Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՈՒԹՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Փետրվարի 4-ին Մոսկվայումՙ Արվեստի աշխատողների կենտրոնական տանը (ՃԺՀԼ) տեղի են ունեցել հոբելյանական մեծ երեկույթ հայտնի գրող եւ լրագրող, ճանապարհորդ եւ հասարակական գործիչ Զորի Բալայանի ութհատորյակի շնորհանդես: Կազմակերպիչներն էին Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսաստանյան ընկերությունը (ՀԿԺհԸ), Ռուսաստանի գրողների միությունը, Ռուսաստանի լրագրողների միությունը, «Լիտերատուրնայա գազետան» եւ «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» դաշնային հրատարակչությունը:

Ներկա էին ռուսաստանցի բազմաթիվ պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, գրողներ, լրագրողներ, գիտնականներ, ճանապարհորդներ, հասարակայնության, հայ համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Գրողների միության փոխնախագահ Պետրոս Դեմիրճյանը: Երեկույթի մասնակիցների մեջ էր Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Ալբերտ Անդրյանը:

Հանդիսավարները Զորի Բալայանի բարեկամներն էին ու զինակիցներըՙ Վիկտոր Կրիվոպուսկովը (РОДСА-ի նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Բ. Պոլեւոյի անվան գրական մրցանակի դափնեկիր, ՀՀ գրողների միության պատվո անդամ), Վալերի Պովոլցաեւը (գրող, ЦДРИ-ի մամլո ծառայության նախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ) եւ Վլադիմիր Բոնչ-Բրուեւիչը (РОДСА-ի փոխնախագահ, ЦДРИ-ի մամլո ակումբի փոխնախագահ, «Լիտերատուրնայա գազետայի» նախկին փոխխմբագիր):

Վիկտոր Կրիվոպուսկովը իր բացման խոսքում մասնավորապես ՌԴ հասարակայնության անունից երախտագիտություն է հայտնել Զորի Բալայանին, ում կյանքը սերտորեն կապված է Ռուսաստանի եւ ռուս-հայկական բարեկամության պատմական իդեալներին ծառայելու հետ, մարդ, որը անչափ մեծ ավանդ է ներդրել ռուսական գրականության եւ լրագրության մեջ, հավատարմորեն ծառայել է խաղաղության եւ մարդասիրության իդեալներին, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին:

«Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը հոբելյարին ողջույնի խոսք է ասել եւ նրան հանձնել է դիպլոմ «Լիտերատուրնայա գազետայի» Անտոն Դելվիգի անվան համազգային մրցանակի Ոսկե մեդալի շնորհման մասին:

ՌԴ լրագրողների միության քարտուղար Թիմուր Շաֆիրը Զորի Բալայանին հանձնել է «Մասնագիտական ընկերակցությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան:

Ռուս-հայկական բարեկամության զարգացման գործում ներդրած բազմամյա եւ արգասավոր ավանդի համար հոբելյարին Ռուսաստանի հայերի միության Ոսկե նշանն է հանձնել ՌՀՄ առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը :

Ելույթներ են ունեցել ռուսաստանցի մի շարք հայտնի գրողներ, ընթերցվել են բազմաթիվ շնորհավորական հեռագրեր, խոսվել է Զորի Բալայանի գործունեության տարբեր կողմերի մասին:

Երեկույթի վերջում հոբելյարը պատասխանել է ներկաների հարցերին, տեղեկացնում է Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսաստանյան ընկերության մամլո ծառայությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԿՏԻՎ ՊԱՀԵՆՔ ԱՅՆ ՈՒՂԵՂԸ, ՈՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱ

Հաջորդ գրառումը

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական