Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՊԱՀ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Սիրիայից իր զորքը դուրս բերելու նախագահ Պուտինի որոշումը վստահաբար տխուր հուշեր արթնացրեց հայ ժողովրդի պատմությանը ծանոթ մարդկանց մեջ: Ճիշտ 99 տարի առաջ, հենց այս օրերին, Արեւմտյան Հայաստանից եւ ամբողջ Անդրկովկասից ցարական բանակների անակնկալ հեռացումը ողբերգական հետեւանքներ ունեցավ մեր ժողովրդի համար, որի ցեղասպանությունից փրկված մնացորդացի համար բոլշեւիկյան ՊՏՎՏռ (դեպի տուն) կոչը համազոր էր արյունարբու գազանի դիմաց լքված ու մենակ մնալուն…

Վստահ եմ, սիրիացիներից շատերին ռուսական զինուժի հեռացումը լքվածության նույն զգացողությունը առթեց, հակառակ նախագահ Ասադի վստահեցումներին, թե կառավարական ուժերն ի վիճակի են երկրում խաղաղությունն ու կարգուկանոնը վերահաստատելու: Մարդիկ դժվար թե հավատան այդ պնդումներին, նրանց հնգամյա տառապանքը փորձ ունի, շատ դառը փորձ: Ավելի քան 270 հազար զոհ, դրա տասնապատիկը վիրավոր ու հաշմանդամ, 6,5 միլիոն բռնագաղթված կամ փախստական, տնտեսապես քայքայված, քանդված ենթակառույցներով երկիր, որտեղ մոլեգնում է թալանը, կողոպուտը, ատելությունը: Դժվար է նման բազմատանջ ու բարոյալքված ազգաբնակչությանը հուսադրել:

Մանավանդ որ երկրի շուրջ 60 տոկոսը դեռեւս գտնվում է ահաբեկիչներիՙ «Իսլամական պետություն» կազմակերպության տիրապետության տակ, որը թեեւ վիրավոր ու ինքնամեկուսացած, բայց այնտեղ է դեռ եւ պատրաստ միշտ օգտվելու տարածաշրջանային ու միջազգային հակասություններից եւ թաքուն թե բացահայտ հակամարտություններից: Այնտեղ են նաեւ մյուսՙ չափավոր թե անչափ ընդդիմադիրներըՙ իրենց մեծ ու փոքր պահանջներով: Ու տակավին այնտեղ են հազարավոր ավազակախմբերը եւ ավազակի վերածված հարյուր հազարավոր անհատները, վարձկաններն ու կողոպտիչները:

Այս օրերին բազմաթիվ են Պուտինի անակնկալ քայլի միջազգային մեկնաբանությունները, որոնց անդրադարձել է նաեւ, ներկա համարում, մեր ռազմական մեկնաբանը 7-րդ էջում: Հարկ չեմ համարում անդրադառնալու այդ վերլուծություններին, որոնց իրավացիության ճշգրտումը կկատարվի հետոՙ ըստ դեպքերի հետագա զարգացմանը: Ինչպես ասում ենՙ կյանքը ցույց կտա: Սակայն պետք է հաստատել, ավելի ճիշտՙ վերահաստատել տրիվյալ ճշմարտությունըՙ Ռուսաստանի նախագահը ապահովեց, գոնե այս պահի համար, իր երկրի շահը: Ժնեւյան բանակցություններում Մոսկվայի դիրքը այսուհետեւ լինելու է գերիշխող, եւ հետայսու տարածաշրջանային բոլոր խնդիրներում նրա խոսքը լինելու է վճռական նշանակության:

Ներկա պահին, սակայն, հարցերի հարցը Սիրիա պետության ու սիրիացի ժողովրդի ճակատագիրն է. ի՞նչ է վերապահված այդ երկրինՙ անհետացո՞ւմ, մասնատո՞ւմ, թե՞ վերականգնում: Այդ ճակատագրից է կախված նաեւ, ինչպես միշտ, հարեւան Հորդանանի, Իրաքի եւ առաջին հերթին Լիբանանի ապագան: Այդ եւ նման երկրների ներքին հարցերի լուծումը, ի դժբախտություն տվյալ ժողովուրդների, միշտ էլ ակնկալվում է դրսիցՙ արտաքին միջամտություններից ու որոշումներից: Այդ երկրների ճակատագրից է կախված նաեւ մերձավորարեւելյան մեր գաղթօջախների, ավելի շուտՙ դրանցից մնացած բեկորների ապագան, հետեւաբար, ուղղակի կամ անուղղակի կերպով, մեր երկրի ապագան:

Պահը իսկապես շրջադարձային է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՌԻՆԳԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵՍՙ ՆՊԱՏԱԿՆԵՐԻԴ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԻՐԻԱ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԻՐԻԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական