Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱԴՐԲԵՋԱՆՆ Է՞Լ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պատասխանելով Sputnik գործակալության հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք Ադրբեջանը մտնել Եվրասիական տնտեսական միություն, Նյու Յորքում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է. «Երբեք մի ասա` երբեք: Ներկայումս մեր երկիրը կենտրոնացած է եվրասիական բլոկի երկրների հետ մեծ թվով երկկողմ հարաբերություններ կառուցելու վրա»: Հարկ է նկատել, որ Մամեդյարովը չի շեշտել, որ իր երկիրը «մեծ թվով երկկողմ հարաբերություններ» կառուցում է եվրասիական բլոկի որոշ երկրների հետ, ինչից հետեւում է, որ Ադրբեջանը նման հարաբերություններ կառուցում է` այդ թվում հիշյալ բլոկի երկրներից Հայաստանի հետ:

Բայց սա, իհարկե,կարեւոր չէ ամենակարեւորից. Ադրբեջանն է՞լ…