Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՅԼԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՎ ԵՎ ՄՆԱԼ ԱԼԻԵՎԻ ՍՊԻՏԱԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ

27/11/2015
- 27 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Այն, որ ռուսական կինեմատոգրաֆի մեթր Նիկիտա Միխալկովը նպատակ ունի ֆիլմ նկարել ռուս դրամատուրգ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովի կյանքի եւ մահվան մասին, հայտնի էր դեռ քսան տարի առաջ: Պատերազմն անշուշտ դեր ունեցավ ֆիլմի նկարահանման հետաձգման գործում, սակայն ռեժիսորի խոսքում հնչած ֆրազը, թե Գրիբոեդովն է հայերով բնակեցրել Ղարաբաղը Պարսկաստանից այնտեղ տեղափոխելով 40 հազար հայերի, ենթադրելով որ մինչ այդ այնտեղ հայեր չեն ապրել, մնում է ինտրիգային եւ ապշեցնում Արցախի պատմության մասին իր ունեցած գիտելիքների այս աստիճան պարզունակությամբ:

Նիկիտա Սերգեեւիչի ապագա ֆիլմի գլխավոր պատմական սենսացիայի հասցեատերը Անգլիան է: Ըստ ֆիլմի հեղինակների, Գրիբոեդովի, նրա հետ միասինՙ դեսպանատան եւս 37 աշխատակիցների ողբերգական մահը Թեհրանում եղել է «Զուտ անգլիական սպանություն»: Սա, իրենց կարծիքով, անգլիացիների սարքած դավադրությունն է եղել ի պատասխան Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի աճող դերի եւ Մետաքսի ճանապարհի նկատմամբ վերահսկողության:

Փաստորեն Միխալկովի ֆիլմը պետք է փոխի բոլոր հանրագիտարաններում եւ արխիվային փաստաթղթերում առկա Գրիբոեդովի սպանության մասին հայտնի փաստը, ըստ որի մեծ մտավորականն ու հայասերը զոհվել է մահմեդական մոլեգնած ամբոխի հարձակման հետեւանքով եւ նրա մարմինը այն աստիճանի է վնասված եղել, որ դին ճանաչել են դուելի հետեւանքով առաջացած ձեռքի դաստակի սպիից:

Ի դեպ, աղբյուրները վկայում են, որ այդ հարձակումից փրկվել է միայն մեկ անձՙ դեսպանատան աշխատակից Իվան Մալցեւը, ով թաքնված է եղել դեսպանատնից հեռու մեկ այլ հարկի տակ եւ չի եղել ամբոխի հաշվեհարդարի ուղղակի ականատեսը, սակայն իր հիշողության մեջ այս անձը մահացածների թվում չի հիշատակել Գրիբոեդովի անունը: Կարծում եմ հենց այսՙ մալցեւյան (ոչ ականատեսի) ցուցմունքի վրա է կառուցված Գրիբոեդովի սպանության միխալկովյան սցենարի վարկածը: Չնայած կա պարսիկ ականատեսիՙ Ռիզա-Կուլիի վկայությունը Գրիբոյեդովի մահվան հայտնի փաստի նկարագրմամբ, ինչը անտեսվելո՞ւ է թերեւս: Ինչեւէ, թողնենք սա մասնագետների պարզաբանմանը…

Նշենք որ սցենարի հեղինակներն են Ալեքսանդր Ադաբաշյանը, Յուրա Լոշչիցը, Իրակլի Կվիրիկաձեն, Նիկիտա Միխալկովը… Իսկ ես կավելացնեիՙ Իլհամ Ալիեւը: Կինոբեմադրիչն արդեն այցելել է Բաքու եւ ազերի նախագահ Ալիեւի հետ համաձայնեցրել ապագա ֆիլմաշարի սցենարը եւ ստացել Ղարաբաղում նկարահանումներ անելու նրա «թույլտվությունը»: Վերջերս, իր 70 ամյակի նախօրեին Ալիեւի հրամանով կինոբեմադրիչը պարգեւատրվեց «Դոստլուգ» («Բարեկամություն») շքանշանովՙ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային կապերի սերտացման մեջ ունեցած մեծ ավանդի համար:

Իսկ ինչո՞ւ Միխալկովը ֆիլմ չի ուզում նկարել Ղրիմի մասին: Թեման ավել մոտ չէ՞: Պորոշենկոյի մոտ կգնա՞ արդյոք սցենարը համաձայնեցնելու եւ նկարահանման թուլտվություն ստանալու: Իհարկեՙ ոչ: Պորոշենկոյի կոնֆետներն ո՜ւր, Ալիեւի խավյարը ո՜ւր:

Ֆիլմը լինելու է 12-ից 15 մասանոց հեռուստասերիալ: Արժեքըՙ 50 միլիոն դոլար: «Իմ կարծիքով, հայտնել է Միխալկովը, հոյակապ սցենար է գրված, անհավանական եւ շշմեցնող պատմական բացահայտումներով: Եվ այն կլինի գժվելու աստիճան ժամանակակից»:

Պատմական բացահայտումը սերտորեն առնչվում է 1828թ.-ի Թուրքմենչայի պայմանագրին, որի մշակմանը Թավրիզում անմիջական մասնակցություն է ունեցել Գրիբոյեդովը: Հայտնի է, որ համաձայն այդ պայմանագրի, Գրիբոեդովի եւ հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու անմիջական կազմակերպմամբ Իրանից դեպի Ղարաբաղ են տեղափոխվել 40-42 հազար հայեր:

Եվ ի՞նչ… ինչո՞ւմն է կայանում անձամբ Ալիեւի եւ հայերի հաշվին իրենց համար պատմություն գրող ադրբեջանցի կեղծարարների ոգեւորությունը: Այն որ Միխալկովը ջուր կխմի իրենց սրտից, եթե իր ֆիլմում ասի, որ մինչեւ Թուրքմենչայի պայմանագիրը Ղարաբաղում հայեր չեն ապրել: Կամ կներկայացնի, որ Երեւանը եղել է մուսուլմանական քաղաք: Չէ՞ որ սցենարում անպայման տեղ կգտնի Գրիբոեդովի միակ պիեսիՙ «Խելքից պատուհասի» բեմելի մասին հիշատակումը, ինչը տեղի է ունեցել Շահ Աբբասի կողմից հայաթափված եւ մուսուլմանական ցեղերով բնակեցված Երեւանի խանության Սարդարի պալատում 1827թ.-ին:

Շուտով իր 2800-րդ տարին բոլորող Էրեբունի-Երեւանի վրայով որքա՜ն փոթորիկներ են եկել ու անցել: Ուրիշի պատմությունը յուրացնելու մոլուցքից մթագնած ուղեղներում միայն կարող է ծագել կրճատել հայոց մայրաքաղաքի պատմության հազարամյակները եւ դարձնել այն ադրբեջանական: Սա նույն աբսուրդն է, եթե շուրջ 250 տարի Ռուսաստանին տիրած մոնղոլ-թաթարները ասեն, թե Վոլգայի ափերին ռուսները եկվորներ են եղել:

Ինչեւէ, չխորանալով պատմության մեջ, այս մասին հետեւությունները թողնենք հայ մասնագետներին: Կանխակալող պետք է լինենք քանի դեռ ուշ չէ:

Ի դեպ, այս թեմայով հարցազրույց է կայացել Ղարաբաղում երբեւէ ապրած ադրբեջանցիների հետ, որոնք ասել են թե շատ հույսեր են կապում այս ֆիլմի հետ «ճշմարտությունը» վեր հանելու համար, սակայն վախենում են, որ դրանք չարդարանան, քանի որ ֆիլմի սցենարիստներից մեկը հայ է:

Ասեմ որ Նիկիտա Սերգեեւիչի կովկասյան ազգերի նկատմամբ նախապատվությունների մեջ հայերը, ցավոք, վերջին տեղում են: Վրաստանի հետ նրա կապերը սերտ խնամիական են, Ադրբեջանի հետՙ «Դոստլուգ»-ային, իսկ հայկական մասովՙ մի «Ոսկե ծիրան» եւ միՙ Սաշա Ադաբաշյան:

Տաղանդավոր մի անձՙ նկարիչ, գրող Միխալկովի գրեթէ բոլոր ֆիլմերի սցենարի հեղինակ, հետաքրքիր դերասան նաեւ… հայ, սակայն Ադաբաշյան ազգանվան վերջավորությամբ միայն: Հայ ծնողների զավակ է եղել, բայց իրեն համարում է կոսմոպոլիտ եւ խուսափում է խոսել հայկական թեմայով: Ինչպես ասում ենՙ Աստված իր հետ… Սակայն եթե գրիչ է վերցրել հայերին առնչվող սցենար գրելու, ուրեմն հաստատ պետք է հիշի իր ծնողներին, նրանց անցյալը եւ լավ ուսումնասիրի հայի դարավոր պատմությունը:

Ի դեպ, հայտնի չէ, թե «Մոսֆիլմի» տնօրեն Կարեն Շահնազարովը, ով ղարաբաղյան հայտնի մելիքական տոհմի շառավիղ է, ի՞նչ դիրքորոշում կունենա այսՙ Միխալկով-Ալիեւյան «պարթնիորշիպի» հարցում:

Պալատական կախվածության ինչպիսի հակում էլ ունենա Նիկիտա Սերգեեւիչը, լինի դաՙ կրեմլյան կամ սուլթանական, այնուամենայնիվ ես ուզում եմ հավատալ մեծ վաստակ եւ միջազգային համարում ունեցող կինոբեմադրիչի, տոհմիկ մտավորականի եւ քրիստոնյա մարդու ողջախոհությանը, որպեսզի չհայտնվի եւս մի սկանդալի կիզակետում:

Նյու Յորք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ 2014 Թ.

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐԳՈՒՏ ԷՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐԳՈՒՏ ԷՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական