Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ «ՈՍԿԵ ԴԱՐԸ» ՄՆԱՑԵԼ Է ՀԵՏԵՎՈՒՄ

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դա Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու պատճառ դարձավԱդրբեջանական լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ, քաղաքագետների մեծ մասի կարծիքով, պայմանավորված է այդ երկրի տնտեսական կացությամբ եւ հեռանկարներով: Նավթի միջազգային գների անկումը ծանր հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը, որի հետեւանքով ավելանում են սոցիալական դժգոհությունները եւ ուղիղ համեմատականորենՙ նվազում այդ երկրի ռազմական կարողությունները: Ոչ միայն զենքի եւ զինատեսակի նոր միլիարդանոց գնումներ կատարելն է առաջիկայում անհնար դառնալու, այլեւ արդեն հիմա դժվարություններ են առաջացել գնածի դիմաց վճարումներ կատարելու հարցում: Հետեւաբար, մեծ գայթակղություն կա այս պահին սկսել ռազմական լայնածավալ գործողություններ, քանի որ հետագայում, նշված պատճառով, ավելի դժվար է լինելու դա անել: Մյուս կողմից էլ «փոքրիկ հաղթական պատերազմը» Ադրբեջանի ղեկավարներին անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական կացության վատացումից բնակչության ուշադրությունը շեղելու եւ դժգոհություններ թույլ չտալու համար: Այժմ Ադրբեջանի ներկայիս տնտեսական կացությունը ներկայացնենք թվերի լեզվով:Այս պահին 3,2 տոկոս տնտեսական անկումԱնցյալ տարիՙ 2015-ին Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այդ երկրի տնտեսական (ՀՆԱ) աճը կազմել է 1 տոկոս: Ենթադրելի է, որ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները այնքանով են վստահելի, որքանով այդ երկրի բարձրագույն ղեկավարությանՙ իրականությունից էապես տարբերվող հայտարարությունները: Այդուհանդերձ, անգամ պաշտոնական տվյալներով, արդեն այս տարվաՙ 2016-ի առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական անկումՙ 3,2 տոկոսով: Ընդ որում, նավթային հատվածում անկումը կազմել է 5,5 տոկոս, իսկ միայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից նավթի արդյունահանումը նվազել է 7,5 տոկոսով, գազինըՙ մոտ 4 տոկոսով: Այս ցուցանիշների առկայությամբ, մեղմ ասած, անիրական է Ադրբեջանի կառավարության կանխատեսումը այս տարի 1,8 տոկոս տնտեսական աճի մասին:Միանշանակ է, որ այս տարի մեր հարեւան երկիրը կունենա տնտեսական անկում: Որքա՞ն դա կկազմիՙ այլ հարց է: Տարբեր գնահատականներ կան: Ըստ Moody s միջազգային վարկանիշային կազմակերպությանՙ 0,7 տոկոս, ըստ Standard&Poor s միջազգային վարկանիշային կազմակերպության, Ասիական զարգացման բանկիՙ 1 տոկոս, Fitch միջազգային վարկանիշային կազմակերպության գնահատականովՙ 3,3 տոկոս: Դատելով տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշներից, առավել իրատեսական է թվում վերջին կանխատեսումը: Ընդ որում, փորձագետներից շատերի կարծիքով նավթի գների անկման ամենամեծ խորությունը Ադրբեջանն անցնելու է այս տարի, ի տարբերություն Ռուսաստանի, որի համար նույն պատճառով ծանրագույն տարին 2015-ն էր:Արտահանումը նվազել է 47 տոկոսովԱդրբեջանական տնտեսության մեջ նավթի գործոնի գրեթե միանձնյա դերի մասին բազմիցս է խոսվել: Նույնՙ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, երկրի տնտեսությանՙ ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսը ապահովում է նավթային հատվածը: Արտահանման 85-90 տոկոսը դարձյալ նավթն է, գազը եւ նավթամթերքները: Կարելի է միայն պատկերացնել, թե այս կացության մեջ ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա վերջին մեկ տարվա ընթացքում նավթի գների գրեթե եռակի անկումը: Ներկայումս նավթի միջազգային գները փոքր տատանումներով գտնվում են 40 դոլար 1 բարելի դիմաց միջակայքում, այն դեպքում, երբ 2 տարի առաջ նավթի միջազգային գինը 140 դոլար էր:Արտաքին առեւտրի տվյալները նույնպես արտացոլում են Ադրբեջանի տնտեսության մեջ տեղի ունեցող երեույթները: 2016-ի հունվար-փետրվարին արտաքին առեւտրի ծավալները 2015-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 45 տոկոսով, կազմելով 2,2 մլրդ դոլար: Ընդ որում, ավելի շատ նվազել է արտահանումըՙ 47 տոկոսով, որի ավելի քան 85 տոկոսը կազմել են նավթը, գազը եւ նավթամթերքները:Եկամուտների կտրուկ նվազում եւ բարձր գնաճԻնչպե՞ս է փոխվել կենսամակարդակը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 4,3 տոկոսով: Սակայն, ըստ Standard&Poor s միջազգային վարկանիշային կազմակերպության, արտարժույթով արտահայտված, 2016-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Ադրբեջանում կազմել է մոտ 4000 դոլար, այն դեպքում, երբ 2014-ինՙ 8000 դոլար էր : Այսինքն, երկու տարի առաջվա համեմատությամբ բնակչության իրական եկամուտները նվազել են գրեթե կրկնակի: Սրան հավելենք, որ այս երկրի տնտեսական հզորությունների ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած են Բաքվի շրջակայքում, ինչը նշանակում է, որ մնացած բնակավայրերում վիճակը շատ ավելի վատթար է:Երկու հետաքրքական փաստ, որ հրապարակել է ադրբեջանական JAMnews ինֆորմացիոն պորտալը, որոնք վկայում են, թե որքան կրտուկ անկում է ունեցել այդ երկրի կենսամակարդակը: Նավթի բարձր գների եւ ուժեղ մանաթի ժամանակ, լինելով մեքենաներ ներկրող խոշոր պետություն, Ադրբեջանում անցած մեկ տարվա ընթացքում 9 անգամ նվազել է մեքենաների ներկրումը, իսկ անշարժ գույքի գներն ընկել են 2 անգամ : Մյուս կողմիցՙ նույն Ադրբեջանի վիճակագրության պետական ծառայության տվյալներով, հունվար-փետրվարին գնաճը կազմել է 11,7 տոկոս, որից պարենային ապրանքների գները թանկացել են 14,8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինըՙ 15,7 տոկոս, ծառայություններինըՙ 4 տոկոս: Այս ամենը տեղի է ունենում այդ երկրի ազգային արժույթիՙ մանաթի արժեզրկման ֆոնի վրա: Մեկ տարվա ընթացքում այն երկու անգամ կտրուկ տատանվեց, արդյունքում գրեթե կրկնակի արժեզրկվելով: Ներկայումս 1 դոլարն արժե 1,5 մանաթ:Ադրբեջանի բանկային համակարգում եւս գործերն այդքան հաջող չեն: Սնանկացած երկուՙ «Կրեդիտ բանկի» եւ «Եվրոբանկի» ակտիվները արդեն վաճառվում են: Մեկ այլՙ «Ռոյալ բանկը» չի կարողանում վերադարձնել ավանդատուների գումարները:Իհարկե, ասել, թե հարեւան երկրի տնտեսությունը կփլուզվի, չի կարելի: Նավթային «ոսկե դարի» տարիների շնորհիվ Ադրբեջանը մոտ 30 մլրդ դոլար կուտակած հիմնադրամ ունի: Սակայն, ակնհայտ է մեկ բան, որ այդ երկրի տնտեսության զարգացման լավագույն ժամանակաշրջանը մնաց հետեւում, իսկ ամենակարեւորը, որ նրանք ոչինչ չեն արել տնտեսության այլՙ ոչ նավթային հատվածի զարգացման համար:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՑԱՆՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՑԱՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական