Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸՙ ԿԵՂԾ ՈՒ ՇԻՆԾՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 18-ին Մոսկվայի դատարաններից մեկում սկսվեց հայազգի հայտնի գործարար եւ բարեգործ, Արցախում յուրօրինակ եւ ժողովրդաշեն բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Լեւոն Հայրապետյանի դատական նոր գործի քննությունըՙ 10 տարվա արգելափակում ենթադրող շինծու մեղադրանքով: Դատական նիստին ներկա է եղել մոսկովյան լրատվամիջոցներից մեկի թղթակիցը, ազգությամբ հայ, որ նիստից ստացած իր տպավորությունները մեզ է ներկայացրել հետեւյալ հաղորդագրությամբՙ ռուսերեն, որը թարգմանաբար հրատարակում ենք ստորեւ: Հաղորդագրության հեղինակը, որի անունը իր իսկ խնդրանքով առայժմ չենք կարող հրապարակել, մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ավելի քան համոզված պնդեց, որ մեղադրող կողմի պնդումները ակնհայտորեն անհիմն էին, իսկ վկաների ցուցմունքներըՙ հակասական եւ չհիմնավորված:

Լեւոն Հայրապետյան մարդու եւ բարերարի անունն իրավամբ սիրո, հարգանքի, երախտագիտության ու հպարտության զգացումներով է լցնում Հայաստանում եւ Արցախ աշխարհում բնակվող մեր հազարավոր հայրենակիցների հոգիները: Մարդ-լեգենդ, որ նեղության պահերին շատ բան է տվել հայությանը, եւ համաձայն իր ծրագրերիՙ դեռ էլի ունի տալու, եթե նրա գլխավերեւում կուտակված սեւ ու չարագուշակ ամպերը չխանգարեն եւ չծվատեն նրա միտքն ու ոչ այնքան բարվոք առողջությունը, եթե արդարադատության դիմակի տակ ծպտված եւ ակնհայտորեն պատվեր կատարող նենգ ուժերը շարունակեն կեղծ ու շինծու մեղադրանքներ հնչեցնելովՙ լռեցնել եւ կասեցնել մեծ բարեգործի գործունեությունը:

Ցավոք, այսօր Լեւոն Հայրապետյանն ինքն է հայտնվել նեղության մեջ: Դատական գործընթացները հաջորդում են մեկը մյուսին, քրեական գործի նյութերը մեկ բարակում ու մեկ էլ տեսարՙ ավելանում են նորանոր էջերով, եւ ամեն անգամ, հանրության ի տես նրան դատարան բերելովՙ քաջատեղյակ մարդը կորցնում է մի շատ կարեւոր բանՙ հավատը ամեն տեսակ արդարադատության նկատմամբ:

Այսօր արդեն 67-ամյա Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թ հուլիսի 15-ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրա ձերբակալման համար հիմք էին ծառայել մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար ցմահ դատապարտվածիՙ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի ցուցմունքները:

Ըստ հետաքննական մարմնի` ռուսական «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, որը նույնպես անցնում է այս գործով, իբրեւ թե Հայրապետյանի հետ միասին մշակել էր Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի յուրացման հանցավոր ծրագիր: Գործի եւս մեկ մասնակից` «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, կազմակերպել էր հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացումը:

Քննչական մարմնի միջնորդությամբ` Լեւոն Հայրապետյանի նկատմամբ ի սկզբանե սահմանվել էր կալանք, սակայն ավելի ուշ խափանման նախնական միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով` պայմանավորված գործարարի վատ ինքնազգացողությամբ:

Այս տարվա հունվարի 18-ին տեղի ունեցած դատաքննության հիմնական առանցքը, սակայն, Հայրապետյանի նկատմամբ հարուցված մեկ այլ քրեական գործն էր` խարդախության հատկանիշով: Այն հարուցվել է նախկին սենատոր Իզմեստեւի մոր հայտարարությունների հիման վրա. Իզմեստեւի մայրը գործարարին մեղադրում է իրենից 700 հազար դոլար յուրացնելու մեջ, իբրեւ թե տղայի հանցանքը մեղմացնելու միջնորդության համար:

Լեւոն Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում եւ հերքել է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու մասին մեղադրանքները:

«Հանցագործություն չեմ կատարել, ես մեղավոր չեմ»,- դատարանում հայտարարել է Հայրապետյանն այն բանից հետո, երբ դատավորը հրապարակել է գործով մեղադրական դատավճիռը:

Նրա եղբայրըՙ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակել, իսկ Լեւոն Հայրապետյանի փաստաբանն էլ հայտարարել է, որ գործը պատվերի է նման:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին: Լեւոն Հայրապետյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Մեր հայրենակիցը հայտնվել է նեղության մեջՙ կեղծ ու շինծու մեղադրանքների սարդոստայնում: Պատվերն ակնհայտ է: Ցանկանում են խեղճացնել նրան, կասեցնել բարեգործությունները, կիսատ թողնել առավել շեն ու հզոր Արցախ ունենալու նրա մտահղացումները:

Խորհենք այս մասին եւ գոնե բարոյապես աջակից լինենք մեր հայրենակցին:

Դատարանում տեսնելով նրա աչքերը, ես հասկացա, որ այսօր նա մեր աջակցության կարիքը շատ է զգում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍ. «ՀԱՅԵՐԸ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԱՂՆ ԵՆ»

Հաջորդ գրառումը

ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՔԱՅԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՔԱՅԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական