Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՆՈԹԱՑԵՔ, ԱՀԱԲԵԿԻՉ

20/11/2015
- 20 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Որոշ ժամանակ առաջ ես իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին մի հոդված կարդացի, որի հեղինակը պաղեստինցի արաբ էր: Հոդվածը վերնագրված էր այսպես` «Ում համար` ահաբեկիչ, ում համար` ազատամարտիկ»: Իմ պաղեստինցի գործընկերը խոսում էր ահաբեկչության եւ հայրենիքի ազատությանը նվիրաբերվելու տարբերությունների մասին, ավելի ճիշտ` նմանությունների մասին, ընդգծելով, որ ահաբեկչությունը միանշանակ բան չէ, քանի որ եթե մեկը մարդկանց ինչ-որ խմբի համար ահաբեկիչ է եւ կատարում է ակաբեկչական գործողություն, ապա մարդկանց մեկ այլ խմբի համար նա հերոս ազատամարտիկ է, ով գործում է` հանուն իր հայրենիքի ազատության եւ անկախության: Այդ հոդվածում այսպիսի հատված կար. «…օրինակ 2001-ի սեպտեմբերի 11-ը. բոլորը խոսում են այն մասին, որ դա ահաբեկչություն էր, բայց ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչո՞ւ, ի՞նչը ստիպեց մի քանի տղաների, գնալ` ինքնազոհության, առավել եւս ոչ ոք չի խոսում, թե ի՞նչ է այն ամենը, ինչ անում է ԱՄՆ-ը` Իրաքում եւ այլ մահմեդական երկրներում, ի՞նչ անուն պետք է տալ այդ գործողություններին»:

Իմ կարծիքով այս վերջին գործողություններին կարելի է տալ շատ պարզ անվանում` նվաճում, ու, եթե մենք աշխարհի բոլոր նվաճումներն ընկալենք որպես ահաբեկչություն, իսկ նվաճողներին` ահաբեկիչ, ապա կստացվի, որ ամբողջ աշխարհը ահաբեկչության ծնունդ է, ինչը հասկանալի է, որ այդպես չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ մենք չենք ուզում, որ այդպես լինի: Այնպես որ այս մասին չարժի խոսել:

Բայց ահաբեկչի եւ ազատամարտիկի տարբերության մասին արժի խոսել: Ենթադրենք ավերված ու անկայուն Լիբիայում ապրում է 17-ամյա Յուսուֆը: Նրա աչքի առջեւ, նրա մանկության հաշվին, տեղի է ունեցել արեւմտյան ներխուժումը իր հայրենի երկիր, իր եւ հատկապես իր հայրիկի ու պապիկի սիրելի` գնդապետ Քադաֆիի անմարդկային վախճանը եւ վերջապես սեփական երկրի ու հատկապես պետականությանը պատուհասած աղետը: Հասկանալի է, որ նա կամ ատում է Արեւմուտքը, կամ էլ վախենում է Արեւմուտքից, ինչը Յուսուֆի պարագայում ավելի քիչ հավանական է, քանի որ տղան երիտասարդ է եւ տաքարյուն: Ընդ որում Յուսուֆը ստիպված է ամեն օր իր քաղաքի փողոցներում քայլելիս տեսնել ամերիկացի զինվորների, որոնք այնպես են քայլում, կարծես այդ քաղաքը Յուսուֆի հայրենի քաղաքը չէ: Իմ կարծիքով բնական է, որ տղայի մոտ երբեմն-երբեմն ցանկություն է առաջանում վերցնել քարը (քանի որ զենք չունի) եւ այն նետել ամերիկացի զինվորներից մեկի ուղղությամբ… Հենց այս ապրումների մեջ մի օր Յուսուֆն ու իր հարազատ քույրը քայլում են իրենց հայրենի քաղաքում, մեկ էլ հանկարծ ամերիկացի զինվորների խումբը մոտենում է նրանց, սկսում քաշքշել, քանի որ իրենք են այդ երկրի տերը, ում որ ուզեն կքաշքշեն, հասկանալի է, որ ոչ այնքան Յուսուֆին, որքան նրա քրոջը: Տղան, երբ ցանկանում է պաշտպանել իր հարազատին, դեմքին ստանում է ուժգին ապտակ եւ տապալվում է գետնին: Սթափվում է, երբ քույրը պատառոտված շորերով եւ կիսամեռ իր կողքին պառկած է լինում: Հենց այստեղից էլ սկսվում է մեր պատմության ամենակարեւոր հատվածը, եւ կամ հենց այստեղով է անցնում մեր պատմության կարմիր, բարակ գիծը: Ի՞նչ է անում Յուսուֆը, իհարկե քրոջը մի կերպ տուն տանելուց հետո: Նա գնում է իրենց քաղաքում բոլորի, այդ թվում ամերիկացի զինվորների աչքի առջեւ գործող «Լիբիան մեր տունն է» կազմակերպության կիսաավերված շենք, մտնում է եւ ասում` «Ես որոշեցի, ես միանում եմ ձեզ»: Պարզվում է, որ այս կազմակերպությունը վաղուց է նկատած լինում մեր հերոսին, քանի որ Յուսուֆը հայրենասեր եւ ամրակազմ տղա է լինում: Նկատելուց հետո էլ պարբերաբար այս կամ այն ճանապարհով, առաջարկում է Յուսուֆին` միանալ իրենց: Յուսուֆը, քանի որ անգիր գիտեր Ղուրանը, ոչ միայն գիտեր, այլեւ հասկացել էր, միշտ հրաժարվում էր, բայց այս անգամ… Մի քանի տարի անց, Յուսուֆը, ով արդեն քրոջ հետ արտագաղթել էր Բելգիա, ապրում էր Բելգիայում, այդ երկրի քաղաքացիներ էին, ստանում է իր առաջին հանձնարարությունը` «Գնալ Նյու Յորք եւ այնտեղ իրականացնել պայթյունների շարք` կոնկրետ նյույորքյան մետրոյում եւ «Մետրոպոլ» օպերայի շենքում»: Միակ բանը, ինչն անցնում է Յուսուֆի մտքով, ամերիկացի այն զինվորների դեմքերն էին: Եվ մի քանի ժամ անց Յուսուֆն արդեն վայրէջք է կատարում Նյու Յորքի` Ջոն Քենեդու անվան օդանավակայանում:

Երկու օր անց, պայթյուններ են տեղի ունենում Նյու Յորքի մետրոպոլիտենի կայարաններից մեկում եւ «Մետրոպոլ» օպերայի շենքում (Աստված չանի): Նախաքննությունը պարզում է, որ ինքնասպան ահաբեկիչներից մեկը` 22 տարեկան է, անունը` Յուսուֆ…: Ապա «Լիբիան` մեր տունն է» կազմակերպությունը իր վրա է վերցնում Նյու Յորքում պայթյունների իրականացումը` պահանջելով ամերիկացիներից ժամ առաջ լքել Լիբիան, այն թողնելով տանտերերին:

Հիմա, քանի որ այս պատմությունը, փառք Աստծո, հորինված է, հորինենք եւս մեկը: Հիշո՞ւմ եք, թե որտեղից էր անցնում մեր այս պատմության կարմիր, բարակ գիծը. ուրեմն վերադառնանք հենց այդ դրվագին. Յուսուֆը սթափվում է եւ իր կողքին տեսնում պատառոտված շորերով կիսամեռ քրոջը: Ի՞նչ է անում տղան, իհարկե քրոջը մի կերպ տուն հասցնելուց հետո: Նա արագորեն շարժվում է դեպի ամերիկյան զինվորակական կայան, վերցնում է գետնին ընկած քարերից ամենամեծը (քանի որ զենք չունի) եւ այն նետում ժամապահ զինվորներից մեկի երեսին, բայց այնպես, որ այդ գործողությանը շատ լիբիացի երիտասարդ տղաներ եւ ոչ միայն երիտասարդ եւ ոչ միայն տղաներ են ականատես լինում: Ամերիկացի զինվորը տեղում մահանում է, բնականաբար բազան հանվում է մարտական դրության, եւ ինչպես տեսել ենք մի շարք ամերիկյան ֆիլմերում, կրակահերթ են բացում «ԱՄՆ-ի վրա հարձակված ահաբեկիչների վրա»: Յուսուֆն էլի սպանվում է, թե ոչՙ կարեւոր չէ, ենթադրենք սպանվում է, ենթադրենք, որ այդ օրը շատերն են սպանվում` Յուսուֆի արարքից ոգեշնչված լիբիացիներից…

Բայց այս վերջին պատմության հերոսները` հերոս են, ազատամարտիկ, սեփական կյանքը` հանուն հայրենիքի տվածներ, իսկ առաջին պատմությունը` ահաբեկչության պատմություն է, այնտեղ Յուսուֆն ահաբեկիչ է, երկրորդում` ազատամարտիկ:

…

Իսկ ահաբեկի՞չ էր արդյոք Սողոմն Թեհլիրյանը, ով իր հայրենիքից շատ հեռու, Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային: Իմ կարծիքով` ոչ, քանի որ Թեհլիրյանը ահաբեկիչ կլիներ, եթե պայթեցներ այն մետրոյի կամ գնացքի վագոնը, որտեղ նաեւ Թալեաթ փաշան էր: Բայց Թեհլիրյանի թիրախում մեկ կոնկրետ մարդ է եղել, մեղավոր մարդ: Ուրեմն ահաբեկչությունը` անմեղների կոտորածն է, ազատագրումը` մեղավորների, եւ ուրեմն չկա` ում համար ահաբեկիչ, ում համար` ազատամարտիկ, կա բոլորի համար` ահաբեկիչ, բոլորի համար` ազատամարտիկ:

Նախորդ գրառումը

ՀԱՎԱՏԱԼ` ԱՆՀԱՎԱՏԱԼԻԻՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Լրահոս

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post

20/07/2026

ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան...

Լեւոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

20/07/2026

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական եւ...

Ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն. Տիգրան Աբրահամյան

20/07/2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն...

Իսպանիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն

20/07/2026

Հուլիսի 19-ին, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։...

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական