Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացման, կամ գրեթե վերացման հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել… «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, որը ողջունել է պատժամիջոցների հանումը: Հայտարարության տեքստում կարդում ենք. «Ոչ լեգիտիմ իշխանությունն ի վիճակի չէ կյանքի կոչելու մեր երկրի առջեւ բացվող պատմական հնարավորությունը»:
Նոր Իրանը, ցավոք սրտի, պատասխան հայտարարությամբ հանդես չի եկել, մինչդեռ կարող էր, օրինակ, պատասխան ողջույնի հայտարարությամբ տեղեկացնել, որ պատրաստվում է նոր դեսպան նշանակել «Նոր Հայաստան»-ում: