Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅՓՈՍՏ», ՓՈՍԻ ՃՈ, ԿԻԼԻԿԻԱՅԻ ՃՈ – ՀԱՐԿԱԴԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

16/10/2015
- 16 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Վարորդներին քաջ հայտնի այս շղթան փոխանակ ժողովրդանպաստ գործունեության տարրերը ավելացնելուն, ավելի խճճված կացություն է ստեղծում անձնական օգտագործման մեքենաների տերերի համար:

Ի՞նչ է կատարվում այդ չորս կազմակերպությունների շրջանակներում: Նախ` տուգանվածներից շատերը որպեսզի չընկնեն նյարդային քաշքշուկների մեջ, կատարում են վճարում: Բայց երբ այն արտառոց է դառնում, լռելը արդեն վիրավորանք է: «Հայփոստ»-ը առաջին անգամը չէ, որ «իրականացնում» է իր անպարտաճանաչ գործունեությունը: Ստացված տուգանքի ծրարները չեն հասցվում հասցեատիրոջը: Եվ որպես քավության նոխազ ՃՈ է հայտնվում, որ հասցեատիրոջը չեն գտել: ՃՈ-ն գործը ուղղում է Հարկադիր ծառայություն, որտեղ գումարը կրկնակի կամ եռակի է դառնում եւ մատուցվում հասցեատիրոջը:

Համոզվեք, որ կատարվում է օրինազանցություն: Նախ` եթե հասցեատերը չի ստացել նամակը, Հարկադիր ծառայությունը ո՞ր օրենքով կամ հիմնավորումով է կրկնապատկում գումարը եւ կալանք դնում հասցեատիրոջ հաշվի վրա:

Երկրորդ` բազմաթիվ բողոքները ինչո՞ւ չեն արժանանում ուշադրության: ՃՈ-ն քաջ գիտի, որ տուգանքը չի հասել հասցեատիրոջը: Ինչու նրանք համապատասխան դիմում հայցին չեն կցում այդ տեղեկանքը:

Երրորդ` Հարկադիր ծառայությունը ինչո՞ւ չի հետաքննում արդեն ուռճացված տուգանքաչափը, չի հիմնավորում իր գործելակերպը, չի պատժում «Հայփոստ»ին ՃՈ-ի համապատասխան բաժիններին:

Բնական հարց է եթե չեմ ստացել նամակը, ինչպե՞ս վճարեմ:

Փոստային այն բաժանմունքը գտնվում է իմ տան դիմաց, շաբաթը մի քանի անգամ մտնում եմ այնտեղ: Թիվ 79 բաժանմունքի աշխատակիցները եթե բարեխիղճ լինեին, 2015թ. մարտ-օգոստոս ամիսներին ինձ կհանձնեին նամակը եւ 5000 դրամ տուգանքը, գումարած Հարկադիրի «ծառայության» գումարը չէր բարգավաճի ու հասնի 12500 դրամի:

Պատճառաբանություններ կան, բոլոր չորս օղակներն էլ գիտեն իրենց բացթողումները, բայց կոծկում են: Իսկ ինչպես կկոծկեն նրանք արտառոց այն դեպքը, երբ երկու անգամ չստացած ու նամակում փոխված ազգանունով են ուղարկում տուգանքածրարը: Մի՞թե թե՛ ՃՈ-ն, թե՛ Հարկադիրը անկարող են ճշտել իրականությունը: Նրանք դրա ժամանակը չունեն, նրանց պարտականությունը տուգանելն ու գանձելն է:

Պատճառաբանում են, որ իրենց Ազգային ժողովն է տվել վարվելակերպի նման արտոնություն: Պարոն պատգամավորներ, մեր վսեմափայլ ընտրյալներ, բնական է, Ձեզ տուգանքներ չեն ուղարկում, Ձեր, նախարարների, միջին ու բարձր պաշտոնյաների մեքենաների համարանիշները «գրանցված են», բայց երբ քվեարկում էիք այդ օրինագծերի օգտին, գոնե մեկ վայրկյան կշռադատո՞ւմ էիք, թե ի՞նչ լիազորություններ եք տալիս կողոպուտի մարմիններին, մեկ անգամ գոնե հիշո՞ւմ էիք, որ արված ու չարված խախտումների պատճառով, որոնք հավասարազոր են հանցանք եւ զանցանք հասկացություններին, ի՞նչ անկրելի վիճակի մեջ են գցում սեփականատեր վարորդներին: Վստահ եմ, որ չեք մտածել այդ մասին: Իմ նամակը հիշեցում է Ձեզ, ուղղե՛ք կատարված սխալները: Պատրաստ եմ թեկուզ իմ օրինակով Ձեզ բացահայտել ճշմարտությունը: Դիմում եմ նաեւ փառապա՜նծ քառյակի ղեկավարներին` վերադարձրեք իմ կայուն հոգեվիճակը, որպեսզի կարողանամ մեքենա վարել, վերադարձրեք ինձանից խլված դրամական միջոցները…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՈՆԱԿԱՆ ՊՏՈՒՅՏ ՄԸ ԵՐԵՒԱՆԻ ԹԱՂԵՐՈՒՆ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՋ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՋ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական