Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱԲԱՇ ՎԵՐՑՆՈՂ ՊԱՐՈՒՀԻ Է, ԲԱՅՑ ԱԽՐ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐՈՒՀԻ Է

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեկ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե ԵԽԽՎ-ն վերածվում է շաբաշ վերցնող պարուհու: Պարոն Բաբայանը սա հենց այնպես չի ասել: Բանն այն է, որ ԵԽԽՎ-ի օրերս մեկնարկող ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում տեղ են գտել երկու հակահայկական զեկույցներ, որոնք համաեվրոպական այս կառույցը պետք է քննարկի: Շեշտում եմՙ դեռ պետք է քննարկի, այսինքն դրանց ընդունումը, չնայած հնարավոր է, սակայն միայն հնարավոր է, ոչ փաստ: Այս համատեքստում Դավիթ Բաբայանի հայտարարությունը թերեւս տեղին չէ եւ կոռեկտ չէ, ընդ որում խնդիրը ոչ թե այն է, թե ԵԽԽՎ-ն այդ պարուհու նման չէ, ավելին, ԵԽԽՎ-ն ոչ միայն շաբաշ վերցնող պարուհի է, այլեւ շաբաշ վերցնող եւ սեւ խավիար սիրող պարուհի է, բայց խնդիրն այն է, որ այդ մասին ես կարող եմ ասել, հայկական որեւէ լրատվամիջոց կարող է ասել, անկախ կամ ոչ այնքան անկախ փորձագետ-վերլուծաբան կարող է ասել, բայց Դավիթ Բաբայանը չի կարող ասել, կամ գոնե չպետք է ասի: Ինչո՞ւ, որովհետեւ Դավիթ Բաբայանը պաշտոնատար անձ է եւ երբ խոսում է նա, խոսում է նախագահ Բակո Սահակյանը, իսկ երբ խոսում է նախագահ Սահակյանը, խոսում է Արցախի Հանրապետությունը: Եւ ուրեմն, երբ Դավիթ Բաբայանն ասում է, թե ինչ է դարձել կամ դառնում կոնկրետ ԵԽԽՎ-ն, նշանակում է, որ ԵԽԽՎ-ին շաբաշ վերցնող պարուհի է անվանում Արցախի Հանրապետությունը, ինչը, հասկանալի է, չպետք է այդպես լինիՙ մի շատ պարզ պատճառով: Բանն այն է, որ վաղը չէ մյուս օրը, երբ ԼՂՀ-ն կմասնակցի ԵԽԽՎ-ի լիագումար նիստերին եւ Ստրասբուրգ կգործուղի իր անկախ եւ իհարկե անվախ պատվիրակությունը, այդ մարդիկ այսօր արդեն վատ դրության մեջ են հայտնվել, քանի որ ստիպված են լինելու աշխատել շաբաշ վերցնող պարուհու հետ:

Սա, տիկնայք եւ պարոնայք, Ադրբեջանն ու ադրբեջանցիները չեն, որոնց կարելի է (հաճախ էլ գուցե պետք է) անվանել ասկյար, ազերի, ոչխար, քանի որ նրանց հետ աշխատելու ոչ հրամայական կա, ոչ էլ հեռանկար: Սա համաեվրոպական խորհրդարանական թիվ մեկ ամբիոնն է, այո կաշառակեր դեմքերով, էլ ավելի կաշառակեր փորերով, բայց դա չի նշանակաում, որ նրանց հետո չպետք է աշխատենք, մանավանդ որ աշխարհում կաշառակերները իրենց թվաքականով երկրորդ տեղն են զբաղեցնում, երկրորդ եւ վերջին, առաջին տեղումՙ կաշառք տվողներն են: Կա՞ մի երկիր, թեկուզ եվրոպական, մանավանդ եվրոպական, որտեղ այսպես չէ… Բացի Հայաստանից, անշուշտ, որի ներսում որքան ուզես կոռուպցիա եւ կաշառք կա, բայց որը պայքարում է դրսում կաշառքի եւ կոռուպցիայի վերացման համար:

Մեր իշխանությունը հաճախ է ասում եւ ճիշտ է ասում, որ քաղաքականությունն իրար վիրավորելը չէ: Օրինակ, երբ ընդդիմությունը իշխանությանը ռեժիմ է անվանում եւ հրաժարվում է վերջինիս հետ աշխատելուց միայն այն պատճառով, որ իշխանությունը չի համաձայնվում իր հետ (ինչն, ի դեպ, բնական է), դա քաղաքականություն չէ: Ուրեմն ի՞նչ է միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններին պիտակավորելը, մի՞թե Դավիթ Բաբայանին թվում է, որ Ստրասբուրգում կարդալով իր ասածները դարձի են գալուՙ արցունքոտ աչքերով: Ամենեւին, Ստրասբուրգում իրոք կարդալու են, թե ինչ է ասել Դավիթ Բաբայանն ու ժպտալու են, իրար հարցնելով, թե որտե՞ղ է Արցախը… Իսկ Արցախը ԵԽԽՎ-ին հեռվից հեռու շաբաշ վերցնող պարուհի է անվանում, փոխարենը Ստրասբորգում փոքրիկ, երկու, լավ թեկուզ մեկ հոգուց կազմվածՙ պաշտոնական ներկայացուցչություն բացելունՙ պետական դրոշով, որը ամեն օր հայտարարությամբ հանդես կգա, թե այդ գիշեր քանի՞ անգամ, ո՞ր տեղերից եւ ի՞նչ զենքերով է կրակել Ադրբեջանըՙ եվրոպական արժեհամակարգ դավանող Արցախի հայկական Հանրապետության վրա եւ դա կանի անգլերեն ու ֆրանսերեն, որ հասկանան:

Բայց սա աշխատանք է, ընդ որումՙ տքնաջան, հասկանալի էՙ բարդ, գրեթե անհնարին, ինչով էլՙ գրավիչ: Մինչդեռ հայհոյելը, պիտակավորելը աշխատանք չէ, անգամ երբ շուրջ բոլորդ բոլորն էլ արժանի են հայհոյանքի, հատկապես եթե այդպես է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԴԻՄԵԼ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆՙ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՄԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ

Հաջորդ գրառումը

ԼՈՆԴՈՆԸ ԵՎ ԼՈՆԴՈՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՆԴՈՆԸ ԵՎ ԼՈՆԴՈՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական