ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը: Բանաձեւի հեղինակները եւ հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները եւ Դեմետրիուս Դուգլասն էին:
Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձեւեր ընդունվել էին Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի եւ Մենի օրենսդիր մարմիններում:
Զուգահեռ տեղեկացնենք, որ նույն Ջորջիայի նահանգի օրենսդիր մարմինը վերջերս հայտարարություն էր ընդունել Խոջալուի դեպքերի մասին, դատապարտելով հայկական կողմին:
Հավասարակշռությունը սրանից ավելի կշռված չի լինում: