Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՁԻԱՐՇԱՎԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ, ՄԻՆՉԵՎ…

26/02/2016
- 26 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այն տպավորությունն ունեմ, որ հայերեն ընտրարշավ բառը ստեղծվել է ամերիկյան նախագահական ընտրությունները բնորոշող անգլերեն race-արշավ բառից կամ դրանով կազմված այլ բառերից, որոնցից է նաեւ ձիարշավ բառը: Այս օրերին ով հետեւում է ամերիկյան եւ ընդհանրապես անգլո-սաքսոնական լրատվամիջոցներին, կհաստատի, որ ամիսներ ի վեր շարունակվող եւ արդեն ձանձրացուցիչ դարձած նախագահական մրցավազքը նման է ձիարշավի, որն անշուշտ ավելի սաստիկ թափ է հավաքելու մինչեւ նոյեմբերյան ֆինիշը, փողի եւ ուժի մրցավազք է դարձել ավելի քան երբեք, եւ ծախսվող միլիարդավոր դոլարների հեղեղի տակ նպատակ ունի ներգրավել-կլանելու ընտրողներին եւ ընտրելու իրավունք չունեցող բազմամիլիոն մարդկանցՙ ողջ աշխարհում: Դա մի ամբողջ ինդուստրիա էՙ իր բազմատեսակ եւ բազմատիպ մասնագետներով ու գործիքներով, քարոզչական հզոր մեքենաների, փորձագիտական տարբեր մտքերի, PR մասնագետների, խարդավանքների եւ տարբեր հնարքների վարպետների, եւ անշուշտ փողային կենտրոնների, ինչպես նաեւ հզորագույն ընտանիքների, գերդաստանների ու կլանների մասնակցությամբ:

Այդ ինդուստրիան ունի նաեւ մեկ այլ նպատակՙ ցույց տալ բոլորին Մ. Նահանգների անգերազանցելիությունը…

Անշուշտ, հետաքրքրական եւ նույնիսկ ուսանելի շատ բան կա այդ մրցավազքումՙ նաեւ մեզ համար, ոչ միայն կիրառվող տեխնոլոգիաների, այլեւ կարգախոսներից անդինՙ ընտրողներին գրավելու-շահագրգռելու ծրագրեր ներկայացնելու տեսակետից: Օրինակՙ ի՜նչ ասես չարժեն դեմոկրատական թեկնածուներից Բեռնի Սենդըրզի արմատական, ես կասեիՙ սոցիալիստական ծրագրերը կրթության, առողջապահության, ապահովագրության եւ բանկային համակարգի բարեփոխման վերաբերյալ, որոնք 74-ամյա այդ գործչին սիրելի են դարձրել անգամ 18-28 տարեկան ընտրողների համար: Եվ կամՙ ինչպիսի հիացմունք է պատճառում Հիլարի Քլինթոնն իրՙ բանավիճելու տաղանդի հետ մեկտեղ ընտրողներին, հատկապես սեւականներին շահագրգռող ծրագրերով: Ու տակավինՙ որքա՜ն տպավորիչ է ներկա ընտրարշավի ամենադիտարժան հանրապետական թեկնածուիՙ Դոնալդ Թրամփի բացախոսությունը իր երկրի միջին դասակարգի ընտրողների իսկական, ներքին զգացումներն ու մտքերը, նույնիսկ այլամերժությունը արտահայտելու տեսակետից: Եվ կամՙ ամենաերիտասարդ, ծագումով կուբացի (ինչպես նրա մրցակից Թեդ Կրուզը) թեկնածու Մարկո Ռուբիոյի հուսավառ, հորիզոններ բացող ծրագրերի գեղեցիկ ներկայացումը:

Սրանք հատկանիշներ են, որոնք դաստիարակիչ կարող են լինել նաեւ մեր, եւ հատկապե՛ս մեր քաղաքական գործիչների համար, որոնց ներկայացրած նախընտրական ծրագրերը սովորաբար կարգախոսային խոստումներից այն կողմ չեն անցնում:

Այսուհանդերձ, այսքան երկարատեւ մրցավազքը, որն ըստ ոմանց Մ. Նահանգներում սկսվում է նոր նախագահի ընտրությունից անմիջապես հետո, այլ խոսքովՙ շարունակվում է հաջորդական բոլոր չորս տարիներին, իսկապես մի երկրի համար, որն իբրեւ գերհզորագույն պետություն բազմաթիվ պատասխանատվություններ է ստանձնել ողջ աշխարհում, շատ եւ շատ է: Պատասխանատվություններՙ որոնց հարմար կամ անհարմար դաշտը, որոշ պարագաներումՙ նաեւ քաո՛սը, ինքն է ստեղծել…

Վերջապես հիշենք, օրինակ, ամերիկյան ֆիլմերն ու ֆիլմարտադրությունը ամբողջ, որտեղ աշխարհը փրկողը մեկն է միայնՙ Մ. Նահանգները, Երկիր մոլորակին սպառնացող վտանգների դեմ հաղթականորեն պայքարողըՙ Օվալ օֆիսըՙ իր պրեզիդենտով… Մի՞թե…

Աշխարհակալական նկրտումներին հարիր չէ՛ նախագահական ընտրարշավ-ձիարշավով այսքան երկար ինքնազբաղվածությունը:

Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

Jhonson&Jhonson ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Jhonson&Jhonson ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական