Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԻ… ԻՍԿ ԵԹԵ ՉՓՈԽՎԻ՞

04/12/2015
- 04 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Արամ Աբրահամյանին հարցազրույց է տվել, որի ընթացքում արել է մի ցնցող հայտարարություն: Մինչ կասենք, թե ինչ, մի փոքրիկ պարզաբանում: Ինչպես հիշում եք, նախագահ Սարգսյանը, ձեռնարկելով սահմանադրական փոփոխությունները, հայտարարեց, թե ինքը, եթե Սահմանադրությունը փոխվի եւ երկիրը դառնա խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող, չի հավակնում այլեւս դառնալ ոչ նախագահ, ոչ վարչապետ: Ավելի ուշ, նախագահը նաեւ շատ կարեւոր հավելում արեց` «…ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ էլ այլ պետական պաշտոն»: Սա շատ կարեւոր հավելում է, քանի որ ԱԺ պատգամավորը եւս պետական պաշտոն է, եւ քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Սահմանադրությունը փոխվելու պարագայում ինքը չի հավակնելու «…ոչ էլ այլ պետական պաշտոնի», նշանակում է, որ նա չի դառնալու ԱԺ պատգամավոր, իսկ, քանի որ չի դառնալու ԱԺ պատգամավոր, ուրեմն չի կարող ընտրվել ԱԺ նախագահ: Մնում է, այսինքն շախմատի ֆեդերացիան եւ ՀՀԿ-ն, իսկ, ֆեդերացիայում եւ Հանրապետականում իրենց որոշելիքն է, թե ո՞վ կղեկավարի իրենց, իրենց ներքին գործերն են, ոչ` մեր:

Այս համատեքստում Դավիթ Հարությունյանը Արամ Աբրահամյանին ասել է. «Իշխանությունը կվերարտադրվի, եթե Սահմանադրությունը չփոխվի, եւ այդ դեպքում ՀՀԿ-ն մեծամասնություն կստանա եւ Սերժ Սարգսյանը հնարավոր է, կդառնա վարչապետ»: Թե այս հայտարարության ո՞ր մասն է ավելի կարեւոր` «հնարավոր է Սերժ Սարգսյանը կդառնա վարչապե՞տ»-ը, «այդ դեպքում ՀՀԿ-ն մեծամասնություն կստանա՞»-ն, թե՞ «եթե Սահմանադրությունը չփոխվի»-ն, ընտրության հարց է, եթե կուզեք` քաղաքական դիրքորոշման հարց: Օրինակ, եթե դուք պատրաստվում եք դեկտեմբերի 6-ին գնալ հանրաքվեի եւ ձեր վճռական «Ոչ»-ն ասել սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ դուք վստահ եք, կամ ձեզ համոզել են, որ այդ փոփոխությունները նպաստելու են գործող իշխանության վերարտադրությանը, ապա ձեզ համար Դ. Հարությունյանի ասածներից թերեւս ամենակարեւորը` «Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ» մասն է, կամ էլ` «ՀՀԿ-ն կստանա մեծամասնություն» ոչ պակաս կարեւոր հատվածը: Իսկ եթե դուք գնալու եք հանրաքվեի եւ ձեր վճռական «Այո»-ն եք ասելու փոփոխություններին, ապա ձեզ համար, անշուշտ, կարեւորը Դ. Հարությունյանի հայտարարության հետեւյալն հատվածն է` «Եթե Սահմանադրությունը չփոխվի»: Բանն այն է, որ այս հատվածով դուք կարող եք մինչեւ դեկտեմբերի 6-ը համոզել ձեր մտերիմներին եւ ընկերներին, որպեսզի նրանք եւս «Այո» ասեն, թեկուզ ոչ վճռական, որովհետեւ ինչպես տեսնում ենք, այս «իշխանությունները վերարտադրվելու են», կամ «Սերժ Սարգսյանը հնարավոր է վարչապետ դառնա»` «եթե Սահմանադրութունը չփոխվի»:

Իմ կարծիքով Դ. Հարությունյանի ասածը խայծ է: Ընդ որում ես վստահ չեմ, որ եթե Սահմանադրությունը փոխվի (կամ ոչ), այս իշխանությունները վերարտադրվելու են (կամ ոչ), Սերժ Սարգսյանը հնարավոր է վարչապետ դառնա (կամ ոչ), իմ կարծիքով իշխանությունների վերարտադրության հավանականությունն ու մանավանդ Սերժ Սարգսյանի ցանկությունները ոչ մի կապ չունեն Սահմանադրության հետ, որի հետ մեր երկրում քիչ բան կապ ունի, քիչ բան եւ քչերը: Դ. Հարությունյանն, ուրեմն, հնարավոր է, սա ասել է, որովհետեւ «Ոչ»-երը պնդում են, որ եթե Սահմանադրությունը փոխվի, իշխանությունները վերարտադրվելու են, Սերժ Սարգսյանն էլ դառնալու է վարչապետ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ահա ասում է ճիշտ հակառակը. այդ ամենը տեղի կունենաՙ եթե Սահմանադրությունը չփոխվի:

Սահմանադրությունը կփոխվի, կամ չի փոխվի, Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա, կամ չի դառնա, իշխանություններն կվերարտադրվեն, կամ ոչ: Այդ ամենը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ փաստորեն Դավիթ Հարությունյանը հրաշալի հասկանում է, որ եթե հայտարարվի, թե Սահմանադրությունն անփոփոխ թողնելու պարագայում Սերժ Սարգսյանը հնարավոր է դառնա վարչապետ, ապա մեծ է հավանականությունը, որ ժողովուրդն «Այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին, իսկ դա հենց այն է, ինչը պետք է Դավիթ Հարությունյանին եւ իշխանություններին: Իսկ եթե ժողովուրդն այնուամենայնիվ «Ոչ» ասի, եւ Սահմանադրությունը չփոխվի… արդեն գիտենք, թե ինչ կլինի, գիտենք նաեւ, որ դա էլ հենց այն է, ինչը պետք է Դավիթ Հարությունյանին եւ այս իշխանություններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ ԿԱՌԼՍՌՈՒՀԵԻ ԲԵՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական