Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ՇԵՆԳԵՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ.

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող «Stratfor» գլոբալ հետախուզական հաստատության հերթական վերլուծությունը նվիրված է վերջին շրջանում համաշխարհային կարեւորագույն խնդիրներից մեկինՙ Իրաքից, Լիբիայից եւ Սիրիայից հարյուր հազարավոր փախստականների ներխուժմանը եվրոպական տարածքներ, որն էլ ստիպում է եվրոպական երկրներին վերանայելու Շենգենյան համաձայնության դրույթները:

Երբ Ֆրանսիան, Արեւմտյան Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդներն ու Լյուքսեմբուրգը ստորագրեցին Շենգենյան համաձայնությունը 1985-ին, նրանք պատկերացնում էին ստեղծել մի համակարգ, համաձայն որի մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը մի երկրից մյուսը պետք է կատարվեր առանց սահմանային խոչընդոտների: Համակարգը ընդհանուր առմամբ գործեց հաջողությամբ: 1995 թվին, իր գործարկումից ի վեր, համաձայնությունը վերացրել է սահմանային վերահսկողությունները եւ սահմանել մուտքի եւ ելքի վիզաների մեկ ընդհանուր միասնական քաղաքականություն եվրոպական 26 անդամ երկրների համար:

Համաձայնությունը կարեւոր քայլ էր դաշնային (ֆեդերալ) միասնական Եվրոպա ստեղծելու ճանապարհին: Սահմանային վերահսկողությունների վերացումով անդամ երկրները հրաժարվում էին ազգային գերիշխանության մի կարեւոր, հիմնական տարրից: Փոխարենը, համաձայնությունը վստահության աստիճանն էր կարեւորում անդամ երկրների միջեւ, օտար անձնավորությունների եւ նրանց բեռների ստուգման պատասխանատվությունը զետեղելով Շենգենյան գոտու առաջին երկրի վրա, որտեղ նրանք մուտք էին գործել: Այդ երկիրը մտնելով մարդիկ ազատ էին հետագայում տեղափոխվելու եվրոպական այլ երկրներ առանց հավելյալ ստուգումների:

Շենգենյան համաձայնությունը ուժի մեջ մտավ 1990-ական թվականներին, երբ սառը պատերազմի ավարտը եւ տնտեսական մշտական բարգավաճման հեռանկարը Եվրոմիության անդամ երկրներին մղեցին հրաժարվել իրենց ազգային գերիշխանությունից բազմաթիվ զգայուն տարածաշրջաններում: Եվրոգոտու ստեղծումը հավանաբար ադ ժամանակաշրջանի ամենաներկայացուցչական երեւույթն էր: Բայց այդ օրվանից ի վեր բավական փոփոխություններ են տեղի ունեցել Եվրոպայում եւ անդամ երկրներն այժմ սկսել են հարցականի տակ դնել նախորդ, լավատեսական տարիներին ընդունված որոշումները:

Անցած վեց տարիների ամենակարեւոր փոփոխությունը հավանաբար Եվրոպայի տնտեսական ճգնաժամն է եւ դրա արդյունքում ազգայնամոլ քաղաքական կուսակցությունների առաջացումը: Դրան կրնկակոխ հաջորդում է Եվրոպայում ապաստան որոնողների թվի զգալի աճը, որն էլ Եվրոմիության եզրային սահմանների (Հունաստանի, Իտալիայի) եւ մայրցամաքի տնտեսական միջուկը հանդիսացող երկրներին (Ֆրանսիային եւ Գերմանիային) պատճառում է լուրջ մտահոգություն եւ նշանակալից լարվածություն: Առաջին անգամը չէ, որ Շենգենյան համաձայնության դրույթները հարցականի տակ են դրվում, բայց ապաստան որոնողների թվի աճը, ազգայնամոլ կուսակցությունների առաջացումն ու տնտեսության առողջացման փխրուն միջոցառումները ստիպում են Եվրոպայի կառավարություններին եւ քաղաքական խմբավորումներին վերանայելու կամ նույնիսկ չեղյալ համարելու Շենգենյան համաձայնութունը:

Մի կողմից Հյուսիսային Եվրոպայի երկրները մեղադրում են Միջերկրականի երկրներին արդյունավետ սահմանային վերահսկողություն չկիրառելու եւ Եվրոպա ժամանող փախստականների համապատասխան մատնահետքերը չտրամադրելու համար: Սա նշանակում է, որ գաղթականները պարտավոր են մայրցամաքի այլ երկրներում ապաստան որոնել: Վերջին ամիսներին ֆրանսիական եւ ավստրիական իշխանությունները նույնիսկ մեղադրեցին Հռոմին, որը թույլ էր տվել (եւ խրախուսել) ապաստան որոնողներին հեռանալու Իտալիայից: Նրանք սպառնացին փակել իրենց սահմանները Իտալիայի հետ, եւ Ֆրանսիան հունիսի վերջերին կարճ ժամանակով իրոք փակեց իր սահմանը:

Մյուս կողմից, Հարավային Եվրոպայի երկրները մեղադրում են իրենց հյուսիսային գործընկերներին համերաշխություն եւ զորակցություն չցուցաբերելու մեջ: Իտալիան եւ Հունաստանը, օրինակ, բազմիցս պահանջել են հավելյալ միջոցներ Միջերկրականի երկայնքով հսկողական շրջագայություն իրականացնելու եւ ներգաղթողներին փրկելու համար: Նրանք հավելյալ նյութական օժանդակություն են պահանջել գաղթականներին ապաստարան տրամադրելու եւ Եվրոմիությունում ներգաղթի քվոտաներ սահմանելու համար: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնց կարծիքով գաղթականները պետք է տեղաբաշխվեն կամավորական սկզբունքներով, կտրականապես մերժել են քվոտաներ սահմանելու գաղափարը:

Միգրացիայի այս ճգնաժամը զգալիորեն սրել է տարաձայնությունները Շենգենյան եւ նրանց հարեւանությամբ գտնվող ոչ-Շենգենյան երկրների միջեւ: Ֆրանսիական Կալե նավահանգստից Լա Մանշն անցնելու փորձ կատարած փախստականների շուրջ ծավալված վեճը Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության միջեւ ամենավառ օրինակն է, գուցե, այդ հետզհետե աճող տարաձայնության: Իրադրությունը ստիպել է Հունգարիային պատնեշել իր սահմանը Սերբիայի հետ եւ նույնիսկ սպառնալ ռազմականացնել այդ պատնեշը:

Շենգենյան մտահոգություններ

Եվրոմիությունը ստիպված է զբաղվել երկու իրար մասամբ համընկնող խնդիրների հետ: Առաջինը պայքարն է մշակելու ներգաղթի նոր քաղաքականություն: Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Եվրոմիության անդամ երկրները մի շարք հանդիպումներ եւ գագաթաժողովներ են անցկացնելու վերափոխելու համար ներգաղթի օրենքները: Գերմանիան, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ընդդիմանում էր փոփոխելու Դուբլինյան կանոնները (համաձայն որոնց ապաստանի խնդրագրերը պետք է ուսումնասիրվեն գաղթականների մուտք գործած առաջին երկրում), այժմ փոփոխություններ առաջարկողների առաջին դիրքերում է: Ակնկալվում է, որ Գերմանիան այս տարի ընդունի 800 հազար գաղթականների, հակառակ որ ընդդիմադիրների թիվը երկրի ներսում անընդհատ աճում է:

Բեռլինի առաջարկություններից մեկը պահանջում է կազմել մի սովորական ցուցակ այն երկրների, որոնք ապահով են համարվում: Դա նշանակում է, որ այդ երկրների ժողովուրդները չպետք է իրավունք ունենան ապաստան որոնելու Եվրոմիության սահմաններում: Ցուցակը հիմնականում կընդգրկի արեւմտյան բալկանների երկրները (օրինակՙ Ալբանիան եւ Մակեդոնիան), որոնք քաղաքացիական պատերազմի կամ որեւէ այլ լուրջ ճգնաժամի թատերաբեմ չեն հանդիսանում, որը կարող էր արդարացնել ապաստան գտնելու մարդկանց ցանկությունը: Երկրորդ առաջարկը պահանջում է ավելի մեծ գումարներ հատկացնել եւ ավելի շատ մարդկանց գործուղել Հունաստանի եւ Իտալիայի նման կենտրոններ, ներգաղթողների ինքնությունը հաստատելու եւ նրանց դիմումները ուսումնասիրելու համար: Բեռլինը նաեւ առաջարկում է գաղթականների համաչափ տեղաբաշխում Եվրոմիության ամբողջ տարածքում:

Այս առաջարկներից ամեն մեկն էլ խիստ վիճելի է: Ապաստան խնդրողների հայցերը պետք է առանձին-առանձին քննարկվեն: Իշխանություններին երկար ժամանակ է անհրաժեշտ որոշելու համար, թե ով իսկապես ապաստանի կարիք ունի եւ ով տնտեսական, գործարար նպատակներով է դիմում ներկայացրել: Արտաքսումը նույնպես վիճահարույց խնդիր է, քանի որ Միջերկրականյան Եվրոպայի երկրների մեծամասնությունը չունի բավարար ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ արտաքսելու համար ապօրինի ներգաղթողներին: Ավելին, անհավանական է, որ այդ երկրները ընդունեն կառուցել ներգաղթողների համար նախատեսված ավելի ընդարձակ կենտրոններ իրենց տարածքներում, առանց մայրցամաքում գաղթականների տեղաբաշխման հստակ համակարգի գոյության: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ վերջերս ընդդիմացան ներգաղթյալների պարտադիր քվոտաներ սահմանելու եվրոհանձնաժողովի նախագծին, եւ կարծես այդ ընդդիմությունը շարունակվելու է:

Եվրոմիութան երկրորդ խնդիրը չիմանալ ինչ անելն է Շենգենյան համաձայնության հետ, որը հնարավորություն է տալիս ապօրինի գաղթականներին ազատորեն տեղափոխվելու անդամ երկրների շրջանակներում: Դա անվտանգության որոշ հարցեր է առաջացնում:

Անդամ երկրներից մի քանիսը մտահոգություն են արտահայտել, որ հազարավոր գաղթականների շարքերում կարող են ահաբեկիչներ լինել: Վերջին դեպքերից մեկն, օրինակ, առնչվում էր սահմանային վերահսկողության ոլորտում առկա թերությունների հետ: Մի մարդ, որը Բելգիայում էր զենք ձեռք բերել, հարձակվել էր Նիդեռլանդներից Ֆրանսիա մեկնող գնացքի վրա եւ փորձել սպանել մարդկանց: Չնայած իշխանությունները չունեն համապատասխան ռեսուրսները հսկողության տակ պահելու համար ամեն մի ենթադրյալ ահաբեկչի, սահմանային վերահսկողության ոլորտում առկա թերությունները խանգարում են հայտնաբերելու տվյալ երկրի անվտանգության դեմ ուղղված հնարավոր սպառնալիքները:

Ազգայնամոլ կուսակցությունների առաջացումը նույնպես սպառնալիք է: Ֆինլանդիայում ազգայնամոլ մի կուսակցություն արդեն իսկ դարձել է կոալիցիոն կառավարության անդամ, իսկ Եվրոմիության ապագայի նկատմամբ թերահավատ եւ ներգաղթը մերժող կուսակցությունները ազդեցիկ ուժ են դարձել Դանիայի, Շվեդիայի եւ Հունգարիայի նման երկրներում: Ֆրանսիայում սոցհարցումները ցույց են տալիս, որ «Ազգային ճակատ» սկեպտիկ կուսակցությունը փորձելու է երկրորդ ժամկետով իշխել 2017-ի նախագահական ընտրություններում: Բոլոր այս կուսակցությունների կարծիքով ներգաղթի օրենքները պետք է խստացվեն, եւ Շենգենյան համաձայնությունը պետք է վերանայվի կամ ամբողջովին չեղյալ համարվի:

Շենգենի ապագան

Եվրոմիությունը հավանաբար չի հրաժարվի Շենգենյան համաձայնութունից մոտ ապագայում: Հակառակ քննադատական մոտեցումների, փաստ է, որ համաձայնության շնորհիվ ապրանքափոխադրման ժամկետներն ու ծախսերը զգալիորեն նվազել են, եւ բեռնատար մեքենաներն այլեւս երկար ժամանակ չեն վատնում միջազգային անցակետերում: Զբոսաշրջության բնագավառում նպաստավոր պայմաններ են ստեղծվել, անձնագրերի ու վիզաների կարիքը վերացվել է: Համաձայնությունը նաեւ խնայողության միջոց է, քանի որ կառավարություններն այլեւս կարիք չունեն սահմանային անցակետերի ծախսերը հոգալու:

Շենգենյան համաձայնությունը հավանաբար կվերանայվի նախքան ներկա տասնամյակի ավարտը: Առաջին քայլն այդ ուղղությամբ արվեց 2013-ին, երբ համաձայնությունը ստորագրող երկրները պայմանավորվեցին սահմանային վերահսկողությունները ժամանակավորապես վերականգնել արտակարգ դեպքերի պարագայում (ինչպես օրինակ ազգային անվտանգության սպառնալիքի): Բայց դա սահմանափակ բարեփոխում էր, քանի որ նման վերահսկողություն կարելի է իրականացնել առավելագույնը 10 օր եւ այն էլ Եվրոհանձնաժողովի թույլտվությունը ստանալուց հետո:

Հառաջիկա տարիներին անդամ երկրները հավանաբար պահանջելու են հավելյալ իրավասություններ եւ գործողությունների ազատություն սահմանային վերահսկողության բնագավառում: Նրանք նաեւ պահանջելու են առկախումը կամ հեռացումը Միության այն անդամ երկրների, որոնք թերանում են արդունավետ կերպով իրականացնել սահմանային վերահսկողություն: Եվրոմիությանը անդամակցած նոր երկրները դժվարություններ են ունենալու մտնելու Շենգենյան գոտի եւ Ռումինիայի ու Բուլղարիայի (որոնք արդեն 10 տարի անդամ են Եվրոմիության, բայց դեռ Շենգենյան գոտու մեջ չեն) օրինակները դառնալու են նոր գործելաոճի գրավականը: Նույնիսկ մինչեւ բարեփոխումները եւ համաձայնության վերանայումը, անդամ երկրները ուժեղացնելու են օդանավակայանների, գնացքների եւ ավտոբուսային կայարանների ոստիկանական վերահսկողությունը: Պահպանողական ուժերի ճնշման տակ շատ երկրներ (հատկապես Հյուսիսային Եվրոպայում) խստացնելու են ներգաղթի իրենց օրենքները եւ դժվարացնելու են նպաստ ստանալու գործընթացները:

Որոշ առումներով Շենգենյան համաձայնության թուլացումը կապված է Եվրոմիության հիմնական ազատություններից մեկիՙ մարդկանց ազատ տեղաշարժման թուլացման հետ: Համաձայնությունն ու մարդկանց ազատ տեղաշարժման սկզբունքը նույն բաները չեն: Եվրոմիության որեւէ քաղաքացի իրավունք ունի անցնելու մեկ ուրիշ անդամ երկրի սահմանը եւ մնալու այնտեղ ինչքան ցանկանում էՙ անկախ սահմանային վերահսկողության գոյությունից կամ բացակայությունից: Բայց Շենգենյան համաձայնությունը մշակված էր ուժեղացնելու, խթանելու համար մարդկանց ազատ տեղաշարժը եւ ստեղծելու համար մի մայրցամաք առանց սահմանների: Վերանայումն ու բարեփոխումները, ինչ խոսք, վնասելու են այս հիմնական սկզբունքին, իսկ այդ սկզբունքի խաթարման դեպքում բացառված չէ, որ այլ ազատություններ եւս վնասներ կրեն: Եվրոմիությանը ուղղված գլխավոր սպառնալիքն այն է, որ մարդկանց ազատ տեղաշարժումի սահմանափակումը առաջ է բերելու բեռների ազատ տեղաշարժման սահմանափակում կամ թուլացում, ինչը վստահաբար վերջ է դնելու Եվրոմիությանը, իր ներկա ձեւաչափով:

Տեղեկանք: Ապաստան որոնողների ընդհանուր թիվը 2013-ին եղել է 435.190, 2014-ինՙ 626.065, այդ թվում Սիրիայից 50.420 եւ 122.790 համապատասխանաբար, Աֆղանստանիցՙ 26.235 եւ 41.305, Կոսովոյիցՙ 14.605 եւ 37.875: Վերջնակետերը եղել են Շվեդիան եւ Իտալիան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՀԵՐ ՍԻՄՈՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-Ի ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂ ՉԿԱ, ԿԱՄ` ՀԱԿԱՌԱԿԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-Ի ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂ ՉԿԱ, ԿԱՄ` ՀԱԿԱՌԱԿԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական