Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿԱՅՈՒՆԱՆՈ՞ՒՄ ԵՆ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ադրբեջանը վերանայելու է պետական բյուջենՙ հիմք ընդունելով 30 դոլար նավթի գինը

Նավթի գների անկանխատեսելիությունը կարծես թե սկսում է աստիճանաբար տեղի տալ: Անընդհատ շարունակվող անկումից հետո, անցած շաբաթվա ընթացքում, նավթի միջազգային գները սկսեցին փոփոխական վայրիվերումներ արձանագրել: Ամենացածր գինը հասավ մինչեւ 28 դոլարի Brent տեսակի նավթի 1 բարելի դիմաց, որից հետո այն բարձրացավ մինչեւ 34 դոլարի, ապա կրկին իջավ եւ այժմ կայունանում է 30-32 դոլարի միջակայքումՙ պարբերաբար բարձրանալով եւ իջնելով: Այսինքն, նկատվում է գների որոշակի կայունացման թույլ միտում: Հավանական է, որ այն խորանա, եթե քաղաքական նոր ցնցումներ չլինեն: Սակայն, միջազգային աշխարհաքաղաքական կացության պայմաններում նման ցնցումները, մեղմ ասած, բացառված չեն:

Ինչ վերաբերում է տնտեսական գործոններին, ապա դրանցից հիմնականը համարվում էր Իրանի վերադարձը միջազգային շուկա, ինչը պետք է ավելացներ նավթի ծավալները եւ իջեցներ դրա գինը, արդեն տեղի է ունենում: Իրանի վերադարձից առաջ այս գործոնը միջնորդները արդեն հաշվի էին առել բորսայական առեւտրի ժամանակ, եւ այն վաղօրոք իր ազդեցությունն էր թողել նավթի գների վրա: Նավթի գների վրա ազդող մյուս գործոններըՙ ամերիկյան նավթի արտահանման արգելքի վերացումը, խոշոր տնտեսությունների, մասնավորապես Չինաստանի զարգացման տեմպի դանդաղումը եւ նավթ արդյունահանող երկրների կողմից ծավալները անփոփոխ թողնելը, կարծես թե էական փոփոխությունների չեն ենթարկվում: Դրանք, միասին վերցրած, ամբողջացել են եւ արդեն իսկ ձեւավորել նավթի գների ներկա մակարդակը:

2016-ին նավթի գների իր կանխատեսումն է փոխել Համաշխարահյին բանկը: Նախկինՙ 1 բարելը 51 դոլարի փոխարեն, ՀԲ-ն կանխատեսում է, որ նավթի միջին գինն այս տարի կկազմի 37 դոլար 1 բարելի դիմաց: Ներկայիս անկումից հետո նավթի գնի որոշ բարձացումը, ըստ ՀԲ փորձագետների եզրակացության, այնքան մեծ չի լինի, ինչպես նախորդ անկումներից (2008 թ., 1998 թ., 1986 թ.) հետո եւ, նրանց բնութագրմամբ, «նավթի ցածր գները դեռ որոշակի ժամանակահատված կուղեկցեն մեզ»:

Ինչ մնում է մեզ նավթով ահաբեկել փորձող Ադրբեջանին, ապա այդ երկրի ԿԲ նախագահ Էլման Ռուստամովն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է երկրի պետական բյուջեի նոր նախագիծը, որտեղ նավթի բազային գին նշվելու է 30 դոլարըՙ ներկայիս 50 դոլարի փոխարեն: Հասկանալի է, որ դա նշանակում է Ադրբեջանի պետական եկամուտների գրեթե համարժեք չափով նվազում, քանի որ հիմնական եկամուտները ստացվում են հենց նավթարդյունաբերությունից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՓՈԽՎԵԼ 10 ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ 2015-ԻՆՙ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ

Հաջորդ գրառումը

ՄԻ ՄԵՐԺՎԱԾ, ՄԻ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎ. Ո՞ՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻ ՄԵՐԺՎԱԾ, ՄԻ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎ. Ո՞ՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական