի, ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցովՙ առանց կոնկրետ ժամկետ նշելու: Փաստաթղթի ստորագրումից մինչեւ կամարտահայտություն, ըստ Սարգսյանի, Արցախի ժողովուրդը պետք է ստանար ժամանակավոր կարգավիճակՙ կրկին առանց կոնկրետ ժամկետի մատնանշման:

Այս հարցազրույցում թերեւս առաջին անգամ, առանց այլեւայլության ու բացահայտ, Սերժ Սարգսյանը հաստատում է իր որոշ հայտարարություններում տարածքներ վերադարձնելու մասին պատրաստակամության մասին, նշելով, որ ըստ Կազանի փաստաթղթի` պաշտպանության բանակի ուժերը պետք է դուրս գային 5 տարածքներից, որտեղ կտեղակայվեին խաղաղապահներՙ ոչ թե ողջ անվտանգության գոտում, այլ ուղղակի կողմերի միջեւ:

Ամեն դեպքում, բանակցություններ սկսելու համար Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից վստահության որոշակի միջոցառումների անցկացում է ակնկալում, որից հետո հրադադարի ռեժիմի խախտման մասին հայտարարությունները պետք է լինեն հասցեական, նաեւ տրամադրվեն երաշխիքներՙ խուսափելու այսօրինակ իրավիճակի կրկնությունից: Այլապես, ըստ նախագահի, բանակցություններն անիմաստ են:

Ըստ էության, Հայաստանի նախագահի մակարդակով առաջին անգամ հստակ ու ուղղակի նշվում է, որ հայկական կողմի համար էլ բանակցություններին վերադարձը ունի նախապայմաններ, ընդ որումՙ բավականին որոշակի: Եվ սա այն դեպքում, երբ որոշակի տարածքների կորուստն արդեն իսկ փաստ է, իսկ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր պայմանավորված հրադադարի ռեժիմը խախտվում է ամեն օր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՂԵՏ»-Իՙ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Հաջորդ գրառումը

ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴ. «… ԹԵ ՈՐՔԱՆ ԱՐԱԳ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԼՎԵԼ»

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴ. «... ԹԵ ՈՐՔԱՆ ԱՐԱԳ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԼՎԵԼ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական