Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԾԱՆՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ

Հրթիռա-հրետանային սպառազինություն

Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվում են մի շարք ծանր զինատեսակներ, որոնցից շատերը նա արդեն օգտագործել է 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ին նրա կողմից սանձազերծված ռազմագործողությունների ժամանակ:

Ներկայացնենք դրանցից մի քանիսի մարտավարատեխնիկական բնութագրերը եւ ադրբեջանական զինված ուժերում դրանց առկայության վերաբերյալ որոշ տվյալներ:

Կներկայացնենք ՏՕՍ-1-ը, «Սմերչը», «Տոչկա» մարտավարական հրթիռները: Սկսենք ՏՕՍ-1-ից:

ՏՕՍ-1

ՏՕՍ-1 կամ «Բուրատինո» համակարգը արտադրված է Ռուսաստանում: ՏՕՍ նշանակում է «տյաժոլայա օգնեմյոտնայա սիստեմա», այսինքնՙ «ծանր հրանետային համակարգ» (Heavy Flamethrower System): Ըստ ռուսաստանյան եւ ադրբեջանական մամուլի տեղեկություններիՙ ադրբեջանական զինուժին 2013թ. ՌԴ-ն մատակարարել է 6 միավոր ՏՕՍ-1 «Բուրատինո», իսկ 2013-2014-ից հետոՙ եւս 12 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգեր:

ՏՕՍ-1-ը համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ է (ԾՀՀ) (ռուսերենՙ тяжелая огнеметная система (ТОС) Տ-72 տանկի բազայի վրա: Պատկանում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերիՙ ՀԿՌՀ-ների (ռուսերենՙ РСЗО, անգլերենՙ Multiple Rocket Launching Systemՙ MLRS) կատեգորիային: Մոդիֆիկացիանՙ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ «Բուրատինո» («Буратино»): Հեռահարությունըՙ տարբեր մոդիֆիկացիաների եւ տարբեր հրթիռների դեպքումՙ 3,6 կմ-ից մինչեւ 6 կմ: Խոցման մակերեսըՙ մինչեւ 40 հազ. քառ.մ.:

ՏՕՍ-1-ի զանգվածը մարտական դրությունում կազմում է 46 000 կգ: Երկարությունը երթային դրությունումՙ 6860 մմ: Լայնքը երթային դրությունումՙ 3460 մմ: Բարձրությունը երթային դրությունումՙ 2600 մմ: Կլիրենսըՙ 470մմ: Տրամաչափըՙ 220 մմ: Հրթիռի զանգվածը (մարտական մասը)ՙ 175 կգ (30 կգ): Փողի երկարությունըՙ 5000 մմ: Ուղղորդիչների թվաքանակըՙ 24 հատ (կա նաեւ 30 հատանոց):

Հրաձգության հեռավորությունը, նվազագույնըՙ 400 մ ,

Հրաձգության հեռավորությունը, առավելագույնըՙ 3600 մ (նոր հրթիռներովՙ մինչեւ 6000):

Խոցման մակերեսըՙ մինչեւ 40 000 քառ.մ.:

Մարտական մեքենայի հաշվարկըՙ 3 մարդ:

Լրիվ համազարկի ժամանակըՙ 15 վայրկյան:

Շարժչի տիպըՙ V-12 դիզելային:

Առավելագույն արագությունը մայրուղովՙ 65 կմ/ժ:

Ընթացքի պաշարը մայրուղովՙ 550 կմ:

Անվային բանաձեւըՙ թրթուրավոր շասսի:

Ուղղորդիչ խողովակների պակետի եւ դրանց արկերի մեծ զանգվածը պահանջել է, որ շասսին լինի զգալի բեռնամբարձության, իսկ կրակի համեմատաբար փոքր հեռավորությունները (400 600 մինչեւ 4500 մետր) պահանջում է նաեւ ամբողջ մարտական մեքենայի պաշտպանության որոշակի մակարդակ, որը դարձյալ ծանրացնում էր նրան: Արդյունքում մարտական մեքենայի զանգվածը հասնում է 46 տոննայի:

30 ուղղորդիչներից բաղկացած պակետը մոնտաժված է շրջադարձային պլատֆորմի ճոճվող մասի վրա:

Չկառավարվող հրթիռը կազմված է գլխամասիցՙ լցոնիչով (այրող կամ թերմոբարիկ բաղադրությամբ), պայթուցիչից եւ պինդ վառելիքային ռեակտիվ շարժչից:

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»

Ծանր հրանետային համակարգ Ա-ն մշակվել է 2001թ.: Համակարգի հիմնական խնդիրն է հետեւակի եւ զրահատանկային զորամիավորումների աջակցությունը: Բազային տարբերակից հիմնական տարբերությունները հետեւյալներն են.

1. Ուղղորդիչների թվաքանակը ՄՄ-ի վրա նվազեցված է 30-ից մինչեւ 24,

2. Տրանսպորտա-լիցքավորիչ մեքենան կատարված է Տ-72 տանկի բազայի վրա (բազային մոդիֆիկացիայով այն տեղակայվում էր ԿրԱԶ բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա):

ՏՕՍ-1Ա-ի կազմը :

1. Մարտական մեքենա ՄՄ-1ՙ ԲՄ-1 (Օբյեկտ 634Բ),

2. Տրանսպորտա-լիցքավորիչ մեքենա ՏԶՄ-Տ (Օբյեկտ 563),

3. «Երկիր – երկիր» չկառավարվող ռեակտիվ արկՙ ՉԿՌԱ (ռուսերենՙ НУРС) ՄՕ.1.01.04 կամ ՄՕ.1.01.04Մ:

Այս սպառազինության համակարգի վտանգավորության աստիճանը բավական մեծ է: Լեռնային պայմաններում թերմոբարիկՙ ջերմաճնշային արկերի օգտագործումը հանգեցնում է հակառակորդի զգալի կորուստների: Մարտական կիրառումըՙ Աֆղանական պատերազմ (1979-1989), Չեչենական 2-րդ պատերազմ (1999-2009), Սիրիական պատերազմ (2011-2016):

Նկար 1. ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» մարտական մեքենան Բաքվի զորահանդեսում,

26 հունիսի 2013 թվական

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԲԼԻՑԿՐԻԳԻ» ՏԱՊԱԼՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՅՏԱՌԱԿ ԿՐԱԽԸ

Հաջորդ գրառումը

ՈՎՙ ԻՆՉԻՆ Է ՄՈՏ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՈՎՙ ԻՆՉԻՆ Է ՄՈՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական