Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մի քիչ էլՙ պետության

Անցած շաբաթավերջին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ Երեւան: Ինչպես գիտենք, նա հունվարի կեսերին մեկնել էր ԱՄՆՙ վիրահատության, այն անցել է բարեհաջող, գիտենք նաեւ, եւ սա պաշտոնապես գիտենք, որ առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը առաջիկա քսան տարիներին որեւէ վտանգ չի սպառնում:

Տեր-Պետրոսյանի վերադարձի հաջորդ օրըՙ փետրվարի երրորդ երկուշաբթի օրը, ԱՄՆ-ում ավանդաբար նշվում է Նախագահի օրը: Ի սկզբանե այդ օրը ԱՄՆ-ում նշվել է փետրվարի 22-ինՙ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը եւ այդպես էլ կոչվել էՙ ԱՄՆ նախագահի ծննդյան օր: Հետո, երբ ԱՄՆ-ը շատ այլ նախագահներ է ունեցել, ովքեր գուցե եւ խանդել են առաջին նախագահին եւ իրենց մի տեսակ պարտավորված չեն զգացել տոնել նրա ծննդյան օրը, որոշվել է ընտրել որեւէ չեզոք օրՙ նշելու, ոչ թե ԱՄՆ նախագահի ծննդյան օրը, այլ ուղղակիՙ ԱՄՆ նախագահի օրը: Որոշվել է, որ այդ օրը պետք է լինի փետրվարի երրորդ երկուշաբթին: Այդ օրը Սպիտակ տան գործող տերը հրավիրում է ԱՄՆ բոլոր (այդ պահին կենդանի) նախագահներին եւ նրանք ճաշում են, զրուցում, կատակում, գուցե եւ խմում, հնարավոր էՙ ինչ-որ խաղեր խաղում, կամ ձի քշում, սաքսոֆոն նվագում….Օրինակ ԱՄՆ նախագահներից Ջորջ Բուշ կրտսերը սիրում է ձի քշել, Բիլ Քլինթոնը հրաշալի սաքսոֆոն է նվագում: Մի խոսքով… այդ օրը Ամերիկան ցույց է տալիս աշխարհին եւ ամերիկացիներին, գուցեՙ ամերիկացիներին եւ աշխարհին, որ իր նախագահները միասին ենՙ հանուն երկրի եւ հանուն ամերիկացիների:

Կոնկրետ, անցած երկուշաբթի 44-րդ նախագահ Օբաման հյուրընկալել էր (չնայած այս պարագայում հյուրընկալել բառը երեւի տեղին չէ) ԱՄՆ նախագահներ Ջորջ Բուշ կրտսերին, Բիլ Քլիթոնին, Ջորջ Բուշ ավագին եւ Ջիմի Քարտերին: Նրանք բոլորով լուսանկարվել են, լուսանկարահանվելիս էլՙ ժպտացել են. ԱՄՆ-ում բոլորն են ժպտում, հատկապեսՙ նախագահները:

Ափսոս, որ մեր առաջին նախագահը փետրվարի երրորդ երկուշաբթի օրն արդեն Միացյալ Նահանգներում չէր: Եթե լիներ, ապա կտեսներ, թե ինչպե՞ս եւ ամենակարեւորը ինչո՞ւ է ԱՄՆ-ը նշում Նախագահի օրը: Գուցե Տեր-Պետրոսյանը ԱՄՆ նախագահներից սովորելու բան չունի՞, հնարավոր է, կամ մի՞թե նա ԱՄՆ-էր գնացել ինչ-որ բան սովորելու, կամ արդյո՞ք նախագահին, այն էլՙ Հայաստանի, այն էլՙ Հայաստանի առաջին նախագահին պատշաճում է ինչ-որ բան սովորելը, կամ մի՞թե Հայաստանի նախագահներից միայն առաջինն է, որ պետք է դեռ բան սովորի: Չէ՞ որ սովորելու պարագայում մեր նախագահներն էլ իրենց նախորդներին չեն մեղադրի, ոչ թե որովհետեւ մեղադրելու բան չկա, այլ քանի որ գործող նախագահին չի պատշաճում մեղադրել իր նախորդին: Մինչդեռ մեզանում, օրինակՙ Քոչարյանի կարծիքով, Հայաստանում ընտրակեղծարարության մեղավորը Տեր-Պետրոսյանն է, որի օրոք էլ հենց հիմք է դրվել այս չարիքի: Սերժ Սարգսյանի կարծիքովՙ Տեր-Պետրոսյանն է ու Քոչարյանը, որոնց օրոք սկիզբ է դրվել եւ զարգացվել է այս չարիքը, իսկ Տեր-Պետրոսյանի կարծիքովՙ մեղավոր են բոլորը, բացի իրենից եւ ոչ միայն ընտրակեղծարարության մեջ:

Սա պատասխանատվության ժառանգությունից խուսափելու ձեւ է իրականում, ընդ որումՙ հնացած, մի տեսակ անտրամաբանական: Բանն այն է, որ եթե անգամ Տեր-Պետրոսյանը հիմնադրել է Հայաստանում ընտրակեղծարարությունը, ապա Քոչարյանը հանգիստ կարող էր բացառել այն, չի՞ կարողացել, կամ չի՞ ցանկացել, լավ, ուրեմն դա կարող էր բացառել Սերժ Սարգսյանը: Եւ ուրեմն ո՞վ է մեղավոր, որ այսօր Հայաստանում ընտրակեղծարարություն կա, օրինակՙ ընտրակեղծարարություն, թե չէ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում շատ բան կա: Կամ ո՞վ, նախագահներից ո՞ր մեկը մեղավոր չէ, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել ու կեղծվում են: Ո՞վ մեղավոր չէ, որ Հայաստանից գնացել են ու գնում են, որ տնտեսությունը չի զարգացել եւ չի զարգանում, որ մարդիկ լավ չեն ապրել եւ լավ չեն ապրում: Հիմա ավելի լա՞վ են ապրում, գուցե, բայց ո՞վ ասաց, որ երեկվանից ավելի լավ ապրելը լավ ապրել է:

Ու այսքանից հետո մեր նախագահները խոսելու բան չունե՞ն իրար հետ, իրար դեմՙ որքան ուզես, բայց իրար հետ չունե՞ն, դեմ առ դեմ չունե՞ն, անկեղծ, այնքան, որքան, որ իրենք կարողանում են լինել անկեղծ: Իսկ չունե՞ն մի արժեք, հանուն որի անգամ իրենք կարող են, պետք է որ իրար հետ խոսեն եւ դա հաճախ անեն, տարին մեկ անգամՙ Նախագահի օրը, բայց մե՛ր Նախագահի օրը: Ընդ որում պարտադիր չէ, որ նախագահները ժպտան, սաքսոֆոն նվագեն, ձի քշեն, ենթադրենքՙ շախմատ խաղան, կամ ջրային եւ կամ ձնային սպորտով զբաղվել (Քոչարյանըՙ բալետ կանի), կամ բանասիրության հարցերից խոսեն (Քոչարյանը կլսի), կամ որսորդությունից խոսեն (Տեր-Պետրոսյանն եւ Սարգսյանը կձանձրանան): Պարտադիր չէ, որ հենց Բաղրամյան 26-ում հանդիպեն. կարելի է անգամ, որ այն լինի ապրիլի 24-ին, որպեսզի գոնե այդ օրը մեր բոլոր նախագահները միասին բարձրանան Ծիծեռնակաբերդՙ թեկուզ ավանդույթի ուժով, թեկուզ պարտադրված, կարեւորըՙ միասին եւ, այո, ինչպես ամերիկացիներըՙ ցույց տալու համար: (*)

Մի՞թե կարծում եք, թե ԱՄՆ նախագահները սիրում են իրար: Ամենեւին, նրանք պարզապես սիրում են Ամերիկան, որը մի քանի հարյուր տարվա անկախ պետականության փորձ ունի, ինչի ընթացքում հասկացել է, որ նախկին նախագահները երբեք մեղավոր չեն լինում, քանի որ բոլոր նախագահներն էլ դառնում են նախկին:

(*) Հիշեցման կարգով նշենք, որ նախորդ տարի, մայիսի 9-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին հաջողվեց ի մի բերել ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին, բացի ՀՀ առաջին նախագահից:

Խմբ.:

Նախորդ գրառումը

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՆՎԱԶԵԼ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 4 ՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏ

Լրահոս

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան

20/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին նա հայտնել  սոցցանցի իր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական