Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԿՎԱԾ ԹԵՄԱ

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իմ խմբագիրը երբեմն ինձ հանձնարարում է գրել այս կամ այն թեմայով: Չնայած, երեւի ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե հանձնարարում է, այլ` հուշում: Համենայն դեպս, ես ազատ եմ գրել կամ չգրել ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում այն թեմաների, որոնք հուշում է խմբագիրս:

Իմ կարծիքով` սա լավ է, ընդ որում ինչպես ստեղծագործական, այնպես էլ ժողովրդավարական առումներով: Սեփական հետաքրքրությունների թեմայի շուրջ գրելը միշտ նպաստում է ստեղծագործելու կարողության ամրապնդմանը, մտածելու ունակության կայացմանը, եւ, անշուշտ, ավելի անկաշկանդ ու ազատ ես զգում գրելիս:

Այս համատեքստում ես չեմ հասկանում, թե ո՞վ իրավունք ունի որոշել, թե ո՞ր թեման երբ է բացվում եւ երբ ավարտվում: Ընդ որում` նաեւ հասարակական հնչեղություն ունեցող թեմաները: Օրինակ վերջինը` Հայաստանի քաղաքացի Վահան Մարտիրոսյանը, ով մեր արդարադատության նախարարությունում գրանցած է եղել «Ներազգային ազատագրման շարժում» նախաձեռնությունը, ինքն էլ գրանցված է եղել Ավանի հոգեբուժարանում` «Անձի հիստերիկ խանգարում» ախտանիշով (հետաքրքրական է, ավելի վաղ նախաձեռնությո՞ւնն է գրանցել, թե՞ իրեն են գրանցել, հետաքրքրական է եւ կարեւոր): Այս մարդը, ինչպես հայտնի է, ինքնակամ անցել է Ադրբեջան, այդ երկրի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել, տվել են, հիմա էլ կնոջ եւ երեխայի հետ առոք-փառոք (դատելով դեմքի արտահայտությունից) ապրում է Բաքվի «հրաշալի հյուրանոցներից մեկում»: Սա, անշուշտ, թեմա է, եւ հասարակական լայն հնչեղություն ունեցող թեմա: Բայց բոլորն, ովքեր խոսում են այս թեմայի շուրջ, չեն մոռանում վերջում ընդգծել` «վերջ, փակեցինք թեման»: Եղբայր, հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, անցել է Ադրբեջան, հանձնվել է, էլ չի ուզում լինել ՀՀ քաղաքացի, շատ հնարավոր է, որ ՀՀ քաղաքացի լինելու ժամանակահատվածում նա ադրբեջանական լրտես էր, գործակալ, եւ դադարեցնե՞նք, վե՞րջ: Անշուշտ, Վահան Մարտիրոսյանն ինքն իրենով դադարեցված թեմա է, բայց նրա արարքը, նրա` Բաքվում ունեցած ասուլիսում արած որոշ արտահայտությունները չեն կարող ավարտված թեմա համարվել, քանի դեռ պատասխաններ չեն հնչել: Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցում են «Ներազգային ազատագրական շարժում» անունով նախաձեռնություն, ինչո՞ւ են գրանցում: Ինչպե՞ս է ստացվում, որ Ավանի հոգեբուժարանում հաշվառված հիստերիկը կարողանում է դուրս գալ հանրապետության տարածքից, ընդ որում լինելով նաեւ քրեական հետախուզման մեջ: Ո՞վ է մեր ՊՆ-ի այն գնդապետը, ում հետ կապեր ունի Վահան Մարտիրոսյանը, ինչպես հայտարարել է Բաքվում, իսկ ո՞վ է ՀՀ նախագահի աշխատակազմի այն աշխատակիցը, որի հետ Վահան Մարտիրոսյանը կրկին կապեր ունի, ինչի մասին եւս հայտարարել է Բաքվում,…

Բայց դադարեցնենք այս խոսակցությունը, ավարտենք թեման. արդեն հասկանալի է, թե ինչու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԼԱՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄՇՈՒՇՈՏ ԱՆԿԱԽՈՒԹԻՎՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄՇՈՒՇՈՏ ԱՆԿԱԽՈՒԹԻՎՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական