Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՄԵՐԱՆԿ

01/04/2016
- 01 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Նետուած քարը իրենց վերադարձաւ: Քար չէր, պումերանկ էր:

Եւրոպայի ահաբեկչական արարքները, յատկապէս Ֆրանսայի եւ Պրիւքսէլի պայթումները տեսնելէ ետք, կը մտածեմ, որ այսքան կազմակերպուած, գերզարգացած, այսքան գերարդիական զինական ու ռազմագիտական միջոցներ ունեցող Եւրոպան ինչպէ՞ս չի յաջողիր առաջքը առնել այս ողբերգական արարքներուն ու իրար ետեւէ թիրախ դառնալով ահաբեկչութեանցՙ մեծ թիւով զոհեր կու տայ: Միակ յաջողութեամբ կատարածնին ցաւակցական ելոյթներն են պետական մարդոց, անոնց սպառնալիքներն են ահաբեկիչներու հասցէին ու շռայլուած խոստումներ ժողովուրդին, որ պիտի պայքարին ու առաջքը պիտի առնեն ահաբեկչութեան:

Սգատօները, մոմավառութիւնները, ծաղկեմատուցումները, աջէն-ձախէն զօրակցութեան կոչերը, Je suis-ները եւ ասոնց նման ցուցադրական ելոյթները ո՛չ զոհուածներու պարագաներուն ցաւը կը մեղմեն, ոչ ալ յոյս կը ներշնչեն, թէ նոր պայթումներ պիտի չըլլան:

Ներկայ դրութեամբ ահաբեկիչներուն դէմ պայքարիլը դժուար է, ոչ միայն դժուար է, այլ գրեթէ անկարելի, որովհետեւ ոչ մէկ զատորոշիչ նշան կը կրեն անոնք, որպէսզի ճանչցուին. ոեւէ քաղաքացիի նման ինքնաշարժ կը վարեն, փողոցը կը քալեն, իրենց ձեռքերուն, կամ կրնակին վրայ պայուսակներով ու գրպանին մէջի փոքրիկ վահանիկով մը կրնան պայթեցնել որեւէ ական, մարմնի վրայ, թէ ինքնաշարժի մէջ, փողոցը, կամ որեւէ խճողուած վայր:

Ամենամարզուած ու պատրաստուած ոստիկաններն անգամ ի վիճակի չեն ամէն անցնող ինքնաշարժ կանգնեցնելու եւ քննելու, կամ ամէն պայուսակ շալկողի պայուսակին պարունակութիւնը ստուգելու. միլիոնաւոր մարդիկ կը շարժին ամէն վայրկեան, նոյնչափ ալ մեքենաներ. քաղաքը անդամալուծել չըլլար: Կասկածի պարագային կրնայ քննութիւնը աւելի դիւրին ըլլալ, քանի որ թիրախը ձեւով մը սահմանափակուած կ՛ըլլայ որոշ վայրի մը, կամ որոշ մարդկանց մէջ:

Պատկերացնենք, որ յաջողեցան ահաբեկիչ մը բռնել. յետոյ ի՞նչ… Ամիսներով, գուցէ տարիներով պիտի դատեն, վերջը պատիժ պիտի տան: Եթէ բանտարկութիւն է, երբ մահապատիժ չկայ, Եւրոպայի բանտերը հիւրանոցներու կը նմանին, բանտարկեալին պատիժը ծիծաղելի կը դառնայ: Նոյնիսկ եթէ մահապատիժ կայ եւ մահուան դատապարտեն, արդէն յանցաւորը մահապարտ է, ինք կ՛ուզէ մեռնիլ եւ դրախտի հաճոյքներուն արժանանալ: Կամ եթէ կը կարծուի, որ անոր պատիժը դաս կը դառնայ իր ընկերներուն եւ անոնք կը դադրեցնեն ահաբեկչութիւնը, կրկին կատակի նման ենթադրութիւն է: Ուրե՞մն: Բազմաթիւ մարդոց կեանքերը խլողն ու բազմահարիւր մարդիկ վիրաւորողին ի՞նչ արդար պատիժ, ի՞նչ պատիժ, որ հաւասար ըլլայ անոր գործած ոճիրին… Այդպիսի բան չկայ, եղած վնասը ոչ մէկ ձեւով չի հատուցուիր:

Հիմա իրար անցածՙ ահաբեկչութեան դէմ համաշխարհային պայքարի կոչ կ՛ընեն, կրկնելով Ճ. Պուշի կոչը 2001-ին Նիւ Եորքի երկնաքերներու վրայ յարձակման առթիւ, որուն արդիւնքը տեսաւ աշխարհը. անվերջանալի պատերազմական վիճակ Աֆղանիստանի եւ Իրաքի մէջ, ամէնօրեայ պայթումներ ու անհաշուելի զոհեր, ու գլխաւոր ահաբեկիչ Պէն Լատէնի կասկածելի սպաննութիւնը…

Այսօր ալ Եւրոպան այդ ճամբան պիտի բռնէ. ի շահ որո՞ւն եւ ի վնաս որո՞ւն, յայտնի չէ: Եթէ ահաբեկիչները վերացնելու նպատակը իսկապէս լուրջ է, թող սկսին ձերբակալելով եւ դատելով անոնց զէնք, զինամթերք ու մեքենաներ հայթայթողները. այդ բոլորը երկինքէն չթափեցան մանանայի պէս: Թող սահմանները փակեն անոնց առջեւ: Նախՙ Սուրիա մտնող զինեալներու դէմ, ապա Եւրոպական սահմաններըՙ ապաստանեալ-գաղթականներու դիմակի տակ պահուած ահաբեկիչներու առջեւ:

Թէ չէՙ «այս փիլաւը դեռ շատ ջուր կը վերցնէ»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՊՈՍՏՈՆԻ ՌԱԿ «ՊԱՅՔԱՐ» ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ ԵԿՈՂ ԳՆԱՆԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ Է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ ԵԿՈՂ ԳՆԱՆԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025

Շատ հետաքրքիր է, որ դուք այդպես հարցն այսպես եք տալիս, ոչ թե ընդհանուր առմամբ ինչպես եմ վերաբերվում սուր արտահայտումներին կամ...

ԿարդալDetails

Այնպիսի տպավորություն է, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը. BBC News

15/05/2025

Մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ. Ավանեսյանը՝ Նարեկ Զեյնալյանի մասին

15/05/2025

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

15/05/2025

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին, չեն փրկելու. Պապոյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական