Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՈՆԱԿԱՆ ՊՏՈՒՅՏ ՄԸ ԵՐԵՒԱՆԻ ԹԱՂԵՐՈՒՆ ՄԵՋ

16/10/2015
- 16 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Լուսավոր, կամարակապ շենքի ներսում անասելի եռուզեռ-երթեւեկ է, օծանելիքի զգլխիչ բույրեր, բարձրակրունկների կտկտոց, դեկոլտեների շքերթ, թանկարժեք կոստյումների մրցավազք: Մի երիտասարդ կոչումների ու մեդալների տուփերով բեռնված, քափուքրտինքի մեջՙ աստճաններով իջնում է: Շենքի կամարները զարդարված են փուչիկներով ու դրոշակներով, իսկ դրսում զիլ հնչում է երգ-երաժշտությունը: Բազմությունը հավաքվել է, հանդիսություն է սկսվելու:

Սկսվեց… բոցաշունչ ելույթներին հետեւում են վերին հարթակում շարված կանանց ու այրերի որոտընդոստ ծափերը. բոլորի դեմքերը հերոսական խանդավառությունից ու գոհունակությունից փայլում են, ներքեւում խռնված բազմությունը մերթընդմերթ ծափահարում է, դրոշակներն ու փուչիկները թափահարում, սուլում: Մանկապարտեզների, դպրոցների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին հրահանգել ենՙ անպայման ներկա լինել տոնական միջոցառմանը, հակառակ դեպքումՙ անողոք դիտողություն տնօրենության կողմից, ընդհուպ սպիտակ թղթի վրա աշխատանքից ազատման դիմում:

Երթուղային տաքսիների վարորդներին փուչիկներ ու դրոշակներ են բաժանել, նրանք էլ առավոտ կանուխ դրանք ամրացրել են երթուղայինների դիմապակուն: Ընթացքի ժամանակ դրոշակները փռփռացնում են, իսկ փուչիկներըՙ փուչիկավարի թեթեւակի հարվածում դիմապակուն: Բայց էլի նույնՙ ուղեւորների տակ ճկռած երթուղայիններն են, էլի նույնՙ կյանքից հոգնած, հոգսի տակ ճկռած վարորդները: Այսօր նրանք ստիպված են փոխել երթուղիները. գծերի տերերը հրահանգել են հատուկ երթուղով շարժվել: Իսկ որպես հասարակական տրանսպորտ ծառայող երթուղայիններին վայն եկել է տարելՙ խցանո՜ւմ, անվերջ, տանջալից խցանո՜ւմ: Բազմությունը վրդովված կիլոմետրեր շարունակ քայլում է. դեռ նախորդ օրվանից է խցանումների ձեռքը կրակն ընկածՙ ոտքով կտրում փողոցները:

Երեւանի տոնն է, ժողովուրդ ջան, դիմացեք, բայց տրամադրություններդ բարձր պահեք: Այն, որ ամբողջ քաղաքը բլոկադայի է ենթարկվել, դրա տույժը քաշեք սիրով, լայն ժպիտով, գորովանքով ու խանդավառված: Դա նեղություն, անհարամարություն չի, դուք չեք հասկանում. դա քաղաքային իշխանություններիՙ ձեզ տրված թանկ սիրո պարգեւն է, վայելե՜ք: Տոնական օրերի խցանումները պաշտոնապես են ընդունվում ու հաստատվում, ինչպես ուզում եք, տակից դուրս եկեք: Ավտոմեքենաների ազդանշանների ապարդյուն ծղրտոցներից մարդու մարմնով էլեկտրական հոսանք է անցնում: Ամբողջ քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է եղել, որովհետեւ… տոն է: Իսկ քաղաքային իշխանության նստավայրի վերին հարթակում կանգնածները խորին գոհունակության ու անվրդով խաղաղության մեջ շարունակում են հանդիսավոր ելույթների ու հիացական ծափերի ինքնաբավ վայելքը:

Ճեմուղիներում, պուրակներում, կենտրոնական փողոցներում ու հրապարակներում մանկապատանեկան խմբերը երգում ու պարում են. հենց ելույթն ավարտվում է, մայրիկները երեխաների հագուստներն արագ փոխում են, առաքելությունն ավարտված համարելովՙ շուտ հեռանում: Մի անկարեւոր թվացող հանգամանք եւս. արվեստի դպրոցների սաներն անբեկանելի պարտավորություն ունեն քաղաքային ու համայնքային միջոցառումներին անխտիր մասնակցել, ինչի հաշվին էլ այդ դպրոցների տնօրենները քաղաքային իշխանությունների առաջ լավամարդ են դառնում ու միավորներ շահում: Անհատ-կատարող երեխաներին ու ստեղծագործական խմբերին թե հարցնեքՙ ուրիշ որտե՞ղ են վերջին անգամ ելույթ ունեցել, կպատասխանենՙ դարձյալ պուրակներում ու բակերում: Ստացվում է, որ ծնողները նրանց գեղարվեստական կրթության համար վճարում են, երեխաների համար ցուցադրական մեկ-երկու համար են պատրաստվում, որպեսզի բակային ու պուրակային տոնակատարություններին ներկայացվեն, ուրիշ ոչինչ: Բայց այդ գեղարվեստական կրթությունը բակային ու պուրակային մակարդակից դեպի լուրջ բեմեր տրամաբանական է, չէ՞, որ մի օր պիտի բարձրանա:

Մակարդա՞կ, բարձրանա՞լ… այս երկու հասկացությունների ուրվականների մասին անգամ անիմաստ է երազել, երբ Երեւանի տոնն է, ու դուք Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում եք: Արգելոց-թանգարանի դեմ դիմաց, արձանացած Արգիշտի արքայի աչքի առաջ հառնում է փերազակների ու շրջմոլիկ մանրավաճառների շուկան, որի տիրույթում դժվար է հավատալ, որ մի քանի հազարամյակների մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող ժողովրդի մեջ ես: Էրեբունի փողոցն անհայտ ցեղատեսակի կեցության վայր է հիշեցնում: Փողոցի երկայնքով մեկ շարված տաղավարներն այդ օրն անվճար տրամադրվում են քյաբաբ ու ադիբուդի, քաղցր բամբակ ու ծղրտոց արձակող խաղալիքներ վաճառողներին: Ու այդ մղձավանջի անունն էՙ երեւանյան տոնավաճառ, արվեստների ու արհեստների ցուցադրություն: Մեկումեջ էլ կտեսնես ինչ-որ ուսումնարանի սաների ձեռագործ աշխատանքներ, որոնք վաճառվելու ապարդյուն ճիգեր են գործադրում: Իսկ երեկոյան երեւանյան տոնավաճառը հասնում է իր հանգուցալուծմանը: Երբ փողոցը վերածված է աղբանոցի, իսկ երթեւեկությունըՙ համառորեն դադարեցված, Էրեբունի ամրոցի լույսերը վառվում ենՙ խորհրդավորությամբ սքողելով հայոց հինավուրց մշակույթն ու քաղաքակրթությունը, առավել եւս մեր երեքհազարամյա մայրաքաղաքի պատմությունը, եւ սկսվում է քաղաքային իշխանությունների հայտարարած տոնական համերգը: «Չեմ տեսնում ձեր ձեռքերը… մենք սիրում ենք մեր Երեւանը, չէ՞… ով սիրում է Երեւանը, թող ինձ հետ երգի… Երեւան, Երեւան, իմ միակ օթեւան, ես կանցնեմ, կգնամ, դու ապրիր հավիտյան…»,- բեմից ալիքվում է շոուբիզնեսի «աստղերի» երեւանյան սերը:

Այդ սերը հաջորդ օրն ավելի բուռն է հորդում Հանրապետության հրապարակի բեմից, որովհետեւ ավելի շատ աչքեր են հետեւում սիրո դրսեւորման հմտություններին ու ջանքերին, նաեւ պաշտոնական, վարձատրող աչքեր: Իսկ վարձատրությունը յուրաքանչյուր երգի…կներեք, յուրաքանչյուր սիրո դիմաց 150 հազար դրամ է: «Երեւան, Երեւան, իմ միակ օթեւան, ես կանցնեմ, կգնամ, դու ապրիր հավիտյան….»: Ի՞նչ կլինի, անցեք-գնացեք էլի, միայն թե մի քիչ արագ ու, եթե կարելի է, անվերադարձ:

Էրեբունի-Երեւանի 2797 ամյակին նվիրված տոնակատարություններն այս տարի արժեցել են 160 միլիոն դրամ: Ամեն տարիՙ տոնակատարությունից մեկ ամիս առաջ, հասարակության շրջանում այլընտրանքային ալիք է բարձրանումՙ չեղյալ հայտարարել հանդիսությունները եւ այդ գումարն արդյունավետ ծախսել: Մեր քաղաքը հազար հոգս ու ցավ ունի. ծիլ ու ծաղկով, գազոնով ու թփերով այդ հոգս ու ցավը չես մեղմի ու չես սքողի: Ընդհակառակըՙ ցուցադրական ծիլ ու ծաղիկն ավելի են ընդգծում խորքային հոգսերն ու խնդիրները, դրանք ավելի ցցուն ու անողոք դարձնում: Երեւանի բազմաբնակարանների վերելակները սովետական վաղեմության են ու անլուծելի խնդիր. 160 միլիոն դրամով քանի՞ վերելակի հարց կլուծվեր: Եթե քաղաքային իշխանությունները հանկարծ որոշեին, որ այդ գումարն այս տարի վերելակների վրա են ծախսելու, քանի՞ բնակիչ դժգոհ կմնար: Եթե այդ գումարը ներդնեին հասարակական տրանսպորտի, բնակարանաշինության, շենքերի վերանորգման, գարշահոտ աղբատարների նորացման, սոցիալական կամ այլ հոգսաշատ ոլորտներում, երեւանցին կնեղանա՞ր մեր քաղաքային իշխանություններից: Ցավն այն է, որ վերին հարթակում կանգնած ինքնաբավ դեմքերից եւ ոչ մեկը գոնե մոտավոր պատկերացում չունի, թե տարրական խնդիրների ինչ ահռելի կույտով է բեռնված շարքային երեւանցու ամեն օրը, այդ թվում եւՙ տոնական:

– Բալես, էսօր տոն ա, Երեւանի օրն ա, մի քիչ փողով չե՞ս օգնի:

– Տատի ջան, Երեւանի օրն է, բայց աշխատավարձիս օր չի… արի, արի, դե որ քեզ համար տոնական օր է, տոնական էլ 500 դրամանոց եմ տալու,- մեկ-երկու տարեկան դստեր դաստակը բռնած երիտասարդ հայրիկը մյուս ձեռքը գրպանը տարավ ու մի 500 դրամանոց մետաղադրամ հանեց, խոթեց մուրացկան կնոջ բուռը: Հետո թափով գետնից կտրեց աղջնակին, գիրկն առավ ու քայլեց խցանված փողոցով: Հոր գիրկը թառած փոքրիկը շրջվեց դեպի մուրացկանը. թշիկին եռագույն սրտիկ էր նկարված, ձեռքին մեծ, սպիտակ փուչիկ կար, վրան գրվածՙ «Իմ ջերմ ու բարի քաղաք»:

Նախորդ գրառումը

ԱՌԱՆՑ ՊԱՊԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅՓՈՍՏ», ՓՈՍԻ ՃՈ, ԿԻԼԻԿԻԱՅԻ ՃՈ – ՀԱՐԿԱԴԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅՓՈՍՏ», ՓՈՍԻ ՃՈ, ԿԻԼԻԿԻԱՅԻ ՃՈ - ՀԱՐԿԱԴԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական