Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՅԱՆԿԱՐԾԱԿԻ ԶՕՐԱՇԱՐԺԸ ԿԱՄ ՊՈՒՏԻՆԵԱՆ «ՁԻՒԴՈՅԻ ՀՆԱՐՔ» ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ…

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Մարտի 14-ին ՌԴ լրատուամիջոցների, այդ թւում` ՊՆ «Զվեզդա» հեռուստաընկերութեան հաղորդման համաձայն` Ռուսաստանի զօրքերը թւում է, թէ յանկարծակի ստացել են նախագահ Պուտինի հրամանը` դուրս գալու Սիրիայից…

Կրեմլի պաշտօնական մեկնաբանութեամբ` Սիրիայից ռուսական զօրակազմը դուրս է բերւում ո՛չ թէ նախագահ Ասադի խնդրանքով, այլ ՌԴ նախագահի որոշմամբ: Յիշեցնենք, որ 30.09.2015թ.ին` սրանից 5,5 ամիս առաջ սկսելով իր ռազմագործողութիւնը Սիրիայում, ՌԴ-ն ստացել էր Սիրիայի նախագահի խնդրանքը, իսկ աւելի կոնկրետ` 26.08.2015թ. կնքուել էր ռուս-սիրիական պայմանագիր` ՍԱՀ տարածքում ՌԴ ռազմաօդային ուժերի խմբաւորման տեղակայման մասին:

Ի դէպ, պաշտօնական Մոսկուան մարտի 14-ի որոշումն ընդունելուց առաջ եւ նոյնիսկ դրա յաջորդ օրը դեռեւս չէր քննարկել Սիրիայից ռուսական զօրքերի դուրս բերումն սկսելու հարցը, թէպէտ, ըստ իր իսկ յայտարարութեան, մտադիր էր առաջիկայում անել այդ: ԱՄՆ-ի համար, ըստ հեղինակաւոր «Ռոյթերզի»` լիովին անակնկալ էր ՌԴ-ի այս քայլը: Յատկանշական է, որ անմիջապէս հաղորդուեց, թէ ԱՄՆ պետքարտուղար Քերրին պատրաստւում է յաջորդ շաբաթ այցելել Մոսկուա…

Բնականաբար, Կրեմլը համարում է, որ գրեթէ կէս տարի տեւած ՌԴ օդատիեզերական ուժերի` ՕՏՈՒ ռազմագործողութեան իրականացմամբ` Սիրիայում բարենպաստ պայմաններ են ստեղծուել ներքաղաքական կարգաւորման համար: Նաեւ` պաշտօնական Մոսկուան վստահ է, որ Սիրիայի օրինական ղեկավարութիւնը հետագայում եւս անհրաժեշտ քաղաքական կամք եւ ռազմական ու այլ ռեսուրսներ կունենայ` շարունակելու իր երկրում մղվող պայքարն ընդդէմ ահաբեկչութեան:

Կարեւոր հանգամանք է այն, որ Սիրիայի ծովափնեայ նահանգներում (Տարտուս եւ Լաթաքիա) տեղակայուած ՌԴ ռազմածովային եւ ռազմաօդային բազաները կշարունակեն գործել, ընդսմին` հետեւելով այդ երկրում հրադադարի պահպանման պայմանների կատարմանը: Այսինքն` ՌԴ ՕՏՈՒ էսկադրիլիաներից եւ դրանց սպասարկող ստորաբաժանումներից բաղկացած զօրակազմը դուրս է բերուելու, սակայն ՌԴ-ի Խմէյմիմի ռազմաօդային եւ Տարտուսի ռազմածովային ռազմակայանները շարունակելու են մնալ:

Համաշխարհային լրատուադաշտում շրջանառութեան մէջ են դրուել ՌԴ այս ռազմաքաղաքական անսպասելի թուացող քայլի տարաբնոյթ մեկնաբանութիւններ: Երբեմն դրանք տրամագծօրէն հակառակ տեսակէտներ են արտայայտում` այդ սպեկտրի մի ծայրակէտում ունենալով Սիրիայից ՌԴ յաղթական ելքը, իսկ միւսում` խայտառակ փախուստը…

Մի բան սակայն առաւել հաւանական է: Աշխարհի հերթական վերաբաժանման համար չյայտարարուած, սակայն կարծես թէ սկսուած 3-րդ համաշխարհային պատերազմի մերձաւորարեւելեան ռազմաբեմում, մասնաւորապէս նրա սիրիական ռազմաճակատում, պատերազմն անցնում է կամ որոշ ժամանակ յետոյ կանցնի նոր մակարդակի …

Առաւել հաւանական կարելի է համարել այն, որ ՌԴ-ն, կանխելով իրեն նոր` ոչ ձեռնտու պայմաններում մի քանի ճակատով պատերազմական լայնածաւալ գործողութիւնների մէջ քաշելու որոշ ուժերի պլանները, միաժամանակ խուսափելով ՍԱՀ-ում իր ռազմատեխնիկական ու ֆինանսատնտեսական ռեսուրսների առաւել մեծ եւ անընդունելի դարձող ծախսերից, ճիշտ ժամանակին դուրս է գալիս ռազմական գործողութիւններից, որոնք իրենց գլխաւոր դերը խաղացել են: Այսինքն` Ասադի վարչակարգը, ուստի եւ սիրիական միասնական պետականութիւնը հնարաւորութիւն է ստացել շարունակելու ինքնուրոյն պայքարելու` յանուն երկրի միասնականութեան վերականգնման: Չի բացառւում, որ այդ միասնական Սիրիան այնուամենայնիւ կարող է բռնել ֆեդերալացման` դաշնայնացման ուղին, սակայն այդ եւս պիտի լինի ՍԱՀ-ի բազմազգ ժողովրդի ցանկութեամբ:

Միաժամանակ, ՌԴ-ին, ըստ երեւոյթին, ոչ ոք չի կարող խանգարել` անհրաժեշտ պահին պաշտօնական Դամասկոսի խնդրանքով դարձեալ միջամտելու ռազմական գործողութիւններին, եթէ դրա կարիքն իսկապէս զգացուի: Ի դէպ, դրա համար ՌԴ-ն բաւական ուժ ունի. Սիրիա նետուած օդուժի մօտ կէսը եւ ՀՕՊ-ի նորագոյն համակարգերը շարունակում են այնտեղ մնալ… Իսկ ՌԴ ռազմական տեխնիկայի բաւական մեծածաւալ մատակարարումները Ասադի բանակին դարձրել են բաւական ուժեղ` ներքին եւ արտաքին թշնամիների դէմ պայքարը յաջողութեամբ շարունակելու համար:

Վերջապէս ՌԴ-ն` Սիրիայից իր պաշտօնական «հեռանալով»` հնարաւորութիւն է տալիս նաեւ հակաասադական դիրքորոշում ունեցող երկրների դաշնախմբին` դուրս գալու մի երկրից, որտեղ իրենց չէին հրաւիրել (ի տարբերութիւն ՌԴ-ի): Աւելին` ՌԴ-ն իր այս քայլով, կարծես ո՛չ միայն հրաւիրում է ԱՄՆ-ին եւ նրա շուրջ համախմբուած երկրներն` կրկնելու ռուսական դուրսբերման գործողութիւնը, այլեւ դրանով հանդերձ` նաեւ թոյլ է տալիս չկորցնել իրենց դէմքը: Եւ նոյնիսկ յաղթական դափնիներ վաստակելու` իրենց իսկ ստեղծած ԻԼԻՊ-ին իրենց ձեռքով ոչնչացնելու հնարաւորութեամբ: Կամ էլ խայտառակուել` նոյն այդ ԻԼԻՊ-ի նկատմամբ մէկ ու կէս տարի տեւած իրենց զինուած ուժերի մղած մարտերի գրեթէ զրոյական արդիւնքով…

Ամենայն հաւանականութեամբ թէ՛ այս, թէ՛ յարակից տարածաշրջաններում ՌԴ-ն ուժերի նոր վերախմբաւորում է կատարում, որից յետոյ կձեռնարկի յաջորդ գործողութիւնները` ռազմական, քաղաքական կամ այլ բնոյթի…

Յամենայն դէպս, աշխարհի բազմաթիւ տեղեկատուական-վերլուծական կենտրոններ փորձում են պարզել, թէ որ՞ն էր ՌԴ ռազմաքաղաքական այս հերթական մանեւրի իմաստը, ի՞նչ յետագայ գործողութիւններ է պատրաստւում իրականացնելու «ռուսական արջը», ո՞ր ուղղութիւններում ու ճակատներում, ինչպիսի՞ մեթոդներով ու պատերազմի ո՞ր տեսակների կիրառմամբ կարող են կատարուել դրանք:

ՌԴ զօրքերի հիմնական խմբաւորման դուրսբերմամբ` միջազգային ասպարէզում ռազմաքաղաքական վերլուծաբանների առջեւ ծառացած բազմաթիւ հարցերից մի քանիսը հետեւեալն են.

Ինչո՞ւ է ՌԴ զօրակազմի դուրսբերումը կատարւում մինչեւ ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի գրաւումը,

Ի՞նչ կլինի Ասադի հետ, որի կարեւոր դաշնակիցներից մէկը, իսկ գուցէ` կարեւորագոյնը, դադարեցրեց իր հինգուկէսամսեայ անդադրում ռազմագործողութիւնը սիրիական ռազմաճակատում, դրանով իսկ, թւում է` թուլացնելով Սիրիայի օրինական վարչակարգը,

Կարելի՞ է արդեօք ՌԴ զօրակազմի այս դուրսբերումը համեմատել Աֆղանստանում խորհրդային զօրակազմի մղած պատերազմի աւարտի հետ (վերջինս, ինչպէս յայտնի է, ծայրայեղ տհաճ հետեւանքներ ունեցաւ, յատկապէս` իր իսկ` ԽՍՀՄ-ի համար)…

Ինչպէ՞ս կգնահատեն ռուսական այս ռազմաքաղաքական քայլը եւ ինչպէ՞ս կօգտուեն դրանից Սիրիական պատերազմի անմիջական ու հեռակայ կամ միջնորդաւորուած մասնակիցները` այս եւ յարակից տարածաշրջաններում, նաեւ` օվկիանոսից այն կողմ…

Եթէ փորձենք պատասխանել ծագած հարցերին, ապա կարող է պարզուել, որ չի բացառւում, թէ սիրիական պատերազմը ՌԴ-ի համար զուտ ռազմական բախումից անցնելու է աւելի բարդ եւ շատ աւելի քաղաքական-դիւանագիտական ու գաղափարական-տեղեկատուական պայքարի մակարդակի բախման: Թէպէտ այդտեղ ռազմական տարրն էլ բոլորովին չի բացակայի: Ուստի սիրիական պատերազմը կարող է վերածուել գերազանցապէս հիբրիդային պատերազմի` նրա դասական կամ գուցէ` նորաբնոյթ` դեռ ի յայտ գալիք ձեւերով…

Ի դէպ, որոշ վերլուծաբաններ գտնում են, որ ՌԴ զօրակազմի դուրս բերումն աւելի նման էր Աֆղանստանից ԱՄՆ-ի, քան խորհրդային զօրքերի դուրսբերմանը, քանզի մնացին բազաները, ենթակառուցուածքը եւ բաւական չափով զօրակազմը` ինքնաթիռներ, ռազմանաւեր, ՀՕՊ նորագոյն համակարգեր, այդ թւում` նշանաւոր Ս-400-ները…

Հաշուի առնելով ռուսական կողմի վճռականութիւնը` ամէն կերպ պահպանելու Ասադի իշխանութիւնը եւ սիրիացի ժողովրդին իրական հնարաւորութիւն տալ` որոշելու սեփական ապագան, Արեւմուտքը ստիպուած է եղել ընդունելու Ասադի` իշխանութեան ղեկի մօտ մնալու փաստը, դրա դիմաց ստանալով ՌԴ զօրակազմի հեռացումը այդ ռազմաճակատից… Բայց, մինչեւ իր հեռանալու պահը ՌԴ զօրակազմը լրջօրէն նպաստել էր ԻԼԻՊ-ի եւ այլ հակաասադական ուժերի ենթակառուցուածքների եւ ռազմական կարողութիւնների ա՛յն աստիճան թուլացմանը, որ սիրիական տարածքի յետագայ ազատագրումը Ասադի զօրքերի կողմից հաւանական է դարձել: Ի դէպ, ՌԴ ՊՆ Շոյգուն յայտարարեց, թէ ՌԴ օդուժի օգնութեամբ սիրիական բանակը 5,5 ամսում ազատագրել է մօտ 400 բնակավայր եւ աւելի քան 10 հազ. քառ. կմ տարածք: Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ տուեալների` ՌԴ օդուժը անցեալ տարուայ սեպտեմբերից մինչեւ այս տարուայ փետրուարի վերջը կատարել է աւելի քան 7.200 թռիչք, դրանով իսկ զրկելով ահաբեկիչներին իրենց նաւթային եկամուտների աւելի քան կէսից, ոչնչացրել աւելի քան 2.000 գրոհային, որոնցից շատերը ծագումով ՌԴ-ից էին, այդ թւում` 17 դաշտային հրամանատար: Արդիւնքում` Ասադի զօրքերը իրենց ձեռքն առան ռազմավարական նախաձեռնութիւնը եւ յարձակման անցան բոլոր ուղղութիւններով` ազատագրելով երեք նահանգ… Շատ կարեւոր է, որ ՌԴ ուժերը նուազագոյն կորուստներն ունեցան. երեք սպանուած, մէկական խփուած ինքնաթիռ եւ ուղղաթիռ…

Ապա` հենց ՌԴ ռազմագործողութեան արդիւնքը պէտք է համարել Ասադի հետ հակաասադական ուժերի` բանակցութիունների սեղանի շուրջ նստելու փաստը… Ի դէպ, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ դեսպանորդ դի Միստուրան, ըստ բրիտանական «Գարդիանի», յայտարարել է, թէ յուսով է, որ ՌԴ զօրքերի դուրս բերման մասին Պուտինի որոշումը կնպաստի այդ բանակցութիւնների յաջող անցկացմանը…

Միաժամանակ պաշտօնական Մոսկուան` ՍԱՀ-ից իր օդուժը հանելով, համաշխարհային հանրութեանը ցանկանում է ցոյց տալ իր խաղաղասիրութիւնը եւ սիրիական հիմնահարցի դիւանագիտական լուծման իր պատրաստակամութիունը…

ՌԴ ՕՏՈՒ-ի ռազմագործողութիւնը ամենակայծակնային ռազմագործողութիւնն էր Մերձաւոր Արեւելքում ընդդէմ ահաբեկիչների եւ արմատականների: Ցրուեց նաեւ ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական ու արմատական կազմակերպութիւնների դէմ պատերազմելու անհնարինութեան «առասպելը»: Պարզուեց, որ կարելի է արագ յաղթանակել ցանկացած պատերազմում, եթէ, իհարկէ, այդ պատերազմի ձգձգումը ինչ-որ մէկին ձեռնտու չէ… Ճիշտ է, Թուրքիայի կողմից հակաասադական ուժերի «սնուցումը» լիովին դադարեցնել չի յաջողուել, սակայն, ամենայն հաւանականութեամբ, Մոսկուան Անկարայի դէմ իր պայքարը զանազան ճակատներում չի դադարեցնի եւ կարող է գնալ այնպիսի անսպասելի քայլերի, որոնցից յետոյ թուրքերը գուցէ կկորցնեն ո՛չ միայն «ախորժակը» Սիրիայի եւ Թուրքիայի միւս հարեւանների տարածքների նկատմամբ, այլեւ դեռեւս պահպանուող «վառ» հաւատը` իրենց նեօսմանական ընդարձակ ծրագրերի հանդէպ…

Քննարկուող հարցերի վերաբերեալ տեսակէտների բազմազանութիւնն ու մօտեցումների տարբերութիւնը հաշուի առնելով հանդերձ, չենք տրուի մանրամասներին, քանզի առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում շատ բան ինքնըստինքեան պարզ կդառնայ:

Ակնյայտ է սակայն մի բան: ՌԴ-ն, չնայած իր դէմ ուղղուած պատժամիջոցների խեղդող սեղմօղակին, կարողանում է իր մէջ ուժ գտնել` պայքարելու գոյութիւն ունեցող միաբեւեռ աշխարհակարգից երկբեւեռին կամ բազմաբեւեռին անցնելու համար, իրականացնելով դեռ 2007թ. Պուտինի յայտնի միւնխենեան ճառում արտայայտուած դրոյթները: Եւ այս հարցում Մոսկուան ունի իր բաւական լուրջ դաշնակիցները: Ունի նաեւ իր որոշակի յաջողութիւնները` Ղրիմում, Նովոռոսիայում եւ Սիրիայում…

Նկար 1. ՌԴ ղեկավար եռեակը ՍԱՀ-ից զօրքերն հանելու որոշումն ընդունելիս` կենտրոնում նախագահ Պուտին, ձախից` ԱԳ նախարար Լաւրով, աջից` Պաշտպանութեան նախարար Շօյգու…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԹԱՆԳԱՐԱՆ ՄԵՔՔԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական