Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԸ ՄԻՇՏ ԷԼ ԱԿՏԻՎ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԲ ԱՐԿԱԿՈԾՎՈՒՄ Է

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Իրանի պահվածքը բավականին ուշագրավ ստացվեց: Երկարատեւ լռությունից հետո Իրանը բավականին ակտիվորեն հայտարարեց, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ Թեհրանի համար անընդունելի է իր անմիջական սահմանների մոտ, առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը:

Բայց Իրանի այս ակտիվությունը նաեւ այլ պատճառ ուներ: Բանն այն է, որ ապրիլյան սրացումների առաջին օրը պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ ինքն անհապաղ պարզաբանում է պահանջում ղարաբաղյան հակամարտության կողմերիցՙ կապված Իրանի տարածքում հակամարտության գոտուց ընկած երեք արկերի հետ: Իրանն անգամ սպառնաց, որ կրկնվելու դեպքում ինքն անպայմանորեն ձեռնարկելու է անհրաժեշտ համաչափ գործողություններ: Այս համատեքստում, ՀՀ ՊՆ հրավիրվեց Երեւանում Իրանի դեսպանատան ռազմական կցորդը, որին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հանգամանալիորեն բացատրեց, որ արկերը չէին կարող արձակված լինել հայկական կողմից, քանի որ ըստ տեղանքի քարտեզիՙ արկակոծված իրանական տարածքը գտնվում է հայկական դիրքերի թիկունքում, հետեւաբար հայկական կողմը չէր կարող արկակոծել իր սեփական թիկունքը:

Նույն ժամանակահատվածում հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պատրաստվում է մեկնել Թեհրան: Սահմանին լարվածության եւ Իրանի տարածքի արկակոծման այս ընթացքում Մամեդյարովիՙ երեքշաբթի կատարած այցը Իրան, անշուշտ ուշագրավ է թվում եւ բնականաբար Իրանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում պետք է լիներ նաեւ ԼՂ հակամարտության հարցը, եթե, իհարկե այդ օրակարգը ամբողջովին ղարաբաղյան չէր: Սակայն, պարզվեց, որ Մամեդյարովը Թեհրան է մեկնում ոչ թե իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպելու նպատակով, այլ մասնակցելու Իրան-Ադրբեջան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը:

«Ազգ»-ի հետ զրույցում իրանագետ, մեր թերի նախկին աշխատակից Էմմա Բեգիջանյանը հայտնեց, որ նման ձեւաչափով հանդիպումներ լինում են ամեն տարի, այսինքն Մամեդյարովի այս այցը ամենեւին էլ կապված չէՙ ԼՂ-ի սրված հակամարտության հետ, առավել եւսՙ Իրանի տարածքի արկակոծման: Չնայած, ինչպես նշեց զրուցակիցսՙ «Իրանի ԱԳ նախարարը Մամեդյարովի հետ առանձին հանդիպում է ունեցել, որի ընթացքում քննարկվել է այդ թվում ղարաբաղյան հիմնահարցը»:

Թե արդյոք անդրադարձե՞լ են Իրանի տարածքում պայթած արկերի խնդրին, հայտնի չէ, բայց հայտնի է, որ Իրանի ԶԼՄ-ները եւս ոչ պակաս ուշադրությամբ անդրադառնում են ԼՂ-ի հակամարտության սրացմանը: Էմմա Բեգիջանյանը, շեշտելով, որ իրանական մամուլի ընդհանուր տեսակետը քիչ բանով է տարբեր լինում պաշտոնական Թեհրանի տեսակետից, որն, ինչպես գիտենք, հիմնականում պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց, այդուհանդերձ, նկատել է, որ մամուլն Իրանում ԼՂ-ում սրացմանը մոտեցել է հավասարակշիռՙ ներկայացնելով երկու կողմերի տեսակետները: «Ընդ որում, առաջին օրը, երբ Ադրբեջանում լուռ էին, Իրանի մամուլն ամբողջովին հայկական տեսակետներն էր ներկայացնում», նկատել է զրուցակիցս: Ավելին, իրանցի փորձագետներն ու քաղաքագետները եւս տարբեր տեսակետներ են հնչեցնում: Օրինակ կա կարծիք, որ հակամարտության սրումը ձեռնտու չէր ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին, ոչ էլ Ադրբեջանին, բայց ձեռնտու էր Թուրքիային…

Ի դեպ, Բաքվում Իրանի դեսպանատան ռազմական կցորդին Ադրբեջանի ՊՆ չեն հրավիրել: Չնայած գուցե դրա կարիքը չկար էլ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵ Ի՞ՆՉ ՓՈԽՎԵՑ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ» ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴՈՒՔ ՄԵԶ ՓՉԱՑԱԾ ԼՈԼԻԿ, ՄԵՆՔ ՁԵԶ` ՓՉԱՑԱԾ ՍՄԵՐՉ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԴՈՒՔ ՄԵԶ ՓՉԱՑԱԾ ԼՈԼԻԿ, ՄԵՆՔ ՁԵԶ` ՓՉԱՑԱԾ ՍՄԵՐՉ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական