Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԽՈՍԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

23/10/2015
- 23 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

ՊՐԱՀԱ – Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 21-ին Պրահայի Կարլի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Դասախոսության թեման էրՙ Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության պատմությունը եւ հիշողությունը»: Դասախոսությունը անցկացվում էր «Ցեղասպանագիտություն եւ զանգվածային բռնություններ» ուսումնական դասընթացի շրջանակներում, որի կազմակերպիչն է ֆակուլտետի դասախոս Շիմոն Կրբեցը:

Հայկ Դեմոյանը անգլերենով ներկայացրեց հայերի տեղահանության ու ցեղասպանության պատմությունը, երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունները, հետագա տարիներին Թուրքիայի պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությունը: Նաեւ վերջում անդրադարձ կատարեց Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ունեցած հսկայական ազդեցությանըՙ ոչ միայն հայկական հարցի տարածման, այլեւ հրեական Հոլոքոսթի տարիներին համակենտրոնացման ճամբարներում գոյատեւող մարդկանց համար:

Հաջորդըՙ «Արեւելքի սարսափները» գրքի հեղինակ Կարել Հանսան է, որ ականատեսի վկայություններ է տպագրել իր գրքում եւ կոչ արել եվրոպական երկրներին օգնել բզկտված հայ ժողովրդին: Իսկ վերջում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրեց իր ղեկավարած հաստատության եւ չեխական Լիդիցեի հուշահամալիրի միջեւ իրականցվող համագործակցության մասին: Հիշեցնենք, որ հայկական կողմի աջակցությամբ այս տարի հունիսին Լիդիցեի հուշահամալիրում բացվել էր Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մանուկներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Դասախոսության ավարտին, որն ուղեկցվում էր նաեւ լուսանկարային տեսաշարի ցուցադրությամբ, Հայկ Դեմոյանը պատասխանեց ներկա ուսանողների հարցերին, այդ թվումՙ ադրբեջանցու, անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պատմական ակնարկով բացատրելով խնդրի էությունը:

Խոսք գնաց նաեւ ասորիների եւ հույների ցեղասպանության մասին, երիտթուրքերի եւ ֆաշիստների գաղափարախոսությունների համեմատության, Թուրքիայում ապրող ծպտյալ հայության մասին:

Հայկ Դեմոյանն այցելեց նաեւ Լիդիցեի հուշահամալիր եւ հանդիպեց ղեկավարությանը, դիտեց նոր ցուցադրությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԻ ՁԵՌՔԻ ԳԻՆԸ

Հաջորդ գրառումը

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական