Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ ՈՒ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Այս պատմությունը երկու համախոհ ընկերների մասին է` Տիգրանի եւ Ժիրայրի: Բայց նախ, Բահրամի մասին: Վերջինս ադրբեջանցի է, աշխատում է մի շարք ադրբեջանական կայքերում` հանուն Ադրբեջանի: Հենց այդ «հանուն»-ի շրջանակներում նա հայերիս, բոլորիս անխտիր, պարբերաբար անվանում է կենդանական աշխարհի այս կամ այն ներկայացուցչի անուններով: Հավանաբար հենց Բահրամի հոդվածները կարդալուց հետո էլ Իլհամ Ալիեւը տալիս է հրաման` կրակել Հայաստանի ուղղությամբ, այդ թվում` տանկով, արդեն նաեւ տանկից:

Հենց Բահրամն է օրերս հարցազրույց է վերցրել մեր պատմության հերոսներից` Տիգրանից: Ընդ որում սա Տիգրանի թվով երրորդ հարցազրույցն է ադրբեջանական կայքին: Չի բացառվում, որ արդեն միմյանց հեռախոսահամարներն ունեն, պարբերաբար զանգահարում են իրար, մտերմիկ խոսում զգայուն թեմաներից…Տիգրանը Բահրամին պատմել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին: Որ այն անցել է խայտառակ կեղծիքներով, որ Հայաստանը մաֆիայի ճիրաններում է, որ խեղճ հայ ժողովուրդը էլ չի կարողանում` համատարած կեղեքումից եւ ճնշումներից, որ մենք թույլ ենք: Հաջորդ օրը ադրբեջանական տանկը կրակեց մեր վրա. պատահականությո՞ւն է, գուցե:

Այլ հարց է Ժիրայրը. մարդը պատերազմի ժամանակ ոչ թե հեռացավ հայրենիքից, այլ եկավ, ոչ միայն եկավ, այլեւ գնաց ռազմաճակատ, ոչ միայն գնաց, այլ գնաց կռվելու, ոչ միայն կռվեց, այլեւ հաղթեց: Հիմա նա եւ Տիգրանը համախոհ ընկերներ են, այսինքն հաճախ են հանդիպում, զրուցում, քննարկում, գուցե վիճում, հնարավոր է խմում են` մի քիչ: Այսինքն Տիգրանի հեռախոսում Բահրամի հեռախոսահամարի կողքին Ժիրայրի հեռախոսահամարն է… Բայց մենք Տիգրանին, առավել եւս Բահրամին հարց չունենք, ունենք` Ժիրայրին: Հարգելի պարոն Սեֆիլյան, սիրելի Ժիրայր, երբ դուք պատերազմի մեջ էիք Ադրբեջանի դեմ, որը դեռ չի ավարտվել, եւ երբ այս կողմից այն կողմ մարդիկ էին անցնում, կամ այս կողմի մարդկանցից ոմանք մտերմիկ եւ հաճախ զրուցում էին այն կողմի մարդկանց հետ, պատմում, թե որքան վատ է մեզ մոտ, ի՞նչ էիք ասում այդ մարդկանց, որպես ի՞նչ էիք ճանաչում նրանց…

Կամաց, մտքում ասեք, ամոթ է:

Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հաջորդ գրառումը

ԴՈՒՔ ԴԱՎԱՃԱ՞Ն ԵՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴՈՒՔ ԴԱՎԱՃԱ՞Ն ԵՔ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական