Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՆՋՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՅՍՕՐՎԱ ՍԻՐԻԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՆՔ»

26/02/2016
- 26 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

զրուցեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Այսօր բոլորն են խոսում Սիրիայում իրավիճակից, բայց քչերն են այս թեմայի շուրջ խոսում Սիրիայում բնակվողների հետ: Ու, օրինակ, եթե գերմանացիները այս առումով լեզվական խնդիրներ կարող են ունենալ, ապա հայերս այդ խնդիրը չունենք, քանի որ մենք կարող ենք Սիրիայում իրավիճակի վերաբերյալ այդ երկրի բնակչի հետ խոսել հայերեն: Արաբական այս բարեկամ երկրում մենք հզոր համայնք ունենք, այսինքնՙ ունեինք, ավելի ճիշտՙ կվերականգնենք, համենայն դեպս, զրուցակիցս, Դամասկոսի Թեքեյան մշակութային միության ատենապետ Գեւորգ Գյոնջյանը վստահություն է հայտնում, որ Սիրիայում իրավիճակը ոչ թե առաջվա պես լավ է լինելու, այլՙ ավելի լավ է լինելու:


– Պարոն Գյոնջյան, որպես Սիրիայի բնակիչ, ի՞նչ կասեք, այնտեղ ապրելն այլեւս անհնարի՞ն է դարձել, թե՞ ուղղակի դժվարացել է:

– Անհնարին չէ, բայց շատ է դժվարացել: Ամեն օր հնարավոր են նոր անակնկալ պայթյուններ, եւ այդ պայմաններում էլ ապրում ենք: Ես, օրինակ, երկու ֆաբրիկա ունեմ (կոշիկի), որոնցից մեկը հենց հակամարտ զորքերի, այսինքնՙ Սիրիայի զինուժի եւ ահաբեկիչների բաժանման գոտում է, անմիջական վտանգի տակ: Բայց ուզում եմ ասել, որ սիրիահայերից շատերը մեծ կարողություններ ունեն եւ ուղղակի չեն կարող այդ ամենը թողնել ու հեռանալ երկրից:

– Բայց շատերն էլ, այդ թվում մեծ կարողություններով, հեռանում են, ավելինՙ վերադառնում են, նկատի ունեմ Հայաստան են գալիս: Դուք մնում եք այնտեղ, ինչո՞ւ:

– Գիտեք, մենք պատասխանատվություն ունենք մեր ուսերին, ե՛ւ ազգային հարցերում, եւ կուսակցական հարցերում: Նախքան այս ամենը Հալեպում, որը հայտնի է, սիրիահայ համայնքի կենտրոնն է, ապրում էր շուրջ 60 հազար, իսկ Դամասկոսումՙ շուրջ 5 հազար հայ: Այսօր Հալեպում մնացել է շուրջ 6000 հայ, Դամասկոսում հայերիս թիվը եւս պակասել է: Մենք այնտեղ եկեղեցի ունենք, որի շուրջն էլ հենց կամ որի միջոցով էլ իրականացնում ենք ազգապահպանության, արդեն նաեւՙ նյութական օգնության խնդիրներ: Օրինակ, մենք այլեւս մեր դրսի կուսակցական ընկերներից օգնություն չենք ընդունում, երբ ուղարկում ենՙ խնդրում ենք մյուս սիրիահայերին բաժանեն:

– Խոսեցիք կուսակցության մասին եւ ինձ հետաքրքրական է, Սիրիայում գործող մեր ավանդական կուսակցությունները, ազգային միությունները միասնակա՞մ են Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշման մեջ: Ասենք, բոլորը նախագահի Ասադի կողմնակիցնե՞րն են, թե՞ այս հարցում էլ ներքին, կուսակցական տարաձայնություններ կան:

– Ոչ, չկա այդպիսի բան: Հայկական բոլոր կուսակցությունները, միությունները Սիրիայում գործողՙ այս հարցում միասնական են, բայց ես այսպես կասեիՙ մենք բոլորս Սիրիայի հետ ենք:

– Սիրիան մեզ բարեկամ երկիր է եւ, փաստորեն մեզ բարեկամ երկրում իրավիճակը պատերազմական է: Այս առումով դուքՙ որպես Սիրիայում բնակվող հայեր, ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի Հանրապետությունից, եւ, եթե ունեք, ապա դրանք արդարացվո՞ւմ են:

– Ես անձամբ բարձր եմ գնահատում Սիրիայում Հայաստանի դեսպանի գործունեությունը: Կարող եմ ասել, որ նա միշտ եւ ամենուր մեզ հետ է եւ մեծ հարգանք է վայելում Սիրիայի իշխանության մեջ: Կուզենայի նաեւ ասել, որ ես Ցեղասապանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի անդամ եմ, եւ այդ հանձնաժողովի անդամ են համայնքի այլ ներկայացուցիչներ եւս: Պետք է ասեմ, որ հանձնաժողովում մեր ներգրավածության արդյունքում աշխարհում լսելի դարձավ նաեւ սիրիահայերի խոսքը, փաստորեն Հայաստանի Հանրապետության ուղղակի կամ անուղղակի օժանդակությամբ, ինչը գնահատելի է:

– Նշեցիք, որ սիրիահայերըՙ բոլոր մակարդակներում եւ շերտերով Սիրիայի հետ եք, տրամաբանորեն դա նշանակում է, որ նախագահ Ասադի հետ եք, նրա կողմնակիցն եք: Ի՞նչ է սա նշանակում, որ դուք առհասարակ մերժո՞ւմ եք ժողովրդական բողոքի ակցիաները, անհնազանդությունը, թե՞ Սիրիայում լրիվ այլ պատմություն է:

– Տեսեք, նախքան այս ամենը, Սիրիայում հիվանդանոցները, բուժօգնությունը անվճար էր, մանկապարտեզից մինչեւ դոկտորական կրթությունն անվճար էր: Հիմա, երբ պատերազմ է, հիվանդանոցները կրկին անվճար են, Սիրիան իր պահուստային ֆոնդերում կուտակել էր 18 մլն եվրո, այսինքն ոչ մեկի պետքը չուներ: Այսինքն այս իրավիճակում հնարավոր չէ ժողովրդի բնական ընդվզում, ինչի՞ դեմ ընդվզել: Բայց ուղղեմ, մենք նախագահ Ասադի հետ չենք, մենք Սիրիայի հետ ենք, եւ դա նշանակում է, որ մենք Սիրիայի այսօրվա իշխանության հետ ենք:

– Մենք Հայաստանում, գոնե իմ սերունդը, հաճախ է լսել սիրիահայ համայնքի մասին, սակայն միայն լսել է: Այսինքն մենք գիտենք, որ համայնքը կա, որ այն ուժեղ է, որ այն ազգային է, հայկական է… Ինչպիսի՞ն էր համայնքը մինչ պատերազմը եւ ինչպիսի՞ն է հիմա:

– Մենք Դամասկոսիցՙ Հալեպ հարսանիք էինք գնում (360,5կմ- Հ.Ա.): Սա մինչեւ պատերազմը, երբ իմ ընկերը Լեւոնը Հալեպում էր ապրում, որը Դամասկոս գալուց մեր տանն էր մնում: Այսօր, երբ պատերազմ է, ես Հայաստան եմ եկել եւ մնում եմ իմ նույն ընկեր Լեւոնի տանը, որն այլեւս Հալեպում չի ապրում:

Բայց դա ավելի շատ նկարների պատմություն է, ոչՙ բառերի, եւ ոչ միայն դա, այլեւ Սիրիայում հայերի պատմությունը: Երբ նրանք նոր-նոր էին Սիրիա ոտք դրել, նրանց փոքրիկ խղճուկ տնակները եւ այն, թե ուր են հասել:

Աղջիկս Դամասկոսում գործող սիրիական հեռուստաընկերության անգլերեն լուրերի խոսնակն է: Արաբերեն-անգլերեն թարգմանիչ, ընդ որումՙ նաեւ սինքրոն թարգմանիչ: Նա որպես գլխավոր թարգմանիչ ներգրավված էր Ժնեւում վերջերս ավարտված սիրիական հարցով բանակցություններում:

– Վերջերս ես հոդված էի պատրաստում Հայաստան վերադարձած սիրիահայերի մասին, որոնցից գրեթե բոլորը, ովքեր հնարավորություն ունեն, այստեղ բիզնես են դրել, կամ այստեղ իրենց բիզնեսն են տեղափոխել: Այս առումով, Դուք ինչպե՞ս եք տրամադրված:

– Մենք վաղուց Հայաստանում բիզնես ունեինք դրած, դեպի Աշտարակ տանող ճանապարհին, ֆաբրիկա ունեիՙ կոշիկի: Գիտեք, ուզում եմ ասել, որ Հայաստանում ամեն մի ներդրում անող պետք է, պարտավոր է հարգել Հայաստանի օրենքները: Չկա, չպետք է լինի այնպիսի բան, թե հայաստանյան օրենքները չեմ հարգում, ես խաղի ուրիշ կանոններ ունեմ, դրանցով եմ առաջնորդվում: Մենք ամեն տարի 12-13 հազար դոլար հարկ էինք վճարում:

– Նույն հոդվածը պատրաստելիսՙ ես հանդիպեցի հալեպցի Գեւորգին, ով իրեն «բերբեր» (վարսավիր) Կեվո էր ասում: Նա ասաց, որ ինքը հնարավոր է վերադառնա Հալեպ, բայց միայն այն պարագայում, երբ Սիրիայում վիճակն առաջվա նման լինի: Ի՞նչ եք կարծում, «բերբեր» Կեվոն կվերադառնա՞ Սիրիա:

– Ես շաբաթ օրը վերադառնում եմ Դամասկոս եւ կարծում եմ, վստահ եմ, որ «բերբեր» Կեւոն նույնպես կվերադառնա, եւ ոչ միայն «բերբեր» Կեւոն: Որովհետեւ իրավիճակը Սիրիայում ոչ թե առաջվա նման է լինելու, այլՙ ավելի լավ է լինելու:

Ավելի լավ Հայաստանի հույսով

Նախորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ

Հաջորդ գրառումը

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸՙ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸՙ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական