Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԳՈՒՇԱՆԱՆՔ ՎՐԱՑԱԿԱՆ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ»

04/03/2016
- 04 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Առաջին անգամը չէ, որ Վրաստանը ապացուցում է Հայաստանի «բարեհաճ թշնամին» լինելու իր հանգամանքը: Չնայած խաչը աչքի ընկնող դիրքով դրոշմված է Վրաստանի դրոշի վրա, քրիստոնեական եղբայրությունը, պարզվում է, այնքան էլ մեծ նշանակություն չունի վրացական կառավարության համար: Այլապես որոշ հաշվենկատություն եւ զորակցություն գոյություն կունենար իսլամական պետությունների օվկիանոսում միակ երկու քրիստոնյա երկրների միջեւ:

Խորհրդային իշխանության ժամանակ, էթնիկական բոլոր լարվածությունները ճնշվում էին կենտրոնական կառավարության կողմից, բայց միմյանց նկատմամբ Հայաստանի եւ Վրաստանի զգացած հակակրանքը զգալի էր, քանի որ երկու երկրները պատերազմել էին նախքան խորհրդային կայսրության մաս կազմելը, եւ որպես հետեւանք պատմական Հայաստանի Ջավախքի շրջանը կցվել էր Վրաստանին:

Խորհրդային Միության փլուզումից հետո, երկու նորանկախ հանրապետությունները զարգացան հակադիր ուղղություններով, քաղաքական դաշտ տեղափոխելով իրենց փոխադարձ հակակրանքը: Պատմական անհրաժեշտությունից ելնելով Հայաստանը թեքվեց դեպի Ռուսաստան, դառնալով իր հյուսիսային հարեւանի ռազմավարական դաշնակիցը եւ իր տարածքում հյուրընկալելով Մոսկվայի ռազմական բազան: Վրաստանն, իր հերթին, թեքվեց դեպի արեւմուտք, ակնկալելով անդամակցել ՆԱՏՕ-ին: Չնայած նախագահ Միխեիլ Սաակաշվիլու անշրջահայաց քաղաքականության հետեւանքով Թբիլիսիի կառավարությունը տուժեց եւ զգալի կորուստներ ունեցավ, սակայն նրան հաջորդած «Վրացական երազանք» կուսակցությունը չվերանայեց պետության արտաքին քաղաքականությունը եւ շարունակեց ընթանալ նույն ճանապարհով:

Փետրվարի 12-ին արտասանած իր ելույթի ժամանակ, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների կիրառման հարցին, նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ տարածաշրջանի քաղաքական իրադարձությունների մասին, նշելով երկու հարեւաններիՙ Վրաստանի եւ Իրանի հետ մեր հարաբերությունները…

Բայց դա ավելի շուտ «քաղաքականապես կոռեկտ», քան ճշգրիտ արտահատյություն էր, որի նպատակն էր չսրել լարվածությունը Թբիլիսիի հետ:

Իրականում մեր հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ ամբողջովին տարբեր հարթակների վրա են: Ճիշտ է, երբեմն Իրանը մոռանում է կամ անտեսում Հայաստանի շահերըՙ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, սակայն հիմնականում, սկզբունքային առումով, երբեք ջանք չի թափում հակադրվելու Հայաստանին:

Մյուս կողմից, Վրաստանի վարած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը վնասում է հայերին: Վրաստանի անկախացումից ի վեր, իրարահաջորդ բոլոր վարչակազմերը չափազանց օտարատյաց ներքին քաղաքականություն են վարել, փորձելով ձուլել կամ օտարել փոքրամասնություններին: Այդ քաղաքականության գլխավոր հարվածն ուղղված է հիմնականում ջավախքահայության դեմ: Չնայած նման քաղաքականության հետեւանքում Վրաստանը կորցրեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները, միեւնույն է, կառավարության վարքագիծը մնում է անփոփոխ:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Վրաստանը Հայաստանին համարում է իսկական թշնամի: ՄԱԿ-ում եւ այլ համաշխարհային կառույցներում, Թբիլիսիի կառավարությունը միշտ էլ անամոթաբար պաշտպանել է, ի հեճուկս Հայաստանի, Ադրբեջանին եւ Թուրքիայինՙ ոտնահարելով այն «բարիդրացիական ոգին», որ Հայաստանն այնքան փութաջանորեն փորձում է պահպանել:

Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է եւ իր պաշտպանության երաշխիքներն ակնկալում է հիմնականում այդ կազմակերպությունից: Բայց Ադրբեջանի հետ լարվածության սաստկացումը եւ նրա կողմից Հայաստանի տարածքում իրականացվող խժդժություններըՙ Ռուսաստանի առեղծվածային լռության պայմաններում, բնական մտահոգություն է առաջացնում Հայաստանի քաղաքացիների շրջանում: Այդ մտահոգությունը կրկնապատկվում է Ռուսաստանից Բաքվի կառավարությանը մատակարարվող արդիական զինամթերքի հսկայական քանակության հետեւանքով:

Այս մտահոգությունների մասին հայ լրագրողները բարձրաձայնեցին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հարցազրույցի ժամանակ, ով խուսափելով ուղիղ պատասխանել պարզապես հակիրճ խորհուրդ տվեց կարդալ ՀԱՊԿ-ի նախարարների տարեկան զեկույցը, որն անդրադառնում էր Կովկասի իրադարձություններին: Բայց մտավախությունները հաստատվեցին, երբ նա նշեց. «Մենք մեծապես մտահոգված ենք կովկասյան իրադարձություններով, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճակատագրով, որտեղ ծանր հրետանի եւ տանկեր են օգտագործվում եւ կան մարդկային կորուստներ: Հակամարտության հետագա սրումը աընդունելի է: Ամբողջ Կովկասն է բռնկվելու»:

Քաղաքական նման ֆոնի վրա, Թբիլիսիի կառավարությունը ավելի է զարգացնում իր տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, է՛լ ավելի սեղմելով օղակը Հայաստանի շուրջը:

Փետրվարի 19-ին Վրաստան ժամանեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, որոնք այցելեցին Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Կարծախի երկաթուղային կայարանը: Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներըՙ Էլմար Մամեդյարովը, Միխեիլ Ջանելիձեն եւ Մեվլուտ Չավուշօղլուն գովաբանեցին Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային ծրագիրը, որպես «պատմական» նշանակության մի իրագործումՙ Ասիան Եվրոպային կապող մետաքսի ճանապարհի շրջանակներում: Այդ երկաթուղու շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ 2017 թվականը: Դրա մի հատվածը, շրջանցելուց հետո Հայաստանը, անցնելու է հայաբնակ Ախալքալաքի սարավանդով: Ազերի արտգործնախարարը նշեց. «Հավատացած եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Բոլորիս հասկանալի է, որ պետք է շարունակենք այս համագործակցությունը, որովհետեւ այն շահավետ է ինչպես մեր երեք երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար»: Քիչ էր մնում ավելացներ, որ այդ ծրագիրը կորստաբեր է լինելու Հայաստանի համար:

Բայց տնտեսական համագործակցության մասին հայտարարություններ անելուց առավել մտահոգիչն այն է, որ երեք երկրները ստորագրել են «Քաղաքական մի դեկլարացիա», որտեղ նշված է, որ մեծ կարեւորություն են տալիս ամենավաղ ժամկետներում խաղաղ կարգավորմանը ինչպես ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի, այնպես էլ վրացական հանրապետության Աբխազիայի, Ցխինվալեի եւ Հարավային Օսիայի շուրջ ծավալված հակամարտություններինՙ միջազգային օրենքի նորմերի եւ սկզբունքների (մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության) հիման վրա: Փակագծում հայտնված բառերը նպատակ ունեն արտահայտելու Ալիեւյան դինաստիայի տարածքային փառասիրությունները: Ի հակադրություն դրան, ԵԱՀԿ-ի համանախագահները աշխատում են հակամարտությունը կարգավորել Հելսինկյան հայտարարության սկզբունքների հիման վրա, որ նպատակ ունի եզրեր գտնել տարածքային ամբողջականության եւ բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջեւ:

Վրաստանն անխոհեմաբար ադրբեջանամետ կողմնորոշում է ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մինչ Հայաստանը շրջահայաց կերպով չի ճանաչել Աբխազիայի անկախությունըՙ խուսափելու համար Թբիլիսիի հետ առճակատումից:

Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումով գազի շուկան Կովկասում դարձավ թեժ մարտադաշտ, որտեղ իրար հետ մրցակցում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը: Եղավ ժամանակ, երբ խոսք կար, որ Հայաստանը կդառնա տրանզիտային երկիր Իրանից Վրաստան գազի տեղափոխման ճանապարհին: Կարծես Վրաստանի կառավարությունը մտքափոխ է եղել չբարկացնելու համար Բաքվի կառավարությանը, եւ Ադրբեջանի տարածքն է նախընտրվել, ինչպես երեւում է Վրաստանի էներգետիկայի նախարարի խոսքերից, որ ասել է, թե «Թբիլիսին այդ տարբերակն էլ նկատի կունենա»:

Թուրք-վրացական համագործակցությունը թուրքական կապիտալի Վրաստանի ներհոսքի հնարավորություն է ընձեռում: Նախագահ Սաակաշվիլու կարգադրությամբ բանտարկված քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը կոչ է հղել ջավախքահայության եւ աշխարհասփյուռ հայերին ասելու «ո՛չ Վրաստանի թուրքացմանը»: Նա գրել է. «Սաահակշվիլու ցանած սերմերը փարթամ ծիլեր են տվել, եւ Վրաստանի թուրքացումը օր-օրի ավելի է մոտենում անդառնալիության սահմանագծին»:

Կոչ-հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ թուրք ներդնողները նույնիսկ խտրականություն են դրսեւորում քրիստոնյա վրացիների նկատմամբ, նախընտրելով գործի ընդունել նրանց փոխարեն թուրքերին եւ ադրբեջանցիներին:

Իրադրությունն ավելի սրելուն նպաստում է նաեւ այն, որ Վրաստանի կառավարությունը համաձայնել է իր երկրի տարածքում «հյուրընկալել» թուրքական զինվորական բազա, ամբողջացնելու համար այդ երկրի թուրքացման գործընթացը: Հասկանալի է, որ Մ. Նահանգներն ու ՆԱՏՕ-ն ողջունել են այդ քայլը, որպես տարածաշրջանում «կայունությանը նպաստող» միջոցի: Այդ բազան փոխարինելու է ՆԱՏՕ-ին, նրա դերն է կատարելու փաստորեն, ծայրաստիճան վրդովեցնելով Ռուսաստանին: Ռուս-թուրքական հարաբերությունների վերջին շրջանի օրեցօր սրվող լարվածության լույսի ներքո, առաջին հերթին տարածաշրջանի կայունությունն է գտնվում օրհասական տագնապի մեջ:

Տարածաշրջանում Վրաստանի նման բարեկամ ունենալու պայմաններում, Հայաստանը որեւէ այլ թշնամու կարիքը չունի:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

Նախորդ գրառումը

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ ՋՈՐՋԻԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ ՋՈՐՋԻԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական