Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանցիների մի մեծ խումբ, հարցին, թե ինչպե՞ս ես, որպես կանոն պատասխանում է` «կամաց-կամաց»: Դե, այսինք, կամաց-կամաց վիճակս լավանում է, կամաց-կամաց աշխատավարձ եմ ստանում, կամաց-կամաց աշխատանքային առաջխաղացում եմ ունենում… Իսկ եթե ավելի մեծ հաշվով ասենք, ապա կամաց-կամաց ժողովրդավարություն ու եվրոպական չափանիշներին համապատասխան եվրասիական բարեկեցիկ երկիր ենք կառուցում: Ընդհանուր առմամաբ «կամաց-կամաց» ոչ թե անգամ գործելաոճը, այլ ապրելակերպը խիստ հայեցի է, հավանաբար այդ պատճառով մենք շատ ենք սիրում խաշ ուտել, հատկապես երբ այն մենք ենք պատրաստում` մեր ձեռքերով ողջ գիշեր թույլ կրակի վրա եւ, անշուշտ, կամաց-կամաց:

Բայց կամաց-կամաց վազել չես կարող, դե այսինքն կամաց վազելը նույնն է թե` կամաց բղավելը: Ու քանի որ վազելը դուրս է ամեն ինչ կամաց-կամաց անելու ազգային առանձնահատկությունից, ապա այնպես է ստացվել, որ մենք վազել չենք սիրում, գուցե այն պատճառով, որ չենք կարողանում: Համենայն դեպս Երեւանում հոկտեմբերի 4-ին կայացած վազքի կիսամարաթոնի հաղթողներ են ճանաչվել ամենեւին էլ ոչ հայաստանցիներ, անգամ ոչ հայեր, առաջին տեղերում են ռուսները:

Ի դեպ, կիսամարաթոն բառի մասին, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս մարաթոնում, ինչպես «Հայաստանում ամեն ինչում» հիսուն տոկոս փայ մտնող է եղել, դրա համար էլ կոչվում է ոչ թե ուղղակի մարաթոն, այլ` կիսամարաթոն, ասենք, որ գոյություն ունի վազքի` մարաթոնյան տեսակ, մինչդեռ այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Երեւանում, կիսամարաթոնյան վազք է, այլ կերպ ասած` վազք է ոչ միայն, կամ հիմնականում մարաթոնյան վազքի կանոններով, բայց վազքատարածության կեսով:

Բայց սա իմիջիայլոց, դառնանք բուն երեւանյան վազքին: Ստացվում է, որ մեր քաղաքացիները, համերկրացիները եւ հայրենակիցները, ովքեր ի թիվս աշխարհի այլ` 30 երկրներից մեր երկիր հատուկ կիսամարաթոնին մասնակցելու նպատակով ժամանած շուրջ 1500 մարզիկների մասնակցել են կիսամարաթոնին, կամաց-կամաց են վազել, կամ շատերը չեն էլ կարողացել մինչեւ ֆինիշ հասնել: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանում վազելը ընկալվում է որպես ջրիկություն, իսկ մենք, ինչպես հայտնի է, լուրջ ժողովուրդ ենք: Հենց այդ պատճառով էլ երեւանյան կիսամարաթոնից դժգոհ մնացին միշտ լուրջ` երթուղայինների վարորդներն ու տաքսիստները, քանի որ քաղաքի կենտրոնական ճանապարհները փակ էին եւ իրենք եկամտի այլ աղբյուր չունեին, եւ լուրջ ու սթափ պետավտոտեսուչները, քանի որ ճանապարհները փակ էին եւ իրենք եկամտի աղբյուր չունեին, եւ քաղաքապետարանը, ով, ինչպես գիտենք, միշտ լուրջ է, հատկապես` տոն օրերին:

Մեղադրելի էլ չէ, մարդիկ սովոր չեն նման թիթիզ բաների, այլ կերպ ասած վազքը` Երեւանում չինական ռեստորանի մենյուի պես մի բան է, երբ տեսնում ես, բայց ոչինչ չես հասկանում: Մինչդեռ հատկապես հանգստան օրերին, ենթադրենքՙ Բեռլինի փողոցներում (երեւանյան կիսամարաթոնի հաղթողներից մեկը գերմանացի է հենց), կարելի է մեծ թվով վազորդների տեսնել, ոչ պրոֆեսիոնալ, կամ` նաեւ պրոֆեսիոնալ, ուղղակի մարդիկ, ովքեր սովորություն ունեն ամեն առավոտ վազելու: Հայաստանում նման բան չկա, որովհետեւ նախ Հայաստանում ամեն ինչ արվում է կամաց-կամաց, ապա վազորդին կհարցնեն` «Էս ո՞ւր, ախպեր», կհարցնեն, կամ հետեւից կնետեն, կնետեն ու կծիծաղեն: Սա դեռ բավական չէ, հնարավոր է հասարակական խուճապ առաջան, երբ օրինակ որեւէ կիրակի օր մարդիկ առավոտյան շուտ դուրս են եկել հաց առնելու կամ նարդու բակային առաջնությունը սկսելու, մի խումբ վազորդներ վազելիս լինեն:

Այսինքն հետեւողներին կարող է թվալ, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այրվում է, եւ կամ պատերազմ է սկսվել, մարդիկ էլ ահա, փախչում են, թե չէ` էլ ինչո՞ւ պետք է վազեն, ի՞նչ կարիք կա:

Ես չգիտեմ, թե որքանո՞վ կապ ունի հայաստանցիների դանդաղկոտությունը եւ վազքի հանդեպ սիրո բացակայությունը այն փաստի հետ, որ մենք այդպես էլ չենք դառնում եվրոպական երկիր` եվրոպական մայրաքաղաքով. գուցե եւ ոչ մի կապ էլ չունի: Դե, այսինքն, որպեսզի դառնանք եվրոպական երկիր, պետք է Եվրոպայից մասնագետներ գան, մեր գերատեսչությունների հետ լայնածավալ աշխատեն, արդյունքում համատեղ փաստաթղթեր ստորագրվեն, որոնց կյանքի կոչելու համար պետք է քաղաքական կամք ու վճռկանություն լինի, իսկ երբ լինիՙ մենք կդառնանք Շվեդիա, իսկ Երեւանը` Ստոկհոլմ: Իսկ քանի որ չկա այդ կամքն ու վճռականությունը, մենք կամաց-կամաց ենք դառնում Շվեդիա եւ Ստոկհոլմ: Գուցե, բայց մյուս կողմից, եթե մենք ուզում ենք, որ գոնե հանգստայն օրերին վաղ առավոտյան մեր երեւանյան պատուհաններից բացվի իսկական ստոկհոլմյան տեսարան, պետք է դրսում լինեն առնվազն յոթից-ութ կիսատաբատով եւ սպորտային անթեւ շապիկներով վազորդներ` անկախ սեռից եւ գիրության աստիճանից: Ոչ թե «մաշնեք», որոնք, ի դեպ, միակ բանն են, որ մենք չենք սիրում կամաց-կամաց վարել: Ի դեպ, մեքենաների մասին. երեւանյան կիսամարաթոնի մրցանակակիր գերմանացին, պարզվում է, Գերմանիայում մեքենա չունի, փոխարենը` հաճախ վազում է, բացի այդ` հեծանիվ ունի: Ծիծաղելի է, չէ՞…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՏԱՂԱԾՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՎԱ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ. ԻՆՉՈ՞Ւ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՎԱ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ. ԻՆՉՈ՞Ւ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական