Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈԳԵԿՈՉՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Խաչքարՙ Բեռլինի կենտրոնում, Մանսուրյանի «Ռեքվիեմը»ՙ Շտուտգարդում

Ապրիլի 23-ին ժամը 14-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ արքեպիսկոպոսանիստ տաճարի հարեւանությամբ կկանգնեցվի խաչքարՙ ի հիշատակ Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարը օծելու են կաթոլիկ եկեղեցու Բեռլինի արքեպիսկոպոսարանի փոխանորդը, Բեռլին-Բրանդենբուրգի ավետարանական երկրամասային եկեղեցու առաջնորդական փոխանորդը եւ Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանը: Բեռլինի կենտրոնում կանգնեցվող առաջին այս հուշակոթողը Գերմանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հինգերորդ խաչքարն էՙ մեկ շաբաթ առաջ Յենայում օծված խաչքարից հետո: Վայրը պատահական չէՙ 1919 թվականի մայիսի 14-ին Գերմանահայկական ընկերության ջանքերի շնորհիվ հենց Բեռլինի Հեդվիգ տաճարում է կայացել «Սպանված հայերի ոգեկոչման» արարողությունը, որին Վիեննայից հրավիրված հայ հոգեւորականը հայոց լեզվով է հնչեցրել իր խոսքը, իսկ ունկնդիրների թվում եղել են կայզերական Գերմանիայի պաշտոնատարներ, բարձրաստիճան դիվանագետներ, մեզ հետ հեռախոսազրույցում ծանուցեց Գերմանահայոց թեմի ներկայացուցիչ Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Նույն օրը ժամը 15.30-6.30-ին ՀՀ դեսպանությունն իր զբաղեցրած Նուսբաումալլե 4 հասցեում հրավիրել է ընդունելության: Ապրիլի 24-ին ժամը 18.15-ին Բեռլինի կենտրոնումՙ Ունթեր դեն Լիդեն 2 հասցեում գտնվող Գերմանիայի պատմության թանգարանի ապակեծածկ սրահում տեղի կունենա Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Գերմանահայոց առաջնորդարանի, ՀՀ դեսպանության հրավիրած հուշահանդեսը: Ողջույնի խոսքով ներկաներին կդիմի Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ժակլին Խաչատրյանը, ելույթ կունենան ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Բունդեսթագի պատգամավոր, մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հանձնաժողովի նախագահ Միշայել Բրանդը: Հուշաճառով հանդես գալու պատիվը տրված է Բունդեսթագի պատգամավոր, Դաշինք 90/ Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ էօզդեմիրին: Երաժշտական կատարումներով հագեցած հանդիսավոր երեկոն կեզրափակվի Գարեգին արք. Բեկչյանի աղոթքով:

Ինչպես ամեն տարի, 2016-ին էլ Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Դրանց մեջ ամենաբարձրարվեստը Շտուտգարդում ապրիլի 24-ին ժամը 18-ին Բադ Կանտշտատ լութերական եկեղեցում հնչեցվելիք Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» է: Իսկական, մեծ իրադարձություն է լինելու, քանի որ իր ներկայությամբ մաեստրոն հաստատելու էՙ վերապրողի հաղթանակը: «Ռեքվիեմը» կատարելու են Բադ Ֆիլբելի կամերային նվագախումբն ու երգչախումբը, մենակատարները Անի Յորենցն ու Գուրգեն Բավեյանն են, ղեկավարելու է Քլաուս Ալբերտ Բաուերը: 2011-ին համաշխարհային պրեմիերան Բեռլինից մեկնարկած «Ռեքվիեմը» հնչել էր նաեւ 2015-ի նոյեմբերի 26-ին Հեսսենի երկրամասումՙ վառ տպավորելով նաեւ տեղի մամուլին: Առաջին անգամ չէ, որ Մանսուրյանը հենց ապրիլի 24 – ին գերմանական բեմից հնչեցվող իր ստեղծագործությամբ « ստիպում » է ուրիշ զուգահեռներ տեսնել: 2010-ի ապրիլի 24 – ին Մանսուրյանը Քյոլնի ֆիլհարմոնիայի դահլիճում ունկնդրում էր իրՙ թավջութակի ու նվագախմբի համար գրված «Ubi est Abel frater tuus?» «Ո՞ւր է Աբել եղբայր քո» կոնցերտի առաջին կատարումը: Հիշում եմՙ վերապրող Մանսուրյանին ապրիլի 24-ին ծափահարող գերմանական լսարանը ուրիշ շեշտով էր հաստատում նրա մեծությունը, մեր հաղթանակը: Նրա ներկայությունը 101- ամյա անարդարության համար պայքարելու, արարելու համար ապրելու հզոր լիցք է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԲԱՆԱՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԲԱՆԱՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական