Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

26/02/2016
- 26 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին

Մասն 6-րդ

Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում (ՍԱՀ) 2011թ. մարտից ի վեր շարունակուող զինուած հակամարտութիւնում, ՄԱԿ-ի տուեալներով, զոհուել է աւելի քան 220,000 մարդ: ՍԱՀ նախագահ, մարշալ Ասադի գլխաւորած սիրիական պետական բանակին դիմակայում են բազմաբիւր գրոհայինների աւազակախմբերը, որոնք պատկանում են զանազան զինուած կազմաւորումների: Այդ աւազակներից շատերին Արեւմուտքում անուանում են ապստամբներ, ոմանց էլ` չափաւոր ընդդիմադիրներ: Այդ գրոհայինների ընդհանուր թիւը, տարբեր հաշուարկների համաձայն, կազմում է 150-170 հազ., իսկ Իրաքի եւ քրդերի որոշ պաշտօնական շրջանների տեղեկութիւններով` միայն «Իսլամական պետութիւն» (ԻՊ), նոյն ինքը` նախկին «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետութիւն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպութեան զինեալների թիւը 200,000-ից աւելի է: Առկա տեղեկութիւնները թոյլ են տալիս ենթադրելու, որ իրականում այդ 200.000-ից միայն 50-60 հազ.-ն է մարտնչում ՍԱՀ տարածքում, իսկ մնացած 140-150 հազ.-ը ռազմագործողութիւններ է մղում Իրաքում, որտեղ նրան դիմակայում են ա.Իրաքի պետական բանակը, բ.քրդական 200,000-անոց ռազմուժը` Փեշմերգան, գ.Բաղդադի շիա վարչակարգին սատարող իրանական մարտական ուժերը, դ.ԱՄՆ դաշնախմբի օդուժը…

Սիրիական օրինական իշխանութիւնների դէմ հիբրիդային պատերազմ մղող բազմագոյն աւազակախմբերի մէջ առաւել գործունն ու վտանգաւորը «Իսլամական պետութիւնն» ու «Ջեբհաթ ան-Նուսրան» են: Ի դէպ, երկուսն էլ, որպէս ահաբեկչական խմբաւորումներ` արգելուած են մի շարք երկրներում, այդ թւում ՌԴ-ում, որը հեռատեսօրէն իր սեփական սահմաններից բաւական հեռուՙ Սիրիայում է պատերազմում այդ աղէտաբեր ուժերի դէմ:

Սրանցից յատկապէս ԻՊ-ի դէմ մղուող գրեթէ 5-ամեայ պատերազմի փոփոխական յաջողութիւնը եւ զինուած պայքարի այսքան երկարատեւ ձգձգումը պայմանաւորուած են, հաւանաբար, նաեւ նրանով, որ ԻՊ-ի դէմ միասնական ճակատ չկայ:

Մասնաւորապէս, ԻՊ-ի դէմ ռազմագործողութիուններ են վարում հետեւեալ ուժերը.

– Սիրիայի եւ Իրաքի կառավարական զօրքերը. բնականաբար, գոյութիւն ունի հակա-ԻՊ-ական 2 ռազմաճակատ` Սիրիական եւ Իրաքեան, միմեանց փոխկապուած եւ փոխազդող.

– ԱՄՆ-ի գլխաւորած միջազգային դաշնախումբը` կոալիցիան, որը հասցնում է առայժմ սահմանափակ օդային հարուածներ. ի դէպՙ որքան էլ զարմանալի է, այս դաշնախմբի կողմից ԻԼԻՊ-ի աւելի քան 1-ամեայ ռմբակոծութիւնները յանգեցրին միայն նրան, որ …ԻԼԻՊ-ը գնալով հզօրացաւ ու ընդլայնեց իր տարածքը.

– Հաւանաբար, ամերիկեան դաշնախմբի ցամաքային բաղադրամասը կարելի է համարել քրդերին եւ Լիբանանի ու Իրաքի շիա աշխարհազօրայիններին.

– ՌԴ-ը, որը 2015թ. սեպտեմբերի 30-ից նախագահ Ասադի խնդրանքով սկսել է օդային եւ հրթիռային կէտային հարուածներ հասցնել ԻՊ եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների զանազան օբյեկտներին` հրամանատարական կէտերին, շտաբներին, զինանոցներին, ուսումնական կենտրոններին, պահեստներին եւ այլն:

Սիրիային ռազմական օգնութիւն է ցուցաբերում, եւ փաստօրէն, ԻՊ-ի դէմ ճակատում է նաեւ Իրանը, որի ուժային կառոյցներն այս կամ այն կերպ մասնակցում են սիրիական պատերազմին` յօգուտ Ասադի: Յայտնի է, որ 2012թ. կէսերին, երբ Ասադի վարչակարգն անյուսալի վիճակում էր յայտնուել, Սիրիա մտան Լիբանանի շիայական «Հզբոլլահ» կազմակերպութեան մարտական ուժերը, որոնց սատարում է Իրանը: Հենց Թեհրանի օգնութիւնն էլ տապալումից փրկեց Ասադին: Տարբեր անունների եւ ուժերի հետեւում այսօր էլ Իրանն ամենայն աջակցութիւն է ցուցաբերում Ասադի վարչակարգին, դրանով իսկ ապահովելով Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան (մասամբ) ռազմաքաղաքական առանցքի յաջողութիւնը եւ Իրան-Միջերկրական ծով ռազմավարական շիայական գօտու գոյութիւնը…

Վերջապէս, 16.12.2015թ. դրութեամբ Սաուդեան Արաբիայի, Պակիստանի եւ Թուրքիայի գլխաւորութեամբ 34 երկիր ստեղծել էին եւս մէկ, իբր, հակաահաբեկչական դաշնախումբ` փաստօրէն` սուննիական իսլամական կոալիցիա, որը դեռ նոր է պատրաստւում իր զօրքերը մտցնել սիրիական ռազմաճակատ: Կասկածելի է, թէ նրանք ինչ-որ բացասական դեր կխաղան ԻՊ-ի համար: Ընդհակառակը, տպաւորութիւնն այնպիսին է, որ սաուդցիներն ու թուրքերը, կարծես, օգնութեան են գալիս ռուս-սիրիա-իրանական հարուածների տակ ջախջախման ենթակայ ԻՊ-ին…

Փաստօրէն, այս բոլորի մէջ միայն ՌԴ-ն է, որ օրինականօրէն է պատերազմում Սիրիայում, քանզի միւս բոլորը ուժերն ու «կոալիցիաները» սիրիական օրինական իշխանութիւնների համաձայնութիւնը չեն ստացել` նրա տարածքում զօրքեր ծաւալելու եւ ռազմագործողութիւններ վարելու համար:

Բայց անդրադառնանք ահաբեկչական կամ հակաասադական վարձու մարդասպանների ու մարդակերների այն խմբաւորումների ծագմանը եւ գործունէութեանը, որոնց Արեւմուտքում, իսկ առաւել եւս Թուրքիայում ու Պարսից ծոցի արաբական որոշ պետութիւններում պոլիտկոռեկտօրէն, իսկ երբեմն անթաքոյց քնքշանքով «ապստամբներ», «ընդդիմադիրներ» ու «չափաւոր ընդդիմադիրներ» անուանումներով են մեծարում, գրեթէ բացայայտելով դրանց թիկունքում կանգնած հովանաւորներին:

Հակաասադական ուժերի մէջ առաւել հզօրն, ըստ էութեան, ԻՊ-ն է, որնՙ

1. ինքնահռչակուել է որպէս պետութիւն, թէկուզ ցայսօր չճանաչուած որեւէ այլ պետութեան կամ միջազգային կազմակերպութեան կողմից,

2. ունի ռազմավարութիւն, որը ներսիրիական մասշտաբներում չի տեղաւորւում. այն աշխարհաշրջանային եւ նոյնիսկ գլոբալ յաւակնութիւններ ունիՙ հռչակելով համաշխարհային իսլամական խալիֆաթի իր ահաւոր գաղափարը…

Դեռ 2011թ. ամռանը Իրաքից ՍԱՀ սկսեցին գալ տխչահռչակ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութեան գրոհայինները: Յայտնի է, որ «Ալ-Ղաիդան» օրէնքով արգելուած կազմակերպութիւն է աշխարհի բազում երկրներում, այդ թւում` ՌԴ-ում: Իրաքում այդ կազմակերպութիւնը ծագել էր 2003թ., որպէս «Իրաքում ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբաւորում: Դրա հիմնադիրն էր յորդանանցի ազ-Զարքաուին: 2006թ. հոկտեմբերին, միաձուլուելով այլ իսլամական խմբաւորումների հետ, այն իրեն հռչակել ՙէր «Իրաքի Իսլամական Պետութիւն»:

Չնայեած 2010թ. յունիսին ամերիկա-իրաքեան համատեղ ռազմագործողութեան արդիւնքում ԱՄՆ զինուորական հրամանատարութիւնը յայտարարել էր «Իրաքի Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան եւ նրա առաջնորդներիՙ Աբու Այյուբ ալ-Մսրիի ու Աբու Օմար ալ-Բաղդադիի ոչնչացման մասին, սակայն 2010թ. 2-րդ կեսին կազմակերպութիւնը զարմանալիօրէն «վերածնուեց», իսկ նրա ղեկավար դարձաւ ոմն հոգեւորականՙ Իբրահիմ Աուվադ Իբրահիմ Ալի ար-Սամարրաի ալ-Բադրի, ով յաջորդելով ջիհադիստական այս խմբաւորման նախորդ առաջնորդինՙ Իրաքի բանակի նախկին գնդապետ Աբու Օմար ալ-Բաղդադիին, ընդունեց Աբու Բաքր ալ-Բաղդադի անունը, ինքն էլ ծագումով լինելով Բաղդադի նահանգի Սամարիա քաղաքից: Այս «խալիֆը» հաստատում է, որ Մուհամեդ մարգարէի սերունդն է եւ կրում է առաջին խալիֆներից Աբու Բաքրի անունը` դրան աւելացնելով ալ-Բաղդադի ալ-Հուսէյին ալ-Կուրայշ (): Ի դէպ, Աբու Բաքր-Բաղդադիի օրօք 2010-2013թթ. ԻԼԻՊ-ի գլխաւոր ռազմավարարը (ստրատեգը) եւ ԻԼԻՊ-ի ռազմաքաղաքական յաջողութիւնների գլխաւոր կերտողներից մէկը սադդամեան օդուժի հետախուզութեան գնդապետ ալ-Հիլաւին էր:

«Ալ-Ղաիդայի» գրոհայինները 2012թ. յունուարին կազմաւորեցին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպութիւնը, որը, ինչպէս վերը նշել ենք, նոյնպէս արգելուած է ՌԴ-ում: Յետագայում «Ջեբհաթ ան-Նուսրան» տրոհուեց. գրոհայինների մի մասը յարեց ԻՊ-ին, իսկ միւս մասը` պահպանեց իր ինքնուրոյնութիւնը: Ի դէպ` սիրիական չափաւոր ընդդիմադիր կոչեցեալները որոշ ժամանակ բացայայտօրէն համագործակցում էին «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ` ընդդէմ Ասադի: Ի դէպ, միջազգային քաղաքականութեան մասնագէտների մէջ շրջանառւում է այն տեսակէտը, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» եւ ընդհանրապէս «Ալ-Ղաիդայի» թիկունքին կանգնած է Սաուդեան Արաբիան:

ԻԼԻՊ-ը, որին յաճախ ԴԱԻՇ են անուանում` արաբերէն «Դաուլա ալ-Իսլամիյա ալ-Իրաք ուա ալ-Շամ» անուանման յապաւումից, միջազգային բնոյթի իսլամիստական ահաբեկչական կազմակերպութիւն է, որը գործում է Սիրիայի հիւսիս-արեւելքում եւ Իրաքի հիւսիս-արեւմուտքում: Շատ բնական է, որ, ինչպէս արդէն նշեցինք, ՌԴ-ում, նաեւՙ ԱՄՆ-ում, Կանադայում, Աւստրալիայում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Տաջիկստանում եւ… Թուրքիայում (ձեւականօրէն) ԻԼԻՊ-ը ճանաչուած է ծայրայեղական եւ արգելուած կազմակերպութիւն:

ԻԼԻՊ-ը ստեղծուել է «Ալ-Ղաիդայի» ահաբեկիչների մնացորդներից` Իրաքում այդ կազմակերպութեան ջախջախումից յետոյ: Երբ 2011թ. Սիրիայում սկսուեց այսպէս կոչուած քաղաքացիական պատերազմը, իսկ իրականում` դրսից հրահրուած հիբրիդային պատերազմն ընդդէմ Ասադի, ԻԼԻՊ-ի գրոհայինները այդ պատերազմում տեսան կամ, գուցե, նրանց ցո՛յց տուեցին զէնքի, տարածքների, նաւթի, պատանդների եւ այլ «ռազմաւարի» զաւթման հնարաւորութիւններ, որոնց առեւտրով էլ յետագայում այդ ահաբեկիչները սկսեցին մեծ գումարների տիրանալ: 09.04.2013-ից խմբաւորումն իրեն վերանուանեց պարզապէս ԻՊ, դէն նետելով աշխարհագրական բաղադրիչները (Իրաք եւ Լեւանտ), քանզի իր յաւակնութիւնները եւ յանկարծակի շռնդալից յաջողութիւնները թոյլ էին տալիս արտատարածաշրջանային ընդլայնման ծրագրեր հռչակել: 2014թ. փետրուարին ԻՊ-ն անջատուեց «մայրական» ահաբեկչական բջջից` «Ջաբհաթ ան-Նուսրայից» (սիրիական Ալ-Ղաիդա), պատճառաբանելով ինչ-որ տարաձայնութիւններ: Ներկայումս զոյգ խմբաւորումները մրցակցում են յանուն Սիրիայում ազդեցութեան: Ըստ որոշ տեղեկութիւնների` «Ջաբհաթ ան-Նուսրային» հովանաւորում է Սաուդեան Արաբիայի թագաւորութիւնը, այնինչ «Իսլամական Պետութեանը»` Քաթարի էմիրութիւնը` գազի պաշարներով աշխարհում 3-րդ տեղը եւ նաւթի պաշարներով` 21-րդ տեղը զբաղեցնող գերհարուստ պետութիւնը:

Հաշուի առնելով ԻՊ-ի պատճառած հսկայական վնասը եւ այն չյաղթահարուած սպառնալիքը, որը նա դեռ ներկայացնում է խաղաղասէր ու ստեղծագործ ազգերի ու պետութիւնների համար, նպատակայարմար գտանք մի փոքր աւելի անդրադառնալ այդ կազմակերպութիւն – «քուազի պետութեանը»: Ուստի իմաստ ունի շարունակել ԻՊ-ի ռազմաքաղաքական նկարագրութիւնը: Հաւանաբար, դա հնարաւորութիւն կտա պարզելու, թէ ի՞նչ ուժեր են շահագրգռուած ԻՊ-ի ստեղծմամբ եւ գործունէութեան յետագայ շարունակմամբ:

ԻԼԻՊ-ի ներգրաւումը սիրիական պատերազմին որպէս ինքնուրոյն ուժՙ տարաձայնութիւններ առաջացրեց ԻԼԻՊ-ի եւ «Ալ-Ղաիդայի» միջեւ, ի դեմս վերջինիս ղեկավարիՙ ազ-Զաուահիրիի: «Ալ-Ղաիդայի» ներկայացուցիչները ԻԼԻՊ-ին կոչ արեցին վերադառնալ Իրաք: Արդիւնքում «Ալ-Ղաիդայի» Սիրիայում «օրինական ներկայացուցիչ» յայտարարուեց «Ջեբհաթ ան-Նուսրան»: Այստեղ արժէ յիշել, որ 26.10.2015թ. Մ. Բրիտանիայյի նախկին վարչապետ Բլեերը CNN-ի տուած հարցազրոյցում խոստովանել է, թէ ԱՄՆ-ի եւ իւր դաշնակիցների 2003թ. ներխուժումն Իրաք դարձաւ ԻԼԻՊ-ի ի յայտ գալու հիմնական պատճառներից մէկը:

Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԻ ՊԱՏՃԱՌ

Հաջորդ գրառումը

ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱԶԳ»Ի 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱԶԳ»Ի 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական