Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԵՐԻՇԽԵԼ ԱՌԵՎՏՈՒՐԸ

23/10/2015
- 23 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նրա ծավալներն այնքան են, որքան արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը միասին վերցրած

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015 -ի հունվար-սեպտեմբերին արձանագրված 3,7 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 1 տրլն 620 մլրդ դրամ: Երկրորդը արդյունաբերական արտադրանքի ծավալն է` 948 մլրդ դրամ, երրորդը` ծառայություններինը` 850 մլրդ դրամ, ապա գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները` 710 մլրդ դրամ, վերջում շինարարությանը` 258 մլրդ դրամ:

Արձանագրված ցուցանիշներից երեւում է, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքում, այսինքն տնտեսության ընդհանուր ծավալում, ամենամեծ մասնաբաժինը, ցավոք, ունի առեւտուրը: Նրա ծավալները` մոտ 1,6 տրլն դրամ, այնքան են, որքան արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը միասին վերցրած : Եվ սա այն դեպքում, երբ տարեսկզբից առեւտրի ծավալները նվազել են` 9 ամիսների արդյունքում մոտ 5,6 տոկոսով, իսկ գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը աճել` համապատասխանաբար 11,3 եւ 4,8 տոկոսով:

Ինչ վերաբերում է ծառայություններին եւ շինարարությանը, ապա առաջինը կայուն աճ է արաձանագրում տարվա սկզբից` մոտ 2,5 տոկոս, իսկ երկրորդը` գրեթե պահպանում է անցյալ տարվա ծավալները եւ բավականին հեռու է նախաճգնաժամային` 2009-ից առաջ եղած ծավալներից: Այստեղ որոշակի աճ կարելի է ակնկալել` այս տարվանից նախատեսվում է սկսել երկու խոշոր ներդրումային ծրագրերի («Հին Երեւան» եւ Ֆիդրուսի թաղամաս) իրագործումը:

Այդուհանդերձ, վերոնշյալ ցուցանիշները խոսում են այն մասին, որ մոտ ժամանակներում մանրածախ առեւտրի ծավալներին չեն հասնելու ոչ արդյունաբերությունը, ոչ էլ առավել եւս գյուղատնտեսությունը կամ շինարարությունը: Դրան հասնելու համար, բացի օբյեկտիվ իրողությունների առկայությունից, հարկ է պետական տնտեսական քաղաքականության փոփոխություն: Այսինքն, առեւտրական գործունեություն իրականացնողների նկատմամբ հարկային մեղմ, կարելի է ասել արտոնյալ քաղաքականությունը եւ հարկային ցածր տոկոսադրույքը տեղափոխել փոքր արտադրողների եւ արժեք ստեղծող ծառայությունների ոլորտ , փոքր եւ միջին ձեռնարկատիրություն (ՓՄՁ) կոչվածի տակ էլ նկատի ունենալ եւ աջակցել վերջիններիս, բացառելով առեւտրային գործունեությամբ զբաղվողներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ` ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ… ԱՄՆ-ԻՑ ԵՏՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ... ԱՄՆ-ԻՑ ԵՏՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական