Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ

04/03/2016
- 04 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հարցազրույցների կամ դասախոսությունների ժամանակ ինձ ամենահաճախ տրվող հարցը հետեւյալն է. «Տպագիր մամուլը մեռնո՞ւմ է»: Պատասխանս լինում էՙ «Ո՛չ, բայց…»: Եվ ինչքան ինքնավստահ ու վճռական է հնչում իմ «ոչը», այդքան անվստահ ու տարակուսելի է լինում «բայցը»: «Բայցը» ենթադրում է բացատրություններ…

Չեմ պատրաստվում բացատրություններ տալ այստեղ, այս անձուկ սյունակում: Փոխարենը ընթերցողներիս առաջարկում եմ մի հոդված, ակնարկ, կարծիք կամ մի լուր հրապարակել համացանցում եւ նույնը հրատարակել թերթում: Առաջինը թերեւս շատ մարդ կարդա, սակայն թերթում տպածը ձեզ ավելի կարեւոր մարդ կդարձնի: Իսկ եթե ձեր գրածը անշնորհք ու թույլ նյութ լինի, համացանցում համենայնդեպս կգտնեք մի տարածք, ուր կհրապարակեք այն, իսկ թերթումՙ հազիվ թե: Համացանցը միշտ լեն ու բոլ է, ինչպես ասում են, օգտատերերըՙ բազմաքանակ ու բազմատեսակ, բայց…

Ամբողջ հարցը տեխնոլոգիաների մեջ է, ոչ միայն բարձր եւ նորագույն, այլեւ հին եւ հնագույն:

Նախորդ օրը Երեւանի պետական համալսարանում «Ազգ»ի 25-ամյակի առթիվ ելույթ ունեցող բանախոսներից մեկից իմացա, որ Լեւ Տոլստոյը գրականության գլխավոր թշնամի է հայտարարել Գյութենբերգին, ավելի շուտՙ նրա հնարած տպագրական մեքենանՙ մամուլը: Մեծ գերմանացու այդ գյուտն է պատճառ դարձել, ըստ հանճարեղ գրողի, որ միջակություններն ու ապաշնորհները հայտնի դառնան մարդկանց առավել մեծ խմբերի:

Ասացիՙ ամբողջ հարցը տեխնոլոգիաների մեջ է, այդ թվումՙ 19-րդ դարի կեսերին թղթի արդյունաբերման նորանոր տեխնոլոգիաների: Թուղթը էժանացավ, թերթերի քանակն ու տպաքանակը ավելացան: 20-րդ դարի 30-ականներին հեռուստացույցը մտավ բնակարաններ, նվազեցին թերթերի տպաքանակները: Առաջինը շարքից դուրս եկան երեկոյան թերթերը, պաշտպանողական դիրքեր մտավ ռադիոն: Ավելի ուշ, արդեն 80-ականներին, կիպերնետիկան միացավ հեռահաղորդակցությանը, քիչ ավելի ուշՙ 1990 թ.ին, պատահեց արտակարգ մի բանՙ Չինաստանում, առանց թերթ-ռադիո-հեռուստատեսության, տեղի ունեցավ Տիանանմենի հրապարակի ուսանողական հզոր ընդվզումըՙ համալսարանական հաշվիչ մեքենաները միացան իրար եւ կազմակերպեցին ընդվզման ալիքը: Դա համացանցի նախնական տարբերակն էր: Այնուհետեւ համակարգիչները թափանցեցին հիմնարկ, խանութ, բնակարան, արագ տեղեկատվության հետ հնարավորություն տալով մարդկանց, գիտուն թե համբակ, խելացի թե ապիկար, լուրջ թե շառլատան, դուրս գալու հրապարակ, դուրս գալու իրենց բնակարանների մենությունից, վիրտուալ շփվելու միմյանց հետ, տեղեկություն ստանալ-տալու, իսկ ոմանցՙ ինքնադրսեւորվելու, որի գլխավոր հարթակն այսօր, արդեն 10 տարի, ֆեյսբուքն է կամ դիմագիրքը: Նահանջեցին ոչ միայն տպագիր մամուլն ու ռադիոն, այլեւ հեռուստատեսությունն անգամ, ընկրկեցին շատերը, մյուսները փորձեցին ու փորձում են գտնել գոյատեւման նոր միջոցներ, որոնցից առաջին հերթինՙ մուլտիմեդիան:

Այսօր համացանցի տիրապետման ժամանակաշրջանն է: Ոմանց թվում էՙ այն կլինի ամբողջ 21-րդ դարի տիրապետողը: Ուրիշներ, որոնց թվումՙ աշխարհի մերօրյա ամենապայծառ 40 ուղեղներից մեկը համարվող ամերիկացի մասնագետ Ալեկ Ռոսը (Alec Ross), գտնում են, որ ընդամենը 20 տարի հետո կենետիկական ռոբոտատեխնիկան կտիրապետի եւ հիմնովին կփոխի մեր աշխարհը: Այսինքն, վերադառնալով տեղեկատվական մեր ոլորտին, գենետիկական ռոբոտները կաշխատեն ոչ միայն մեր փոխարեն, այլեւ կսովորեցնեն ու կտեղեկացնեն այն ամենը, ինչ իրենք են ուզում: Պրոցեսորներին կփոխարինեն կենետիկական չիպերը:

Հիմա վերադառնանք մեր սկզբնահարցինՙ «Տպագիր մամուլը մեռնո՞ւմ է»: Այնքան ժամանակ, երբ աշխարհում կլինեն ազատ եւ ինքնուրույն մտածողության մարդիկ, տպագիր մամուլը ավելի կսահմանափակվի, բայց չի՛ մեռնի: Որակավոր մարդն ու որակյալ քաղաքացին միշտ կպահանջեն որակով մամուլ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱԼԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ ՋՈՐՋԻԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ ՋՈՐՋԻԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական