Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՐԻԿԱ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՈՐՈՇ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Ըստ միջազգային լրատուամիջոցների տեղեկութիւնների պատրաստեցՙ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆԸ, Ռազմական պատմաբան

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը վերջերս համաձայնութեան են եկել Սիրիայի երկնքի «ապաբախումնայնացման» (deconflictisation) մասին, նպատակ ունենալով խուսափելու երկու գերտերութիւնների ռազմաօդային ուժերի միջեւ հնարաւոր բախումներից եւ դժբախտ պատահարներից: Այդ մասին հաղորդել են ամերիկեան (The New York Times, WSJ, Stratfor), եւրոպական (BBC, The Telegraph), ռուսական (Интерфакс, РИА-Новости, НТВ, Вести.ру, Комерсант, Взгляд) եւ միջազգային մի շարք այլ լրատուամիջոցներ (օրինակ` Քաթարի Al-Jazeera հեռուստաընկերութիւնը):

Ամերիկեան ռազմական գերատեսչութեան` Պենտագոնի մամլո քարտուղար Փիթըր Քուքը (Peter Cook) հաղորդել է, որ երեքշաբթի` հոկտեմբերի 20-ին փոխըմբռնման յուշագիր է ստորագրուել` սահմանելով մի շարք հիմնական արձանագրություններ ռուսական եւ ամերիկյան ինքնաթիռների համար, որպէսզի խուսափեն բախումներից կամ այլ խնդիրներից, քանզի նրանց օդային արշաւները Սիրիայում որոշակիօրէն «խաչաձեւում են միմեանց»: Նա չի ճշտել համաձայնութեան մանրամասները, զորօրինակ` թէ ո՞րն է այդ անվտանգ հեռաւորութիւնը, կամ ինչպէ՞ս կարող է այն չափուել:

Սակայն, ըստ իս, շատ հետաքրքրական է հետեւեալը. Փիթըր Քուքն ասել է, որ փաստաթուղթը չի բացուել հանրության համար, վկայակոչելով ռուսական կողմի խնդրանքը…

Այս առումով ուշագրաւ է ռուսական ԶԼՄ-ներում ի յայտ եկած հետեւեալ տեղեկատւութիւնը: «հպչՏՊվÿ.Րց» համացանցային լրատուամիջոցը գրում է, որ խնդրոյ առարկայ ռուս-ամերիկեան յուշագրի վրայ աշխատանքները սկսուել են մօտ երկու շաբաթ առաջ: Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան եւ Պենտագոնի ներկայացուցիչները անցկացրել են տեսակոնֆերանսներ: Բոլոր հանգուցային հարցերը հոկտեմբերի 16-ին` ուրբաթ օրը, արդէն համաձայնեցուած են եղել:

Ի դեպ, ըստ ռուսական կողմի տեղեկութիւնների, որոնք տարածել է ռուսական համացանցային լրատուամիջոցը, Ռուսաստանի պաշտպանութեան փոխնախարար Անատոլի Անտոնովը, մեկնաբանելով յուշագիրը, հաղորդել է, որ վերջինիս ուժի մէջ մտնելուց յետոյ կկարգաւորուեն օպերատիւ կապի կապուղիները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական կառավարման համապատասխան մարմինների միջեւ, կսահմանուի փոխգործակցութեան մեխանիզմը, ներառեալ` ճգնաժամային իրավիճակների առաջացման դէպքում փոխօգնութեան ցուցաբերումը»: Ըստ Անտոնովի` «ամերիկացիները պարտաւորուել են փոխհամաձայնեցուած կանոնները հասցնել նաեւ իրենց կողմից գլխաւորուող հակաիլիպեան դաշնախմբի բոլոր մասնակիցներին, որոնց օդաչուները կղեկավարուեն այդ պայմանաւորուածութիւններով»: Այստեղ պարզ է դառնում, որ փաստօրէն, ռուսների հետ ամերիկացիները պայմանաւորուածութիւն են ձեռք բերել իրենց ղեկավարած բազմազգ ամբողջ դաշնախմբի անունից, ընդ որում, հնարաւոր է, առանձնապէս հաշուի չնստելով այդ դաշնախմբի որոշ անդամների, մասնաւորապէս` սաուդցիների եւ թուրքերի կարծիքի հետ…

Ի դէպ, ըստ Ռուսաստանի պաշտպանութեան փոխնախարար Անտոնովի` «համաձայնագրի կնքումը վկայում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցութեան բարձր ներուժի մասին, այդ թւում` ահաբեկչութեան դէմ պայքարի գծով, որը մենք պատրաստ ենք ընդլայնել եւ խորացնել»: Միաժամանակ նա ընդգծել է, որ «յուշագիրը զուտ ռազմատեխնիկական բնոյթ է կրում»: «Նրա ստորագրումը չի փոխում Ռուսաստանի սկզբունքային դիրքը: Մեր զինուած ուժերը Սիրիայում գործում են միջազգային իրաւունքին համապատասխան, օրինական իշխանութիւնների խնդրանքով, այնինչ Միացեալ Նահանգները եւ նրանց գլխաւորած հակաիլիպեան դաշնախումբը Սիրիայի տարածքում ուժ են կիրառում առանց վերջինիս կառավարութեան համաձայնութեան եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի որոշման բացակայութեամբ»:

Յուշագրի կնքման հետ կապուած որոշ հարցեր են ծագում.

ա. ինչո՞ւ էին երկու կողմերը գաղտնի պահում յուշագրի նախապատրաստման աշխատանքները եւ յուշագրի մասին յայտնեցին միայն նրա ուժի մէջ մտնելու օրը` հոկտեմբերի 20-ին,

բ. ինչո՞ւ էր ռուսական կողմը խնդրել հասարակության համար «չբացել» յուշագրի բովանդակութեան մանրամասները, եւ ինչու է ամերիկեան կողմը համաձայնուել դրան…

Կարծում ենք, որ ռուս-ամերիկեան յուշագրի այդօրինակ գաղտնիութեան պատճառները որոշակիօրէն պայմանաւորուած են, ամենայն հաւանականութեամբ թէ՛ Սիրիայի ապագայի հարցում, թէ՛ Մերձաւոր Արեւելքում պաշտօնական Վաշինգտոնի կողմից վարուող եւ վարելիք քաղաքականութեան թնջուկում, թէ՛ «Իսլամական պետութեան» դէմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցութեան խնդիրներում ամերիկեան քաղաքական վերնախաւի տարբեր շերտերում առկայ բաւական լուրջ տարաձայնութիւններով: Անշո՛ւշտ, ոչ միայն դրանցով, սակայն` նաեւ դրանցով…

Ըստ իս, յօգուտ այս տեսակէտի են խօսում նաեւ հետեւեալ փաստերը…

Ըստ ամերիկեան «The American Conservative» («Ամերիկեան պահպանողական») լրատուամիջոցի տեսաբան Դանիէլ Լարիսոնիՙ ամերիկեան «բազէներից» մէկըՙ ռազմատենչ սենատոր Ջոն ՄակՔէյնը (McCain) համարեա թէ կաթուած ստացաւ ռուս-ամերիկեան այդ համաձայնութեան մասին լուրից:

ՄակՔէյնը, որին ռուսական “ԼջՉպրՑՌÿ” թերթը դեռ 2006 թուականին համարել է «Ամերիկայի գլխավոր ռուսատեացը», ահաւոր դժգոհ էր այդ համաձայնութիւնից, քանզի այն եւս մէկ քայլով հեռացնում էր իրենՙ «թռիչքազերծ գօտու» մասին իր խելայեղ ծրագրից:

Յաւելենք, որ ՄակՔէյնի «թռիչքազերծ գօտու» ծրագրի «յաղթանակի» դէպքում Ռուսաստանի օդուժի ինքնաթիռները իրաւունք չէին ունենալու թռչել Սիրիայի երկնքում, ուստի եւՙ հարուածներ հասցնելու «Իսլամական պետութեան» կամ նոյն ինքն` «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութեան»` ԻԼԻՊ-ի ահաբեկիչների բազաներին եւ զօրքերի կուտակումներին: Դա իր հերթին կնշանակէր Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի գործերի լուրջ վատթարացում, այնինչ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան աւազակային հորդաները հնարաւորութիւն կստանային անպատիժ կերպով շարունակելու տարիներ առաջ սկսած իրենց անմարդկային ծրագրի իրագործումը…

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցութեան կարկառուն ներկայացուցիչներից մէկը հանդիսացող սենատոր ՄակՔէյնը, որը երկու անգամ` 2000 եւ 2008 թուականներին առաջադրուել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, խիստ հակակրանքով է լցուած ընդդէմ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի եւ վերջինիս սատարող Իրանի ու Ռուսաստանի…

Դեռ 2015թ. մայիսին ՄակՔէյնը յայտարարել էր, թէ Թուրքիայի եւ Սաուդեան Արաբիայի համար Իրանն ավելի վտանգաւոր է, քան «Իսլամական պետութիւնը»…

ՄակՔէյնն ահազանգում էր, որ իբր Մերձաւոր Արեւելքն անցել է Իրանի վերահսկողութեան տակ (տեղեկութիւնն ըստ իրանական «Ասրիրան.քոմ» կայքի):

Սենատոր ՄակՔեյնը ամերիկեան «NBC» հեռուստաալիքին տուած հարցազրոյցում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների հարցում Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականութեանը, մասնաւորապէս նշել է, թէ իբր ԱՄՆ-ի` տարածաշրջանային հակամարտութիւնների մէջ ներքաշուելուց խուսափելու հետեւանքովՙ Իրանը կարողացել է արաբական չորս երկրի` Սիրիայի, Լիբանանի, Իրաքի եւ Եմէնի մայրաքաղաքների հանդէպ վերահսկողութիւն սահմանել:

Ըստ ՄակՔէյնի, նախագահ Բարաք Օբաման ներկայումս կենտրոնացել է «Իսլամական պետութեան» դէմ պայքարի վրայ, այնինչ Իրանը Իրաքում, Լիբանանում, Սիրիայում եւ Եմէնում մեծացնում է իր ազդեցութիւնը:

Ի դէպ, Իրանի պաշտպանութեան եւ զինուած ուժերի աջակցման նախարարըՙ գեներալ Հոսեյն Դեհղանը դեռ 2015թ. մայիսին Իրաք կատարած այցի ընթացքում յայտարարել էր, որ ահաբեկչութեան դէմ պայքարում Իրանն իր ողջ կարողութեամբ կանգնած է Իրաքի ժողովրդի կողքին: Եւ իրօք, նաեւ Իրանի օգնութեամբ, այդ թւումՙ ռազմական ջոկատների անմիջական մասնակցութեամբ Իրաքի մայրաքաղաք Բաղդադը 2015թ. ամռանը չընկաւ «Իսլամական պետութեան» ահաբեկիչների ձեռքը…

Աւելին, Իրանը լրջօրէն եւ ուղղակիօրէն օգնում է նաեւ Սիրիային, որի անկումը Մերձաւոր Արեւելքը կվերածի դժոխքի, իսկ մեզ հայերիսՙ առնուազն կկանգնեցնի տարածաշրջանային լայնածաւալ պատերազմի ուղղակի շէմին, եթէ չներքաշի դրա հրեղէն յորձանուտի մէջ…

Հենց Իրանի ցամաքային ուժերի եւ Ռուսաստանի օդուժի միջամտութիւնն էր, որ թէ՛ Սիրիայի ներկայիս նախագահ Ասադին, թէ՛ սիրիական պետականութիւնը, եւ թէ՛ Սիրիայի ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ փրկեց վերջնական կործանումից…

Սենատոր ՄակՔէյնի եւ նրա հետեւում կանգնած քաղաքական ազդեցիկ ուժերի հակառուսական դիրքորոշումը, որն այնքան վառ արտայայտուեց դեռեւս Ուկրաինայի հարցում, այժմ արդէն Սիրիայի հարցում, գումարուելով ամերիկեան այդ «բազէի» եւ իր կողմնակիցների հակաիրանական դիրքորոշմանըՙ կարող է տարածաշրջանային եւ, նոյնիսկՙ համաշխարհային նոր պատերազմի դուռ բացել…

Ահա ինչու պէտք է ողջունել ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարութեան այն ուժերին, որոնք գնում են առաւել ողջախոհ ուղիովՙ համաձայնութեան եզրեր որոնելով ու գտնելով նոյնիսկ իրենց աշխարհաքաղաքական հակառակորդ պետութիւնների հետ…

Այդ առումով յատկանշական է նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերի կողմից Վաշինգտոնում ռուսական դեսպանութեանը Սիրիայում «Իսլամական պետութեան» կամ ԻԼԻՊ-ի մարտական դիրքերի քարտէզների փոխանցման փաստը, ինչը, ամենայն հաւանականութեամբ, տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբերի 15-17-ի միջակայքում, որը համընկնում է ռուս-ամերիկեան փոխըմբռնման յուշագրի ստորագրման նախապատրաստման «գաղտնի գործընթացների» առաջին օրերին: ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի այս «ռուսամէտ» քայլը 21.10.2015թ. դրութեամբ վկայել են ամերիկեան բազմաթիւ աղբիւրներ, այդ թվում` «NBC News» եւ «Fox News» հեռուստաալիքները, ընդ որում աղբիւրներից մի քանիսը Քարթերի այդ քայլը դաւաճանութիւն են համարել դեմոկրատական կուսակցութեան գծով իր կուսակից եւ ներկայիս ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նկատմամբ… Ի դէպ, Քարթերի այդ քայլին նոյնպիսի բացասական արձագանք են տուել նաեւ հրէական եւ իսրայէլամէտ որոշ լրատուամիջոցներ…

Միաժամանակ պէտք է նկատենք, որ նոյնիսկ ԱՄՆ-ում բազմաթիւ անձինք գտնում են, որ Քարթերի քայլը ոչ թէ դաւաճանութիւն էր, այլ շատ ճիշտ էր եւ լիովին` ի շահ ԱՄՆ-ի:

Ռուսական կողմը, մասնաւորապէս արտգործնախարարութեան մերձ որոշ աղբիւրներ հաստատել են քարտէզների փոխանցման փաստը… Ընդ որում, որոշ ռուսական լրատուամիջոցներում տեսակէտ է արտայայտւում, որ Ջիմի Քարթերի այդ քայլը հաւանաբար համաձայնեցուած է եղել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ…

Չենք բացառում այս վերջին տեսակէտը, քանզի Օբամայի վարչակազմը որոշ բաներ բացայայտ չի կարող անել, չնայած գիտէ դրանց կարեւորութիւնը եւ անհրաժեշտութիւնը…

Պատահական չէ, որ դեռ 2015թ. հոկտեմբերի 18-ին արդի Իսրայէլի ամէնահանրայայտ թերթը` «Իսրայէլ Հայոմը» քննադատելով Բարաք Օբամայի վերաբերմունքն Իսրայէլի նկատմամբ եւ համարելով այն «ամօթալի», ԱՄՆ-ի ներկայիս` 44-րդ նախագահին համարել էր Իսրայէլ պետութեան ստեղծումից ի վեր ամէնաանբարեացակամ վերաբերմունք ցուցաբերած ամերիկեան նախագահը: Ընդ որում, ըստ իսրայելական թերթի` Օբաման ամէն առիթ օգտագործում է իր այդ վերաբերմունքը ցուցաբերելու համար…

Այնուամենայնիվ, Օբամային որոշակիօրէն յաջողուել է փոքր ինչ հանդարտեցնել իր Մերձաւորարեւելեան ամենակամակոր դաշնակիցներից մէկին` Իսրայէլին: Դա ցոյց է տալիս վարչապետ Բենիամին Նաթանիահուի նոյեմբերի 9-ը այցը Վաշինգտոն, որը բաւական «կծու տոնով» ներկայացնում է նոյնիսկ իսրայէլական «Հաարէց» («Երկիր») օրաթերթը…

Ինչեւիցէ, խնդրո առարկա յուշագիրը շարունակում է գործել ի շահ երկու գերտերութիւնների համագործակցութեան եւ Մերձաւոր Արեւելքի փխրուն անվտանգութեան ամրապնդման: Այդ մասին են վկայում հոկտեմբերի 30-ի tvc.ru-ի, infox.ru-ի, dni.ru-ի եւ al-Jazeera-ի տեղեկութիւնները` երկու կողմերի օրական երկու անգամ շփուելու, ինչպէս նաեւ նոյեմբերի 3-ին Սիրիայում ռուս-ամերիկեան համատեղ ռազմաօդային վարժանք անցկացնելու վերաբերալ…

Ցանկալի էր, որ ամերիկա-ռուսական համագործակցութիւնը հնարաւորինս երկար շարունակուէր` ի շահ երկու գերտերութիւնների եւ ի շահ Մերձաւոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում իրական ու կայուն խաղաղութեան հաստատման…

Եւ թերեւս նաեւ նման մի համաձայնութեան ու փոխգործակցութեան շնորհիւ է, որ մի օր էլ գուցէ կիրականան նաեւ հայերիս քաղաքական բաղձանքները… Ուստի` աշխատել է պէտք… Ջանադրաբար…

Նախորդ գրառումը

ԱՆԳԱԴ ՓՈԼԻ ՄԱՀԸ

Հաջորդ գրառումը

Ս. ԳԵՂԱՐԴԸ ԿԻՋԵՑՎԻ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ս. ԳԵՂԱՐԴԸ ԿԻՋԵՑՎԻ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական