Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3 ՏՈԿՈՍԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ են ասում 2015-ի նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների համաձայն, 2015-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1 տոկոսով: Նկատի ունենալով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ մոտ է տնտեսական (ՀՆԱ) աճի ցուցանիշին, ապա կարելի է ենթադրել, որ մեր երկրի անցյալ տարվա տնտեսական աճի ցուցանիշը կլինի 2,5-3 տոկոսի միջակայքում:

Հիշեցնենք, որ տարեկան տնտեսական աճի հենց այս միջակայքն էինք բազմաթիվ անգամներ նշել մեր հրապարակումներում կատարված կանխատեսումներումՙ ամբողջ նախորդ տարվա ընթացքում: Մինչդեռ, տարբեր կանխատեսումների ողջ տեսականու մեջ բոլորովին այլ հնարավոր տարբերակներ էին նշվում: Այսպեսՙ ՀՀ 2015թ. պետական բյուջեում դրված էր 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագիրըՙ 1 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամըՙ մինչեւ 1 տոկոս անկում:

Հետաքրքրական է, թե ինչպե՞ս էր փոփոխվում տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա ընթացքում.

2015 թ. հունվարՙ1,8 տոկոս
2015 թ. հունվար-փետրվարՙ2,5 տոկոս
2015 թ. հունվար-մարտ`2,5 տոկոս
2015 թ. հունվար-ապրիլՙ2,7 տոկոս
2015 թ. հունվար-մայիս`2,7 տոկոս
2015 թ. հունվար-հունիսՙ4,2 տոկոս
2015 թ. հունվար-հուլիս`4,2 տոկոս
2015 թ. հունվար-օգոստոս`3,9 տոկոս
2015 թ. հունվար-սեպտեմբեր`3,7 տոկոս
2015 թ. հունվար-հոկտեմբեր`3,5 տոկոս
2015 թ. հունվար-նոյեմբերՙ2,9 տոկոս

Գյուղատնտեսությունն ամենամեծ աճ, առեւտուրըՙ անկում արձանագրած ճյուղերն են

Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը, բացառությամբ մանրածախ առեւտրի շրջանառությունից, 2015-ի հունվար-դեկտեմբերին աճ են արձանագրել: Բնականաբար, ամենամեծ եւ տեսանելի աճն արձանագրվել է գյուղատնտեսությունումՙ 11,7 տոկոս, ապա արդյունաբերությունումՙ 5,2 տոկոս, երրորդըՙ ծառայությունների ոլորտում` 2,7 տոկոս: Այս տարի, առաջին անգամ 2008-ից ի վեր, շինարարությունում անկում չարձանագրվեց: Այստեղ չնչինՙ 0,3 տոկոս աճ է արձանագրվել, իսկ ահա առեւտրում կտրուկ անկում է գրանցվելՙ 8 տոկոսով: Վերջինս պայմանավորված է հիմնականում արտերկրից մասնավոր փոխանցումների զգալիՙ ավելի քան մեկ երրորդով նվազմամբ, ինչի պատճառով բնակչության մի զգալի մասի գնողունակությունը, հետեւաբար եւ սպառումը նվազեց: Հիմնական պատճառները հայտնի ենՙ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ, համաշխարահային տնտեսությունում առկա խնդիրներ եւ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացում:

Արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորվել է հանքարդյունաբերությամբ, իսկ ահա մշակող արդյունաբերությունում անկում է գրանցվել: Անցյալ տարի արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 1 տրլն 327 մլրդ դրամՙ մոտ 39 մլրդ դրամով ավելի 2014-ի ծավալներից: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալն անցյալ տարի գերազանցեց 1 տրլն դրամի սահմանը:

Այդուհանդերձ, չնայած արդյունաբերության եւ հատկապես գյուղատնտեսության աճին եւ վերոնշյալ ցուցանիշներին, մեր տնտեսության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղը, ցավոք, մնում է առեւտուրը: Մանրածախ առեւտրի ծավալները 2015-ին կազմել են մոտ 2,2 տրլն դրամ, այսինքն, գրեթե այնքան, որքան արդյունաբերությանն ու գյուղատնտեսությունը միասին վերցրած: Ակնհայտ է, որ տնտեսական կառուցվածքի փոփոխության խնդիրը դեռ մնում է: Այս առումով շատ վաղ է այս տարվա համար կանխատեսում անել, քանզի արդյունաբերության եւ գյուղատնտեսության վրա հնարավոր ազդեցություններըՙ սկսած եղանակիցՙ վերջացրած միջազգային տնտեսական կացությամբ, անհայտ են: Կարելի է որոշ ենթադրություններ (բայց ոչ կանխատեսումներ) անել միայն շինարարության համար, քանի որ երկու խոշոր կառուցապատման նախագծեր պետք է սկսվեն եկող տարի, ինչը ոլորտի որոշակի աշխուժացում է խոստանում:

Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն ավելի քան 1 մլրդ դոլարով կրճատվել է

2015-ի հունվար-դեկտեմբերին 2014-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ արտաքին առեւտրաշրջանառությունն նվազել է 20,6 տոկոսով եւ կազմել գրեթե 4 մլրդ 741 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը Հայաստանից նվազել է 3,9 տոկոսով, կազմելով մոտ 1 մլրդ 487 մլն դոլար, իսկ ներմուծումըՙ 26,5 տոկոսով, կազմելով 3 մլրդ 254 մլն դոլար: Ներմուծման նման կտրուկ անկման արդյունքում զգալիորենՙ 1 մլրդ 115 մլն դոլարով կրճատվել է մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը: 2015-ին ներմուծումը արտահանմանը գերազանցել է 1 մլրդ 767 մլն դոլարով, այն դեպքում, երբ 2014-ինՙ 2 մլրդ 882 մլն դոլարով էր գերազանցել:

Ինչպե՞ս է փոխվել միջին աշխատավարձը 2015-ին

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ըստ ազգային վիճակագրական ծառայության, 2015-ի հունվար-դեկտեմբերին բարձրացել է 7,7 տոկոսով եւ կազմել 184 հազար դրամ, մասնավոր հատվածում` 213 հազար դրամ, աճելով 7 տոկոսով, պետականում` մոտ 164 հազար դրամ, աճելով 8,2 տոկոսով:

Համեմատության համար բերենք 2014-ի միջին աշխատավարձի չափերը: Այն 171 հազար դրամ էր, մասնավոր հատվածում` 198 հազար դրամ, պետականում` 150 հազար դրամ: Բերվածից երեւում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում միջին աշխատավարձն աճել է մոտ 13 հազար դրամով, որիցՙ մասնավոր կազմակերպություններումՙ 15 հազար դրամով, պետականումՙ 14 հազար դրամով:

Հիշեցնենք, որ միջին աշխատավարձի չափի մեջ ներառված է եկամտային հարկը, ինչը նշանակում է, որ իրական, կամ ինչպես ասում ենՙ մաքուր աշխատավարձը ներկայացվածից մոտ 25 տոկոսով ավելի ցածր է:

Սրանք 2015-ի սոցիալ-տնտեսական նախնական եւ ոչ ամբողջական ցուցանիշներն են: Այլ ցուցանիշների (մասնավոր փոխանցումներ, զբոսաշրջություն, անշարժ գույքի շուկա եւ այլն) հրապարակվելուն պես հնարավոր կլինի ավելի ամբողջական պատկեր տալ այն մասին, թե որքանո՞վ էր հաջողված կամ չհաջողված անցնող տնտեսական տարին մեզ համար: Առայժմ կարելի է ասել միայն մեկ բանՙ տարին ավարտեցինք տնտեսական աճով, հակառակ բազմաթիվ հոռետեսական կանխատեսումների, բայցՙ ցածր տնտեսական աճով: Ընդ որում, այս տարի, անգամ 2015-ի տնտեսական ոչ մեծ աճի ցուցանիշը պահպանելը շատ ավելի դժվար կլինի:

Նախորդ գրառումը

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՆԻՍՏԸ` ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՓՈԽՎԵԼ 10 ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ 2015-ԻՆՙ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՓՈԽՎԵԼ 10 ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ 2015-ԻՆՙ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական