Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՏ Է ԳԱՐՈՒՆԸ, ՇՈՒՏՈՎ ԿԲԱՑՎԻ. ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՊԿ գագաթաժողովում Սերժ Սարգսյանի կոշտ ելույթն անակնկալի է բերել վերլուծաբաններին, որոնք մոլորվել են այդպիսի փաստի պատճառահետեւանքային ենթատեքստերի որոնումների մեջ: Դատելով ռուսական մամուլում այս ելույթին արձագանքների բացակայությունից, ինչպես նաեւ ռուսական մեդիա-տիրույթում ելույթի` թուրքական ենթատեքստի լուսաբանումից միայն, ռուսներն այդ ելույթը գործածել են որպես իրենց դաշնակից երկրների թուրքական վոյաժները սաստելու միջոց: Եւ միայն: Ալիեւը կրակում է Մինսկի, Մոսկվայի, Աստանայի, Բիշքեկի ու Դուշանբեի ուղղությամբ, իսկ այդ մայրաքաղաքներում որեւէ մեկն անգամ լսափողը չի վերցնում իմանա, թե ինչ վիճակ է Հայաստանում, իմա` ռուսական ինքնաթիռ է խփվում, այդ մայրաքաղաքներից ռուսներին աջակցող խոսք չի հնչում: Եթե այդպես չլիներ, տվյալ մայրաքաղաքներից հիմա արդեն ոչ մեկ անգամ հնչել էր քննադատություն Հայաստանի նախագահի հասցեին, բայց անգամ ինտերնետ տիրույթում դժվար է այդպիսիք գտնել: Մանավանդ այդ իր ելույթում Սարգսյանը նշել է է նաեւ ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում` Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, անգամ երբ հակաահաբեկչական գործողություն կատարող ինքնաթիռը խփվել էր արդեն: Սա է եղել ֆոնը: Մյուս կողմից ժխտել, որ սա Հայաստանի համար կարեւոր բարձրաձայնում էր, որն այդ պահին հատկապես մե՛ր երկրին էր պետք, հնարավոր չէ, կատարման դիպուկությունը եւս պետք չի թերագնահատել` ըստ հասցեատերերի:

Հիշեցնենք` մի փոքր խտացրած. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանն ականանետեր, ավտոմատներ եւ հրետանային սարքավորումներ է կիրառում` դրանք կիրառում է Աստանայի, Դուշանբեի եւ Բիշքեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ: ՀԱՊԿ-ն համապատասխան հոդված ունենալով` ոչ միայն չի քննարկում ստեղծված վիճակը, այլեւ հարկ չենք համարում վերցնել հեռախոսն ու հետաքրքրվել` ի՞նչ է կատարվում դաշնակից Հայաստանում, դրա հետ մեկտեղ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում երկկողմ հայտարարություններ, որոնք ուղղված են ՀԱՊԿ դաշնակիցների դեմ` այդպես կրակոցների տակ ենք դնում ամբողջ կազմակերպությունը»: Ուղիղ, բայց կրճատված խոսքի շեշտադրումն այս էր: Նա նշել է, որ Ադրբեջանը տանկ կիրառելով` լարվածութունը նոր, շատ վտանգավոր աստիճանի է բարձրացրել: Միգուցե դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ…, սա եւս շատ կարեւոր իրազեկում էր ՀԱՊԿ անդամ, բայց նաեւ Ադրբեջանին դաշնակից երկրներին լսեցնելու առումով:

Սուր զգացողություն սիրողները կարող էին տպավորվել, թե Սերժ Սարգսյանը հանդիսապետել է ՀԱՊԿ հուղարկավորությունը` առնվազն Ռուսաստանի համաձայնությամբ: Այդ կառույցը վաղուց ֆորմալ կառույց է` տարամետ շահեր ունեցողների ակումբ, որտեղ շահերը երբեք թույլ չեն տա միասնական կամ իրար մերձ մոտեցումներ ունենալ` ի տարբերություն երկրների միջեւ ուղղակի միջպետական համագործակցության ձեւաչափերի, ինչպես օրինակ երկու օր առաջ ձեւավորված ռուս-հայկական միասնական հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծումն էր, որը մի նոր աստիճանի պետք է որ բարձրացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: Ի դեպ` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Հայաստանին, որ թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռը խփելուց հետո առաջիններից մեկն արձագանքել է Հայաստանը: Այնպես որ` սա էլ մի լրացուցիչ ապացույց այն ենթատեքտի, որը ռուսներն ուզեցել են տեսնել նախագահ Սարգսյանի ՀԱՊԿ-յան ելույթում: ՀԱՊԿ-ն, երեւում է, դեռ երկար իր անօգուտ ֆորման կպահպանի` ռուսներին պետք է գալիս:

Սակայն հետաքրքրական է Սարգսյանի ելույթի մի այլ` ներհայաստանյան ենթատեքստ: Նրա խոսքից գոհ են մնացել անգամ նրա ամենաթունդ ընդդիմախոսները եւ հեռուն գնացող եզրահանգումներ են անում, թե միգուցե Հայաստանը դո՞ւրս գա ՀԱՊԿ-ից այդ դեպքում: Բացի այդ, սովորաբար Սերժ Սարգսյանի` ԵՏՄ, ՀԱՊԿ կառույցներում հնչած ելույթերը քննադատության են արժանանում, թե համարձակորեն չի ասում այն, ինչ կա, հիմա փաստորեն Պուտինին հավասար նստել ու պահանջատիրություն է դրսեւորել, սա մերոնք սիրում են, հատկապես պուտինասերները: Մի խոսքով` նախագահը Հայաստան է վերադարձել մի տեսակ ուժեղացնող բոնուս ստացած… ու արագորեն երեւի կփորձի օգտագործել իր նոր բոնուսը: Հանրաքվեն` կեղծված, թե չկեղծված, անցյալում է, կարելի է ասել` մաքուր էջ է բացվել քաղաքական կյանքի, քաղաքական նոր քարտեզ ուրվագծելու համար: Նույն կերպ` արտաքին ոլորտում կարծես նոր մոտեցումներ են ուրվագծվում, քանի որ առհասարակ միջազգային տեղաշարժերն են մեզ հարկադրում տեղավորվել նոր իրավիճակում: Գարնանը սպասվելիք մեծ որոշումների, Հայաստանի սահմաններում առկա լարվածության, տարածաշրջանում ուրվագծվող կատակլիզմների ֆոնին, ներքին ու արտաքին խնդիրներ ունեցող մեր երկրի պարագայում` ՀԱՊԿ գագաթաժողովից վերադարձած Սերժ Սարգսյանը կարծես հանրաքվեի առիթով պակասած իր միավորներին գումարեց ՀԱՊԿ-յան բոնուսը, ու հիմա խնդիրն այն է, թե հատկապես ինչ արագությամբ ու արդյունավետությամբ նա կկարողանա ծախսել այդ բոնուսը: Իսկ որ նա ներքաղաքական նոր պլաններ ունի` կարծում ենք դրան ոչ ոք չի կասկածում: Բացի այդ` կարեւոր որոշումների ժամանակը կգա նաեւ հայ-ադրբեջանական սահմանին:

Ո՞վ էր ասում` բան չի փոխվում: Երբ հասունանում է, ամեն ինչ էլ փոխվում է, անկախ ուզող-չուզողից:

Եթե անգամ նայենք ժամանակ առաջ վնասազերծված խմբի հետ կապված ձերբակալությունների շարունակվող ծավալմանը, ապա անգամ դրա մեջ առաջիկա փոփոխությունների լիցք կարելի է տեսնել:

Իհարկե, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալությունը չգիտենք որքանով ուղիղ կապ ունի խմբի գործունեության հետ, միգուցե մարդուն հայկական-ազգայնական թեմաներով դիմել են, ինքն էլ օգնել է, սա քննության հարց է, կամ թե որքանով են իսկապես նախկին ու ներկա այլ պաշտոնյաներ ներգրավված եղել հեղաշրջում իբր պատրաստող խմբի շփումներում, այս լուրերը դեռ փաստական ապացույցներ պետք է ստանան: Սակայն միայն այդ փաստը, որ Հայաստանում կան ու կլինեն մարդիկ, ովքեր կուզենան հեղաշրջում, քանի որ հնարավոր չեն համարի ընտրություններով իշխանափոխությունը, սա պետք է ահազանգ լինի իշխասնության համար: Ահազանգ, որ այսպես ապրել այլեւս չի կարելի: Ահազանգ, որ հայերս մեր ապրելու, ընտրելու, տնտեսավարելու, երկիր կառավարելու, արդարադատություն իրականացնելու, դատելու ու դատվելու բանաձեւերը պետք է փոխենք: Այլապես միշտ էլ կգտնվեն գլխից ձեռք վերցրած մարդիկ, որոնք դա կանեն բռնի միջոցներով: Նրանց, ովքեր փոխվել չեն ուզում, սովորաբար փոխում են ստիպողաար: Իսկ դրսի ու ներսի հրամայականները ոչ մի ընտրություն չեն թողնում նախկին ձեւով խաբս տալով ապրելու համար: Այնպես որ` չնայած ողջ տարին քննադատեցինք մեր քաղաքական դաշտի երկու` իշխանական ու ընդդիմադիր միավորներն էլ, սակայն հիմա նոր իրավիճակի ուրվագծեր ենք տեսնում ու հույսներս չենք կտրում, որ նոր տարին ի վերջո փոփոխություններ է բերելու մեր կյանքի բոլոր ոլորտներում: Միայն թե` խաղաղություն լինի:

Իսկ վերնագիրը, գիտեք, հայտնի երգի տող է, բայց այս անգամ վերցված Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքից, ով ասել էր, թե գնա ԱՄՆ, մոր ծնունդին-գա, հետո նրան «Նոր Հայաստանը» դիվանագիտական աշխատանքի է գործուղելու տարբեր երկրներ` «Մոտ է գարունը, շուտով կբացվի…»: Փաստորեն` բոլորն են սպասում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

…ՈՒՐԵՄՆ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

...ՈՒՐԵՄՆ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական