Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՎԱՏԱԼ` ԱՆՀԱՎԱՏԱԼԻԻՆ

20/11/2015
- 20 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թուրքական Անթալիայում կայացած G-20-ի հերթական գագաթաժողովում հետաքրքրական բաներ եղել են, բաներ եւ հյուրեր: Օրինակՙ աշխարհի քսան հզորների հերթական հավաքին հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է նաեւ Ադրբեջանի նախագահը, ճիշտ է, վերջինս երկկողմ հանդիպում է ունեցել միայն Թուրքիայի նախագահի հետ… Այս առումով, առաջարկում ենք ամենեւին չանհանգստանալ, որ Ալիեը մասնակցել է (թեկուզ որպես հատուկ հյուր) G-20-ի գագաթաժողովին, քանի որ շատ ավելի անհանգստանալու պատճառներ է տալիս այն, որ այդ խմբի մշտական անդամ է Թուրքիան: Որի նախագահն էլ հենց գագաթաժողովի ամենահետաքրքրական բաներից մեկի հեղինակն է, մասնավորաբարՙ երբ աշխարհի հզոր 19 երկրների ղեկավարները, մանրամասն քննարկելով քաղաքական օրակարգը, հոգնած նստած են եղել մի սեղանի շուրջ եւ ճաշելիս են եղել, Էրդողանը վերցրել է խորտիկներից մեկը եւ դիմելով ներկաներին ասել է. «Չեք նեղանա, չէ՞, որ ես կծելով ուտեմ»:

Առավել հետաքրքրական բաներից է սակայն Պուտին-Օբամա, կամ Օբամա-Պուտին (նայած, թե ի՞նչ կողմնորոշում ունեք դուք) հանդիպումը: Ըստ էության դա հանդիպում էլ չէր, այլ հյուրանոցի ֆոյեում դեմ առ դեմ զրույց, իրար բավականին մոտ նստած դիրքում, երկու ակտիվ թարգմանիչների ներկայությամբ եւ մասնակցությամբ եւ, թերեւս, հենց թարգմանչության, այլ ոչ թե դիվանագիտության հրաշքներից մեկն էլ այն է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները այդ հանդիպումից հետո հայտարարել են, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի հարցում, առավել եւս` միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության խնդրում: Նույն ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Օլանդը, ով, ի դեպ, չէր մասնակցում G-20-ին, ոչ թե որովհետեւ չի սիրում Թուրքիայում լինել, այլ քանի որ շատ է սիրում Ֆրանսիան, հայտարարեց, թե ինքը միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքար սկսելու հարցով շուտով հանդիպումներ կունենա Վաշինգտոնում եւ Մոսկվայում: Սա նշանակում է, որ Փարիզը, Մոսկվան, Վաշինգտոնը գոնե հույս կա, որ համատեղ են պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ, եթե, իհարկե Օլանդ-Օմաբա, Պուտին-Օլանդ, Օբամա-Պուտին-Օլանդ հնարավոր հանդիպումների ժամանակ կողմերն իրար ահաբեկիչ չանվանեն, կամ առնվազնՙ ահաբեկիչներին սատարող:

Միանգամից ասենք, որ միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցում վստահություն չունենք, քանի որ, եթե G-20-ի երկրները չեն կարողանում իրենց գագաթաժողովի վայրը փակել երեք կատուների առջեւ, որոնք ներթափանցել էին ժողովի տաղավարներից մեկը, ապա ինչպե՞ս են կարողանալու իրենց երկրները եւ հետեւաբար` ողջ աշխարհը փակել ահաբեկիչների համար: Ավելինՙ այն, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը (այսօր G-20-ի օրակարգի անկյունաքարը), մեղմ ասած, վստահություն չի ներշնչում, ապացուցում է նաեւ միջազգային կազմակերպություններից մեկի հրապարակած մի շատ ուշագրավ քարտեզ: Ըստ այդմ, որոշվել է, թե այս կամ այն երկիրը ինչպե՞ս է արձագանքում, երբ աշխարհի այս կամ այն վայրում տեղի է ունենում ահաբեկչություն (ոչ իրենց, կամ իրենց հարեւանների մոտ, իրենցից հեռու): Այսպիսով, ենթադրենք Անտարկտիդայում (բոլորից հեռու) տեղի է ունենում ահաբեկչություն, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում (ողջ Օվկիանիայի կղզի-պետություններում), ինչպես նաեւ արեւմտյան Եվրոպայում, անտարկտիդական ահաբեկչությանը կարձագանքեն հետեւյալ կերպ` «Ինչպիսի սարսափելի ողբերգություն»: Այսքանը: Իսկ օրինակ Լատինական Ամերիկայի երկրներում` Մեքսիկան, Կուբան, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկան, Հնդկաստանը, Արեւելյան Եվրոպան, Եգիպտոսը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ըստ ուսումնասիրությունների, կարձագանքեն` ասելով. «Դա այնքան տխուր է»: Հնդկաչինի երկրները, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Միջին Ասիայի երկրները, Պակիստանը, Աֆղանստանը, այդ թվում` Իրանը, Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան իրենցից հեռու մի երկրում, երբ ահաբեկչություն տեղի ունենա, կարձագանքեն` «Իսկ այդպիսի երկիր կա՞»: Ողջ Աֆրիկան, բացառությամբ Եգիպտոսի եւ Հարավաֆրիկայն Հանրապետության, կասի` «Իսկ ի՞նչ տարբերություն»: Եվ վերջապես հետխորհրդային տարածաշրջանի երկրները` ներառյալ Ռուսաստանն, անշուշտ (բացառությամբ միջինասիացիների եւ բալթյան երկրների), ինչպես նաեւ Արաբական թերակղզու երկրները, Մերձավոր Արեւելքը, Չինաստանը կասեն` «Կյանքն ուղղակի այդպիսին է»:

Ուրեմն միջազգային ահաբեկչության դեմ պետք է համատեղ պայքար սկսեն իրենցից հեռու ահաբեկչության մասին այսկերպ արտահայտվողները:

Ինձ թվում է, որ այս պայքարի վերջում բոլորը կհասկանան, որ կյանքն իրոք այդպիսին է դարձել, բայց ոչ թե որովհետեւ ահաբեկչություն կա, այլ քանի որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու ուժ ու կամք չկա:

Բայց կհաղթեն Հնդկաչինի երկրները, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Միջին Ասիայի երկրները, Պակիստանը, Աֆղանստանը, այդ թվում` Իրանը, Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան, որովհետեւ կիմանան, որ, այո, այսպիսի երկրներ կան:

Ամեն դեպքում, մենք եւս հավատանք, որ այդ պայքարը համատեղ կլինի: Այս կապակցությամբ առաջարկում ենք տնից դուրս գալիս անձրեւանոց վերցնել, քանի որ մի գյուղում, երբ բոլորը աղոթում էին, որ անձրեւ լինի, միայն մեկն էր, որ այդ աղոթքներին ներկայանում էր անձրեւանոցով, եւ դա հենց հավատն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԷԼ ԽՈՍՆԱԿ Է ԳՏԵԼ

Հաջորդ գրառումը

ԾԱՆՈԹԱՑԵՔ, ԱՀԱԲԵԿԻՉ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԾԱՆՈԹԱՑԵՔ, ԱՀԱԲԵԿԻՉ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական