Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՆՈՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ

23/10/2015
- 23 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Արժե նորեն անդրադառնալ Կասպից ծովից ռուսական «Կալիբր» 26 թեւավոր հրթիրների արձակման առաջացրած արձագանքներին: Բանն այն է, որ ռուսաստանցի ոչ քիչ զինվորական փորձագետներ կարծիք հայտնեցին, որ Սիրիայում իսլամիստների ոչ կանոնավոր բանակի դեմ ուղղված այդ հարվածները հույժ անհրաժեշտություն չէին ներկայացնում. այդ հրթիրները շատ թանկ բավականություն են եւ «անապատի միջնադարյան բարբարոսներին» կարելի է արդյունավետորեն ոչնչացնել սովորական ֆուգասային, բետոնահար եւ նմանատիպ ռումբերով, որ արդեն կիրառում է Սիրիայում գործող ռուսական ավիացիոն խմբավորումը: Առավել եւս, որ այդ հին, նույնիսկ խորհրդային ժամանակներից մնացած ռումբերն արձակվում են արդիական գերճշգրիտ տեխնոլոգիաների կիրառումով:

Անշուշտ թեւավոր հրթիռների օգտագործումը առավել քան տպավորիչ էր. ոչնչացվեցին իսլամիստների 112 ռազմական օբյեկտ, այդ թվումՙ 19 կառավարման կետ, ռազմամթերքի 19 պահեստ, պայթուցիչների 6 գործարան ու արտադրություն եւ այլն: Եվ իհարկե, չէր կարող չհիացնել գետնից 50 մետր բարձրության վրա երկու երկրների տեղական ռելիեֆի բազում խոչընդոտներ շրջանցող հրթիրների գերճշգրիտ (ընդամենը 2 մետր շեղումով) «վայրէջքը» թիրախ դարձած օբյեկտի վրա, այն էլ 1500 կիլոմետր հեռավորության վրա: Սիրիական արշավանքում Ռուսաստանը օդատիեզերական ուժերի հետ մեկտեղ առաջին անգամ օգտագործեց նաեւ ռազմածովային նավատորմի կարողությունները:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի ռազմական դոկտրինայում Կասպից ծովը երբեք չի դիտվել որպես ստրատեգիական հարթակ խոշորամասշտաբ ռազմական գործողությունների համար, քանզի նա փակ տարածք է, ինչպես ասում ենՙ մեծ լիճ: Եվ հենց այդ անակնկալը շփոթության մեջ դրեց հատկապես ամերիկացիներին: Արեւմուտքը անկարող էր որեւէ կերպ խոչնդոտել Ռուսաստանին այդ տարածաշրջանում: Բացի այդ, այդ հրթիռները տեղակայված են փոքր ջրատարողությամբ (մինչեւ 1000 տոննա), ռազմանավերում, որոնք ազատ կարող են լողարկել նաեւ ներքին գետերով, չմտնելով միջազգային ծովատարածություններ: Այս պարագան խիստ բարձրացնում է հրթիռների օգտագործման մանեւրայնությունըՙ մոբիլ են, անխոցելի, անհասանելի եւ այլն:

«Կալիբր» թեւավոր հրթիռները, որ ընդամենը երեք տարվա պատմություն ունեն, մինչ այդ փորձարկվել էին միայն զորավարժությունների ժամանակ: Ահա եւ հոկտեմբերի 7-ին դրանք առաջին անգամ կիրառվեցին իրական մարտական իրադրության մեջ: Ընդ որում, ծովային տեղակայման նորագույն տեխնիկայի լոկալ գործողությունը պարադոքսալ կերպով շշմեցրեց ոչ այնքան իր ռազմական արդյունավետությամբ, որքան քարոզչական աննախադեպ ազդեցությամբ;

Սիրիայում իրականացվող ավիացիոն ռմբակոծումներն արդեն Ռուսաստանի կողմից ինքնահաստատման անսպասելի ու հզոր նախաձեռնություն էր: Կրեմլը առիթ ստեղծեց աշխարհին ցույց տալու իր ռազմական տեխնիկայի ներկա վիճակը, հնարավորությունները եւ այն անհրաժեշտության դեպքում կիրառելու իր վճռականությունը: Ասել է, թե թեւավոր հրթիռների արձակումը բացահայտ ուժի ցուցադրում էր, ընդ որում ոչ միայն իր հավանական հակառակորդներին, այլեւ սեփական ժողովրդին: Եվ վերականգնվող կայսերապետական հզորության ներկա ալիքը ավելի համախմբեց Ռուսաստանի ժողովրդին իր ղեկավարի շուրջ: Պուտինի ժողովրդականության վարկանիշը հասավ 86 տոկոսի:

Մյուս պարագան, որ նշում են ռազմական գործի մասնագետները այն էր, որ փորձարկելով նոր զենքը 1500 կիլոմետր հեռավորության վրա, հիանալի հնարավորություն էր ստեղծվում ստուգել, թե հսկողության ամերիկյան համակարգերը կարո՞ղ են ի հայտ բերել այդ զինամիջոցները: Պարզվեց, որ չեն կարող: Ամերիկացիները լավագույն դեպքում բամբասեցին, որ մի քանի հրթիռ, իբր, ընկել են Իրանի տարածքում, ինչը իրանցիները չարախնդորեն հերքեցին:

Ռուսներն իհարկե չեն մոռանում, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի ամենահզոր ռազմական գերտերությունը: Այդուհանդերձ տպավորիչ էր, որ տվյալ դեպքում համաշխարհային շատ լրատվամիջոցներ «Կալիբրը» սկսեցին համեմատել «Տոմահավկի» հետ, որ ամերիկացիները հաճախ են կիրառում իրենց օտարերկրյա գործողություններում, մասնավորապեսՙ Իրաքում: Ռուսատանը ցույց տվեց, որ իր նորագույն հրթիռները ոչ միայն չեն զիջում ամերիկյանին, այլեւ որոշ հատկանիշներով նույնիսկ գերազանցում են նրանց (գերճշգրտություն, ավելի մեծ հեռահարություն եւ այլն): Եվ որ «Կալիբրը» ընդունակ է կրելու նաեւ միջուկային զենք: Սա թեկուզեւ լոկալ մակարդակով, ոչ միջուկային զսպման միջոցներով հավասարության ու լիազորությունների հաստատման ԱՄՆ-ին ուղղված յուրօրինակ հայտ էր:

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր մեկնաբանություններում չի թաքցնում, որ ահաբեկչության դեմ պայքարում պատրաստ է եւ ի վիճակի է անցնելու նոր, ավելի որակյալ ռազմատեխնիկական մակարդակների: Եվ դա կարող է շարունակական լինելՙ նոր զինամիջոցներ, նոր տակտիկա, ստրատեգիա եւ այլն: Ի դեպ, ռուս զինվորականները նշում են, որ իրենց արկերն ու հրթիռները զգալիորեն էժան են ամերիկյաններից: Ամենաթանկ ռուսաստանյան ավիառումբը այսօրվա փոխարժեքով նստում է մոտ 50 հազար դոլար, իսկ «Կալիբրը» շատ ավելի էժան է 1,5 միլիոնանոց «Տոմահավկից»:

Այնպես որ չզարմանաք, եթե ռուսները վաղը-մյուս օրը իսլամիստների գլխին չփորձարկեն եւս մի նոր զինատեսակ:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՔԻՆ ՀԱՄՈԶԵԼ ԵՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԽՆԴՐԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՄՈՒՏՔԸ ԴԱՆԱԿՈՎ` ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՄՈՒՏՔԸ ԴԱՆԱԿՈՎ` ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

ՏԱՐԱԾԵԼ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման...

ԿարդալDetails

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական