Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆՑԻ ԲԱՆԱԽՈՍՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 10 նոյեմբերի 2015թ.

Թեհրանում կայացավ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը

Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարանում, նոյեմբերի 7-ին Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի «Սայաթ-Նովա» սրահում կայացավ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը:

Իրանահայ համայնքում աննախադեպ այս միջոցառմանը ներկա էին իրանցի հայտնի դեմքեր:

Միջոցառումը, որ ընթացավ պարսկերեն լեզվով, վարում էր «Րաֆֆի» համալիրի վարչության անդամ, իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը, որ Անդրանիկ Խեչումյանի թարգմանած գրքից հատվածներ ընթերցելուց հետո ամբիոնի մոտ հրավիրեց օրվա բանախոսներինՙ

– Գրող, թարգմանիչ եւ լրագրողՙ Ասադոլլահ Ամրայիին,

– Թարգմանիչ, գրաքննադատ, գիտաշխատող եւ դասախոսՙ դոկտ. Աբդոլհոսեյն Ֆարզադին,

– Գիտաշխատող, գրող, դրամատուրգ եւ սցենարիստՙ Աբբաս Ջահանգիրյանին,

– Գրող, դրամատուրգ, թարգմանիչ եւ ռեժսորՙ Ասղար Նուրիին,

– Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Մոհամմադ Ռեզա Դամավանդիին,

– Իսլամական Ազատ համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչՙ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանին,

– Գրքի թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանին, ով, ցայժմ 23 գիրք թարգմանելով, մեծ ներդրում է ունեցել հայ գրականությունը եւ մշակույթը պարսիկ ընթերցողին ներկայացնելու գործում:

Մեջբերում ենք բանախոսների հատկանշական հայտարարություններից.

Ասադոլլահ Ամրայի . «Հայոց ցեղասպանությունը այսօր եւս շարունակվում է, միայն թե այլ տեսքովՙ մշակութային եւ պատմական ժառանգությունների ավերումով, հայկական հետքերը մաքրելով»:

Դոկտ. Աբդոլհոսեյն Ֆարզադ . «Օտյանի հուշերը, հաճախ այնպիսի մի վիճակի են հասցնում գիտակից ընթերցողին, որ ամաչում է իր մարդ լինելուց»:

– «Օտյանի հուշերը ամբողջության մեջ հայության ապրած ցավերն ու տանջանքներն են, որոնցից յուրաքանչյուրը անհերքելի մի փաստ է օսմանականներին դատապարտելու համար»:

Աբբաս Ջահանգիրյան . «Երբ մի պահ մտածում եմ, որ Ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայերից մի քանիսը Անդրանիկ Խեչումյանի նման մարդիկ են եղել, մեծ ցավ է պատում սիրտս: Ու շատ եմ ցավում, որովհետեւ միշտ մտածում եմ, որ բոլոր հայերը Անդրանիկի նման են»:

Ասղար Նուրի . «Ես ծնվել եմ Թավրիզում, ուր իմ ամենամոտ ընկերները եղել են հայերը»:

«Օսմանցիները հավատացած էին, որՙ ով ապրում է իրենց իշխանության ներքո կա՛մ թուրք է, կա՛մ պիտի ընդունի, որ թուրք է: Եվ այսօր էլ քրդերի վիճակը Թուրքիայում գրեթե նույնն է, ինչ «Անիծյալ տարիներ» գրքում հիշատակում է Օտյանը հայերի մասին: Այսինքն, երբ ասում են Թուրքիա, նկատի ունեն, որ այնտեղ ապրողները, բոլորն անխտիր, թուրք են»:

Մոհամմադ Ռեզա Դամավանդի . «Երբ ընթերցում էի «Անիծյալ տարիներ» գիրքը, մտածեցիՙ եթե չլիներ Անդրանիկ Խեչումյանը, ուր էր մնալու Երվանդ Օտյանը պարսիկ ընթերցողի համար: Այնպես որ, պարտք եմ համարում իմ խորազգաց շնորհակալությունները հայտնել սիրելի թարգմանչին, որովհետեւ մի արժեքավոր եւ իրական բովանդակությամբ գիրք է մատուցել մեզ»:

Դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը եւս ամփոփ ներկայացրեց Երվանդ Օտյանին եւ ապա կենտրոնացավ Խեչումյանի գործունեությանը, հավելելով. «Անդրանիկը միայնակ չէր կարող այս հաջողության հասնել, եթե իր կողքին չունենար մի ազնիվ տիկնոջ, ուստի ես կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել տկն. Վերժինեին»:

Այնուհետ ամբիոն հրավիրվեց թարգմանիչ, ռեժիսոր եւ դերասան Անդրանիկ Խեչումյանը , ով շնորհակալություն հայտնեց գրքի մեկենաս պրն. Հրաչ Միրզախանյանին, բոլոր ելույթ ունեցողներին, ծրագիրը կազմակերպողներին եւ հատկապես իր ընտանիքին ու տիկնոջը, որ թիկունք են կանգնում իր աշխատանքներին:

Միջոցառման ընթացքում, իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը համառոտ կերպով ներկայացրեց իրանահայ հասարակական գործիչ Արամայիս Միրզախանյանի (Պարսկաստան-Շվեդիա) կենսագրականը, ում հիշատակին էր հրատարակվել գիրքը:

Ծրագրի ավարտին հյուրերը ստորագրեցին օրվան նվիրված հատուկ պաստառը:

Հ.Գ. – Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը կյանքի է կոչվել եւ հովանավորվում է Թեհրանի Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Աշխարհատեսների հայկական կենտրոնի, անկախ մտավորականների, «Իրանահայեր» լրատվական կայքէջի եւ «Արաքս» շաբաթաթերթի կողմից:

Նախորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՆՈՒՅՆԱՑՎԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի «ԿԱՐՊԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԸ ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՐԻԱՐԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի «ԿԱՐՊԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԸ ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՐԻԱՐԱՆԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական