Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 2. ԿԱՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, Էներեգետիկ աշխարհաքաղաքականության եւ անվտանգության մասնագետ

Դժվարանում եմ ասեմ, թե չորսօրյա այս առճակատումը ինչ անվամբ կկոչվի պատմության դասագրքերում, սակայն մի բան պարզ է, որ այն ստիպում է մեկ անգամ եւս վերլուծել տեղի ունեցածը, հասկանալու համար այդ իրադարձությունների օրինաչափությունները եւ հակասությունները:

Չորսօրյա այս պատերազմը ապացուցեց, որ Հայկական բանակը շարունակում է մնալ մարտունակ եւ այդ առումով տարածաշրջանում նա չունի իրեն հավասարը: Մեկ անգամ եւս ապացուցվեց, որ հայ զինվորի ու ընդհանրապես հայ ժողովրդի մարտական ոգին եւ դժվարին պահին միավորվելու կարողությունը կարող են հրաշքներ գործել տեխնիկապես ու քանակապես լավ զինված թշնամու հարձակումը հետ մղելու եւ հաղթանակի հասնելու գործում:

Սակայն այս իրադարձությունները եկան ապացուցելու նաեւ մեկ այլ ճշմարտություն եւս. Հարավային Կովկասում մինչ օրս գործող անվտանգային հավասարակշռությունը էականորեն խախտվել է, իսկ զսպման մեխանիզմները դադարել են գործել: Այս առումով, այսինքնՙ թշնամու զսպման, միակ գործուն միջոցը շարունակում է մնալ հայկական բանակը, ինչը համաձայնեքՙ զսպման այլ` միջազգային մեխանիզմների բացակայության պայմաններում խոցելի է դարձնում տարածաշրջանը:

Ի դեպ, Հայկական բանակ ասելով պետք է հասկանալ ոչ միայն Արցախի Պաշտպանական բանակը, այլ նաեւ ՀՀ-ի զինված ուժերը: Եվ հենց այս ռազմական միասնությունն է, որ ազդում է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման գործընթացի միակ գործուն համակարգի` status quo-ի վրա: Իսկ ինչպես ցույց տվեց չորսօրյա Արցախյան պատերազմը, տարածաշրջանում զսպման ու խաղաղության պահպանման մնացած գործոնները կա՛մ չեն գործում, կա՛մ նվազ արդյունավետ են:

Մինչ օրս համարվում էր, որ բացի վերը նշվածից անվտանգության կարեւորագույն երաշխիքներ են հանդիսանում ՀՀ-ի եւ ՌԴ մինչեւ կնքված ռազմական ու ռազմավարական պայմանագրերը, կարեւոր էր նաեւ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որտեղ ՀՀ-ն կարեւորագույն գործառույթ է իրականացնում:

Անվտանգային դինամիկան տարածաշրջանում հասկանալու համար պակաս կարեւոր չէ նաեւ տարածաշրջանային խաղացողների` Թուրքիայի եւ Իրանի դերակատարությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Եվրոմիության ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում:

Եվ այսպիսով չորսօրյա պատերազմը ապացուցեց, որ Հարավային Կովկասում անվտանգության պահպանման համար ռազմաքաղաքական այս բալանսը էականորեն խախտվել է եւ որ զսպման գործոնները լիարժեքորեն այլեւս չեն գործում, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալիս սկսել ագրեսիա Արցախի դեմ առանց վախենալու նշված խաղացողների հակազդեցությունից: Կարծում եմ իրերի նման դասավորվածությունը ընդամենը ապացուցում է, որ տարածաշրջանում գործող ռազմաքաղաքական հավասարակշռության մասին մեր նախկին պատկերացումները սխալ էին կամ դրանք էականորեն փոխվել են, ինչը նշանակում է, որ դրանց վերանայմանը, նորովի գնահատմանը ու նոր համակարգի կառուցմանը ձեռնամուխ լինելու կարիք կա:

Եվ այսպես պարզ է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քաղաքական դաշինք քիչ թե շատ արդյունավետ կարող է լինել միայն խաղաղության պայմաններում, իսկ ռազմական գործողությունների դեպքում այն կորցնում է իր նշանակությունը եւ դադարում կատարել նույնիսկ այդ թվացյալ զսպման գործառույթը:

ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետությունը շատ ցածր է եւ այն պետք է էականորեն վերանայվի, օրինակՙ ԱՄՆ-Իսրայել ռազմական դաշինքի օրինակով: Այսինքն ՀՀ-ն այդ համակարգում պետք է ունենա հատուկ կարգավիճակ, ինչպես օրինակ Իսրայելը, երբ ԱՄՆ-ը վերջինիս ոչ միայն ռազմավարական դաշանակիցն է, այլեւ հանդիսանում է այդ պետության զենքի հիմնական մատակարարը, ու դրա մի հսկայական մասը, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է, մատակարարում է անհատույց: Բացի դրանից կողմերը ակտիվորեն զբաղվում են զենքի ու տարբեր զինատեսակների համատեղ արտադրությամբ եւ Իսրայելը լիցենզիա ունի ամերիկյան որոշակի զինատեսակների արտադրության հարցում:

ԱՄՆ-ի եւ Եվրոմիության ռազմավարական շահեր ասելով նախ եւ առաջ պետք է հասկանալ մեր տարածաշրջանի դերակատարությունը որպես էներգակիրների արդյունահանման եւ տարանցման այլընտրանքային ուղի: Եվ հենց այս առումով է, որ Հարավային Կովկասը ու այստեղ գործող էներգակիրներով հարուստ միակ երկիրը` Ադրբեջանը, նավթի գների անկման պայմաններում կորցրել է իր նախկին կարեւորությունը Արեւմուտքի համար` ե՛ւ որպես նավթի ու գազի մատակարար, ե՛ւ որպես Կենտրոնական Ասիայից գազի ու նավթի տարանցման պետություն: Իրավիճակային այս փոփոխությունը հատկապես նկատելի է այս օրերին, երբ նավթի գինը ցածր է, իսկ գազի արտահանման հեռանկարները տարածաշրջանիցՙ մշուշոտ:

Արմատապես փոխվել է նաեւ Իրանի ու Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում հատկապես անվտանգության գործառույթի հաշվառմամբ, եթե առաջինի դերակատարությունը աճել է, ապա Թուրքիաի դերակատարությունը էականորեն նվազել` Մերձավոր Արեւելքում ընթացող հակամարտությունների ու ահաբեկչական կառույցների հետ նրա համագործակցության եւ իր ռազմավարական դաշնակցիՙ ԱՄՆ-ի ու հատկապես Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների ֆոնի վրա:

Տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական այս փոփոխությունների պայմաններում, երբ շարունակվում են Ռուսաստան-Արեւմուտք հակասությունը, խորքային ճգնաժամը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, իսկ նավթի ցածր գների պայմաններում Ադրբեջանը բախվել է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի, իրավիճակի սրումը հատկապես չլուծված հակամարտությունների շուրջ ամենահավանականն էին, ինչն էլ տեղի ունեցավ Արցախում:

Ադրբեջանի չհաջողված բլիցկրիգը ապացուցում է, որ թե ՀՀ-ն ու Արցախը եւ թե ընդհանրապես տարածաշրջանի հիմնական խաղացողները ռազմաքաղաքական հարաբերությունների նոր համակարգ պետք է մշակեն, որտեղ մեզ համար առաջնային է Հայկական բանակի դերը, ոչ միայն որպես տարածաշրջանի հայկական պետությունների անվտանգության պահպանության երաշխավոր, այլեւ Հարավային Կովկասում խաղաղության պահպանման կարեւորագույն գործոնի:

Հարկավոր է միջազգային կոչվող հանրությանը շարունակաբար հասկացնել, որ status quo-ն դա ոչ միայն Արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծված տարածքային խնդիր է, այլեւ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման միակ գործուն համակարգը: Չորսօրյա արցախյան պատերազմում Ադրբեջանը նախ եւ առաջ նպատակ էր հետապնդում հասնելու հենց այդ status quo-ի փոփոխության, ինչը կբերեր նաեւ ռազմաքաղաքական հավասարակշռության խախտմանը Հարավային Կովկասում, ինչը իր հերթին հղի է երկարատեւ պատերազմով. ահա սա է, որ պետք է շարունակաբար բացատրել միջազգային կառույցներին:

Արդեն այսօր իսկ պարզ է, որ զսպման մնացած համակարգերը կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում:

Պետք է հաշվի առնել, որ տեսանելի ապագայում, գոնե առաջիկա 2-3 տարիների ընթացքում, նավթի գինը համաշխարհային շուկայում էականորեն չի փոխվի, ինչը նշանակում է, որ Ալիեւների կլանի համար վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակից բնակչության ուշադրությունը շեղելու եւ ուռա-հայրենասիրական տրամադրություններ ստեղծելու հարցը շարունակաբար մնալու է օրակարգում: Հետեւաբար բացառված չէ, որ պրովոկացիաները, կարճատեւ ռազմական բախումները արցախյան շփման գծում եւ այլուրՙ կշարունակվեն: Սա նշանակում է, որ հարկավոր է մշակել թշնամու զսպման նոր ռազմավարություն, որի հիմքը կարող է լինել Ադրբեջանի տնտեսության թերեւս գործող միակ համակարգի` նավթագազային արդյունաբերությանը ու հատկապես դրա խողովակաշարային բաղկացուցիչին վնաս հասցնելու գործուն մեխանիզմների ստեղծումը:

Սա Ադրբեջանի համար ցավոտ խնդիր է, քանի որ այդ խողովակաշարերի աշխատանքի կանգը նշանակում է, որ ոչ միայն կտուժի այդ պետության արդյունաբերությունը, այլեւ ընդհանրապես այն կարող է հանգեցնել ալիեւների կլանի խեղճացմանը այդ պետությունում: Նավթագազային խողովակաշարային համակարգի աշխատանքների դադարեցումը նշանակում է նաեւ, որ վերջինս լուրջ խնդիրների կբախվի իր նավթային համակարգը վերահսկող անդրազգային ընկերությունների եւ հատկապես Բրիտիշ Փետրոլիումի հետ, քանի որ ադրբեջանի կառավարությունն է այդ համակարգի անվտանգության երաշխավորը:

Սա մի հարց է, որը վաղուց պետք է դառնար տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշառության պահպանման եւ թշնամու զսպման հիմնական գործիքներից մեկը, ինչը գումարած status quo-ի պահպանմանը հայկական կողմին գործուն հնարավորություն է տալիս մշակելու զսպման նոր մեխանիզմներ Հարավային Կովկասում:

Նախորդ գրառումը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ՄԵԶ, ԹԵ ՈՉ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ՄԵԶ, ԹԵ ՈՉ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Լրահոս

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական