Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՌՈՐԴ ԴԱ՞Ր, ԹԵ՞ 25 ՏԱՐԻ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ինձ համար այս օրերին տպատառ երկու հոբելյար կաՙ «Ազգը», որի աշխատակիցն եմ 1993-ից ի վեր, 25-ամյակն է բոլորել, եւ գերմանական «Դի ցայթը», որի ընթերցողն եմ, եւ որն իր 70-ամյակն է տոնում: Երկուսն էլ շաբաթը մեկ են ընթերցողի ուղեղին թարմ գաղափարներ մատակարարում, համեստ են, նախընտրում են ստուգված տեղեկատվությունը, աղմուկն ու սկանդալը նրանց թուլությունը չեն, երկուսն էլ համբերատար ընթերցող են դաստիարակում, տեղական լուցկու տուփի մեջ տեղավորվող թեմաների փոխարեն աշխարհ են բացում: Երբ իմացա, որ «Դի ցայթն» էլ քաղաքական որեւէ գործչի չի խնդրել իր հոբելյանը շնորհավորել, ուրախացա, որ կռահել-գտել եմ էական նմանությունը: Եվ տխրեցի, որ Ա1+ հեռուստաընկերությունը դարձավ միակ բացառիկը, որ փետրվարի 16-ին օրվա համայնապատկերի մեջ հիշատակեց «Ազգի» հոբելյանական սյուժեն: Շնորհավորելն ու կարեւորելն իհարկե մշակույթ է, ինչպես նաեւ այն, որ տպագիր լրագրության մշակույթից հեռանալը բանավոր կառավարվող մեր երկրի հայելին է դարձել: Նույնիսկ մամուլի քարտուղարները թերթ չեն կարդում, ուր մնաց նրանց վերադասները: Ինձ համար դժվար է պատկերացնել մի կայացած երկիր, որ լուրջ թերթի դիմերես չունի, հենարան չունի, ու եռօրյայից 40 հազար տպաքանակով օրաթերթ դարձած «Ազգն» էլ մեր անկախ պետականության տարեգիրը լինելով, հավանաբար հենց այդ պատճառով տարիներ անց ստիպված նոր ձեւվածք ընտրեց իր համարՙ շաբաթաթերթի մեջ ասելիքի բյուրեղացումը:

Հոբելյանական համար «Ազգն», իհարկե, տարվա ընթացքում կհրատարակի: Ի վերջո, քառորդ դար ասելիք կուտակած կլինի, մանավանդ որ շատախոս սոցիալական ցանց դարձած երիտասարդ լրատվամիջոցների համար վարպետության բաց դասի կարիք միշտ կա: Իսկ մինչ այդ, անկեղծ չի լինի, եթե մենք «Ազգում»ՙ մեր տանն ապրած օրերի մասին չբարձրաձայնենք: Եվ քանի գրվելիք բոլոր պատմությունները լրագրությունից մի քանի փողոց հեռու չեն, հետաքրքրական կլինեն նաեւ մեր ընթերցողներին, որոնք կարող են մեր այս շարքը լրացնել իրենց պատմությամբՙ «Ազգ»- ի հետ իրենց հանդիպման մասին գրառելով:

Իմ հանդիպումը

Լրագրության թանաքը մեր վարպետ Սերգեյ Հարությունյանն էր պատվաստել դպրոցականի մեր բաց երակներ, երբ Ռուզան Խաչատրյանի, Աննա Ստեփանյան- Իսրայելյանի ( եւ ուրիշների ) հետ չորեքշաբթիներին վազում էինք «Շավիղ»ՙ «Պիոներ կանչ» թերթում մեր տեղը նվաճելու: Հենց նրանքՙ թանկ ընկերուհիներս, նորաբաց «Ազգ»- ում արդեն իրենց անուն- ազգանունը սիրելի դարձրած, ինձ քաջալերողներն էին: Փորձաշրջանն անցա ու դրա հետ մեկտեղ հասկացա, որ շատ ու արագ վազելու իմ կարողությունը պիտի կրկնապատկեմ, եւ եթե ուզում եմ օրաթերթի տեմպն իմը դարձնել, ապա պիտի հրաժարվեմ բարձրակրունկ կոշիկներից: Խմբագիր Համլետ Գասպարյանն առաջին օրն իսկ հենց դա զգուշացրեց: Նրա բարձր լարմանը մենք բոլորս հրաշալի կոփվեցինքՙ ժամը 10- ին կարդացած լինել բոլոր թերթերը, ընտրել օրվա նյութը եւ պատրաստ լինել վերջին պահին ամբողջ էջը քանդելուն: «Գզրոցներում ուրիշ նյութ չունես, հենց հիմա գրիր»:

Ազնվականի սպիտակ կեղծամի բնական տարբերակը գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին այնքան էր սազում, որ դժվարանում էի կռահել նրա տարիքը, բայց երբ մեզ հետ սովորական կենցաղային մի պահի անկեղծանում էր, հասկանում էի, որ այդքան շատ գիտելիքներ ունեցող մարդն անշուշտ մեզ նման երիտասարդ է: Նրա դասական երաժշտության իմացությունը մեր թերթին ճիշտ չափ է տվել, իսկ մեծ, անվանի մարդկանց հետ նրա բարեկամությունը, արտերկրից հյուրերի առատ, ամենօրյա ներկայությունը ոչ միայն բառուբանով լցրել մեր խմբագրությունը, այլ նաեւ «Ազգի» էջերը:

Հիշում եմՙ դրսում 90-ականների ցրտերն էին, տներում լույս չկար, իսկ խմբագրությունում, ճիշտ է, չպիտի մոռանայինք մեր գրածն անընդհատ save անել, բայց տաք էր, լուսառատ: Լեւոն Հախվերդյանը, որ համարյա ամեն օր խմբագրություն էր գալիս, մի անգամ ասացՙ «Սեղան- աթոռդ ինձ կտա՞ս օրվա մեջ մի քանի ժամով»: «Ողջ օրը թող Ձերը լինի», ասացի մեղավորության ամենօրյա զգացումով, քանի որ երբ գիշերը 12-ին տուն էի դառնում, տեսնում էի, թե իմ արտոնյալ կարգավիճակն ինչպես է ինձ մոռացնել տալիս ընտանիքիս, մյուսների լույս չունենալու մասին:

Այո, երջանիկ էինք, որ օրաթերթի լրագրությունն էինք ընտրել եւ ոչ թե այսօրվա արտոնյալ հեռուստատեսության, որ այն ժամանակ էներգետիկ ճգնաժամի պատճառով հեռուստադիտող չուներ: Նրանց հետ էլ ի դեպ հրաշալի, առաջ մղող մրցակցություն կար, բայց մասնագիտական համերաշխությունն այնքան առաջնային էր, որ թվում էր, թե լրագրողները հաջողել են ստեղծագործ աշխարհին հատուկ կրքերը ստորադասել բարձր պրոֆեսիոնալ գաղափարներին:

«Ազգ»-ում անգլալեզու, ֆրանսալեզու համաշխարհային մամուլի հսկա ներկայությունը մեր թերթը դարձնում էր իսկական խմբագրություն: Այդ լեզուների գիտակներըՙ Հակոբ Ծուլիկյանն ու Պետրոս Քեշիշյանը, զարմանալի համեստ մարդիկ, այսօր էլ «Ազգի» միջազգային կյանքը պահում են աշխարհի եռուզեռին շատ մերձ:

Լրագրողներիս էգոն չափից դուրս շատ է սիրում, երբ թերթի, լրատվամիջոցի անունն իր անվանը միաձույլ է տեսնում, նույնը չէ համակարգչի առջեւ նստած գեղարվեստական խմբագիրը, էջադրող վարպետը: Իմ տեսածներն իրենց գործի գիտակ համեստ մարդիկ էին, որ երբեմն ստիպված էին լինում տուրք տալ ոմանց քմահաճույքներինՙ անունս վերեւում գրիր, առաջին էջ տար հոդվածս: Չեմ պատկերացնումՙ ի՞նչ կլիներ մեր թերթի վիճակը, եթե «Ազգի» կմախքը լցնող Կարինե Արզումանյանն այնտեղ չլիներ: Իսկ մեր երկրում թե քանիսին է իր հաց տվող մասնագիտության գաղտնիքները հուշել, հաստատ ինքն էլ չի հիշի:

«Ազգի» ամենաուրախ այցեքարտըՙ Toto-ն մեր թերթն իսկապես միջազգային ռելսերի վրա է դրել: Նրա սուր միտքն իր արագ աջն այնքան հանգիստ է հանձնում թղթին, որ մտածում եսՙ միգուցե լրագրողներիս գրածն էլ իմաստ չունի: Հոլանդացի երկու լրագրողներ, երբ 90- ականներին Երեւան էին եկել ու մեր խմբագրություն ամեն օր էին այցելում, հավատացած էին, թե երգիծանկարիչն ապահովված է լավ հոնորարով, այլապես Սուքիաս Թորոսյանն ոչ իրենց կհյուրասիրի, ոչ էլ հոլանդական հեծանիվ կնվիրի: Այդ օրերին էր, որ լրագրողների մեր սենյակում ոչ միայն մամայիս մեծ կաթսայով եփած տոլման համտեսեցինք, այլեւ ուրիշ մի օր էլ խաշ կերանք: Իսկական մեծ ընտանիքի նման: 1996- ին Ամստերդամում Լեո Էրկեն ուրախությամբ իր մեկ օրը զոհաբերեց ինձ իր քաղաքի անկյունները ցույց տալու ի գին, իսկ Սուքիասի համար Վան Գոգի թանգարանից թանկ ներկեր գնեց ու ինձ խնդրեց փոխանցել:

Երբ 1997- ին Գերմանիա եկա, հասկացա, որ «Ազգի» այցեքարտը դռներ է բացում: Սփյուռքահայերը սիրում էին մեր օրաթերթը, «Ազգի» խմբագիրը «յուրային էր օտարների մեջ», իսկ գերմանացի քաղաքական գործիչները, ում հետ հարցազրույց եմ արել, իրազեկ էին, որ Հայաստանի առաջին անկախ օրաթերթն է, Անդրկովկասում առաջինն է տպագրվել համակարգչային տեխնիկայով, աշխատում է արեւմտյան չափանիշներով, երկու կարծիք է ներկայացնում, աշխատակիցները օտար լեզուներ գիտեն, 1999- ից ունի ինտերնետային ծառայություն, որ ամեն օր թարմացվում էր, լույս էր տեսնում 6 լեզուներովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, արաբերեն եւ պարսկերեն: Այն ընթերցում էին աշխարհի ավելի քան 70 երկրներում, օրական միջին հաշվով 4000-4500 հոգի: Ինտերնետով մենք աշխարհի համար բաց պատուհան էինք այլեւս: Մեր գրածը ոչ միայն կարդում, այլեւ դրա վրա հենվելով իրենց հոդվածն էին շարադրում ուրիշներ, մենք հավաստի աղբյուր էինք:

(շարունակելի)

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՄ ԲԱՆՋԱՐԸ ՔՈ ՀԱՆՃԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ, ԵՂԲԱՅՐ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՉԱՓՍԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՉԱՓՍԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025

Եթե խաղաղության փաստաթուղթը խախտելու դեպքում որևէ միջազգային երաշխիք չկա, ուրեմն դա փաստաթուղթ է ընտրությունների համար. այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ...

ԿարդալDetails

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025

Ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի տրամադությունից. Քոչարյան

07/10/2025

Սա ոչ թե տեխնիկական ձախողում է, այլ քպ-ի կառավարման բացարձակ ֆիասկո. Կամենդատյան

07/10/2025

Ես էլ Քլինթոնի հետ նկար ունեմ՝ Սպիտակ տանը, բայց այդ նկարի դիմաց ոչինչ չեմ ստորագրել. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական