Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ» ԵՎ «ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈ ՞Վ», ԹԵ՞ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐՈՎ

11/09/2015
- 11 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գիտությանը գումար հատկացնելով ամեն ինչ չի վերջանում, այլ միայն սկսվում է

Արդեն 2 անգամ գիտության պետական կոմիտեն անց է կացրել լավագույն գիտական ծրագրերի մրցույթներ, որոնք պետք է կիրառական նշանակություն ունենան: Այսինքն, ձեռք բերվող արդյունքը, որի համար տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամի պետական ֆինանսավորում է հատկացվում, պետք է առեւտրայնացվի, ներդրվի Հայաստանի տնտեսության մեջ եւ նպաստի նրա զարգացմանը: Մի քանի ծրագրերի մասին անցած 4-5 տարիներին համառոտ տեղեկություններ եղել են, բայց ամբողջական եւ հրապարակային տեղեկատվություն իրականացվող ծրագրերի եւ դրանց արդյունքների մասին չկա ոչ կոմիտեի, ոչ էլ գիտության եւ կրթության նախարարության պաշտոնական կայքերում: Ուստի դրանց մասին հանրային եւ գիտական ծրագրերի ֆինանսավորման անարդարությունից բազմիցս դժգոհություններ արտահայտած գիտնականների հետաքրքրությունը գոնե մասնակիորեն բավարարելու նպատակով նախ դիմեցինք գիտության պետական կոմիտե, ապա վերջինիս պատասխանից բխող` էկոնոմիկայի նախարարություն:


Գիտպետկոմում հավաստիացնում են` արդյունքներն «ավելի քան խոստումնալից» են

Գիտպետկոմի պատասխանում, անդրադարձ կատարելով 2011 թվականից 2 անգամ իրականացված «կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներ»-ին, դրանց արդյունքներն «ավելի քան խոստումնալից» են բնութագրում: Նշվում է, որ առաջին մրցույթում կոմիտեն մասնավոր հատվածի հետ համատեղ 17 նորարարական ծրագիր է ֆինանսավորել, որոնցից «10-ը լավ արդյունքներ են տվել, 10-ից չորսը ներկայացվել են ՀՀ վարչապետին կից գործող գիտատեխնիկական խորհրդում եւ վարչապետի հանձնարարությամբ, բոլոր տասն էլ փոխանցվել են էկոնոմիկայի նախարարություն` հետագայում առեւտրայնացման նպատակով»: Գիտության կոմիտեի տեղեկացմամբ, առաջին մրցույթից հաջողված օրինակներ են` նոր տիպի ջրային փականների, նանոներկերի արտադրության տեխնոլոգիաները, Սելիմյանի խմորիչները, որոնք «արդեն կիրառվում են Մոսկվայում, իսկ Պրահայում դրանցով հետաքրքրված են»:

Ըստ գիտության պետական կոմիտեի, երկրորդ մրցույթում ֆինանսավորման են երաշխավորվել 16 ծրագրեր, որոնց իրականացման հաշվետվությունները ներկայացվել են վերջերս: Դրանցից մեկն էլ «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող ծրագիրն է, որին հրապարակային անդրադարձ նախկինում եղել է:

Միաժամանակ, նախորդ մրցույթի 10 ծրագրերի մասին, որոնք փոխանցվել են էկոնոմիկայի նախարարություն, տեղեկատվություն ստանալու համար գիտության պետական կոմիտեից մեզ խորհուրդ տվեցին դիմել տվյալ նախարարություն: Էկոնոմկիայի նախարարությունից մեզ ներկայացրեցին այդ ծրագրերի նկարագրությունը եւ դրանց մասին եզրակացությունները, որոնք քննարկվել են 2013-ի հունիսին` վարչապետի մոտ կայացած Գիտատեխնիկական խորհրդի նիստում:

10-ի փոխարեն 9 գիտական մշակումներ, որոնցից ընդամենը 3-ն են առեւտրայնացման ենթակա

Պետական ֆինանսավորմամբ ավարտված եւ էկոնոմիկայի նախարարություն փոխանցված եւ, ըստ գիտպետկոմի, «լավ արդյունքներ» տված գիտական ծրագրերի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության ծրագրերը ոչ թե 10-ն են, այլ 9-ը: Դրանց վերաբերյալ նախարարության եզրակացություններում, սակայն, գիտության պետական կոմիտեի արտահայտած լավատեսությունը բացակայում էր: Նախ` որո՞նք են պետական ֆինանսավորմամբ իրականացված գիտական մշակումները, որոնց վերաբերյալ մանրամասները այդպես խնամքով թաքցվում է.

1. «Չորաթան հայկական թթվակաթնային սննդանյութի կիրառումը ավանդական եւ այլընտրանքային բժշկության մեջ»:

2. «Անձրեւային տեղումների խթանման հետազոտություններ եւ ադյունավետ անձրեւաբեր համակարգի մշակում»:

3. «ԼԱ-2» ժանգի ձեւափոխիչի ստացման տեխնոլոգիայի մշակում»:

4. «Ռադիոհաճախություններով ղեկավարվող ֆոտո-Էլեկտրոնային ուժեղացուցիչ»:

5. «Հատուկ նշանակության օբյեկտների եւ տարածքների ավտոմատ հսկման եւ արագ ահազանգման ռադիոտեխնիկական համալիր»:

6. «Ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրության տեխնոլոգիական պարամետրերի օպտիմալացում, արտադրական նմուշների ստացում եւ սերտիֆիկացում, փոքրածավալ արտադրության կազմակերպում»:

7. «Լեռնամարգագետնային հողերի բերրիության վերականգնումը արոտավայրերի եւ խոտհարքների արդյունավետության բարձրացման նպատակով»:

8. «Ատամի ոսկրափուտի (կարիեսի) կանխարգելման եւ ատամի գերզգայնության նվազեցման նոր արդյունավետ միջոց»:

9. «Ավտոմատ գործողության դիմհարային փականի նախատիպ»:

Այժմ էկոնոմիկայի նախարարության եզրակացությունների մասինՙ յուրաքանչյուրի վերաբերյալ:

Առաջին ծրագրի ` «Չորաթանի» վերաբերյալ նշված է, որ լրացուցիչ հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը կա , որից հետո միայն կարող է քննարկվել նրա առեւտրայնացման հարցը:

Երկրորդի ` անձրեւաբեր համակարգի վերաբերյալ նախարարության եզրակացությամբ «համակարգի նախնական փորձարկումները հաջողված չեն եղել» եւ առեւտրայնացման հարցին կարելի է անդրադառնալ դրանց փորձարկման դրական արդյունքների ստացումից հետո:

Երրորդի ` «ԼԱ-2» ժանգի ձեւափոխիչի նախագիծը դրական է գնահատվել էկոնոմիկայի նախարարության կողմից, սակայն անհրաժեշտ է համարվել «ավելի մանրամասն ուսումնասիրել եւ գնահատել Հայաստանում արտադրանքի կիրառման վերոնշյալ ոլորտներում դրա նկատմամբ եղած պահանջարկը» :

Չորրորդ ծրագրի ` ռադիոհաճախություններով ղեկավարվող ֆոտո-Էլեկտրոնային ուժեղացուցչի նախագիծը նույնպես դրական է գնահատվել էկոնոմիկայի նախարարության կողմից, բայց առաջարկվել է օտարերկրյա կազմակերպությունների հետ պարզել ֆոտոդետեկտորի պահանջարկը , ապա անդրադառնալ առեւտրայնացման հարցին: Միաժամանակ, ֆոտոդետեկտորի նմուշը պատրաստելու նպատակով 2013-2014-ի համար ֆինանսավորման ներկայացված հայտը գիտության պետական կոմիտեի կողմից մերժվել է:

Հինգերորդ ` «Հատուկ նշանակության օբյեկտների եւ տարածքների ավտոմատ հսկման եւ արագ ահազանգման ռադիոտեխնիկական համալիրը», որն առաջարկվում է կիրառել սահմանի հսկողության ժամանակ եւ որին բազմիցս անդրադարձան լրատվամիջոցները, ըստ դրա հեղինակների, նույնպես դեռեւս փորձարկումների փուլում է եւ առեւտրայնացման հարցը կդիտարկվի դրանց ավարտից հետո:

Վեցերորդ ` ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման ծրագիրը իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում, բայց արդյունքը «ստանձնել է» «ԲԻՈԱՐՄ» մասնավոր ընկերությունը, որն արդեն առեւտրայնացման աջակցության խնդիր չունի : Այստեղ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ծրագիրը իրականացվում մի կառույցում` պետական գիտաարտադրական կենտրոնում, իսկ արդյունքը բաժին է հասնում մասնավոր ընկերության: Ի՞նչ պայմաններով է վերջինս պետական միջոցներով իրականացված ծրագիրը ձեռք բերել, որքա՞ն է վճարել դրա համար, եթե իհարկե վճարել է, ի՞նչ է ստացել պետական գիտական ինստիտուտը այս ծրագրից:

Յոթերորդ ` բերրիության վերականգնման ծրագիրը, ըստ էկոնոմիկայի նախարարության «արժեքավոր գիտական ուսումնասիրություն է», բայց նախագծի արդյունքները առեւտրայնացման ենթակա չեն, քանի որ չկա առեւտրայնացման առարկան (՞): «Միաժամանակ, նախագծի արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ է գյուղատնտեսության նախարարության եզրակացությունը»:

Ութերորդ ` ատամի կարիեսի կանխարգելման նոր միջոցի «հեղինակների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ նախագծով նախատեսված աշխատանքների գիտահետազոտական մասը դեռեւս ընթացքում է », ինչպես նաեւ բուն այդ «նոր միջոցը դեռեւս առաջարկված չէ, նախագծի գիտական մասը ավարտված չէ» :

Իններորդ ` ավտոմատ գործողության դիմհարային փականը, որ մշակվել է ջրամբարներում ջրի մակարդակը կարգավորելու նպատակով, հեղինակները մտավախություն ունեն, որ կարող է հեշտությամբ կրկնօրինակվել, ուստի ձգտում են միջազգային արտոնագիր ստանալ մինչ դրա առեւտրայնացումը :

Մի խոսքով, էկոնոմիկայի նախարարության եզրակացությամբ, վերոնշյալ 9 ծրագրերից առեւտրայնացման ենթակա են համարվել 3-ը ` «ԼԱ-2» ժանգի ձեւափոխիչի ստացման տեխնոլոգիայի մշակումը», «Ռադիոհաճախություններով ղեկավարվող ֆոտո-Էլեկտրոնային ուժեղացուցիչը», «Ավտոմատ գործողության դիմհարային փականի նախատիպը»: Միաժամանակ, էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ այս նախագծերի իրականացման արդյունքների վերաբերյալ բացակայում են կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եզրակացությունները:

Հիշեցնենք, որ վերոնշյալ բոլոր ծրագրերը գիտության պետական կոմիտեն բնութագրել էր որպես «լավ արդյունքներ տված» եւ «առավել քան խոստումնալից»:

Մի քանի անհայտներով գիտական մշակումներ

Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումներից ակնհայտ է դառնում, որ գիտության պետական կոմիտեի կողմից մշակվող գիտական ծրագրերը, որոնք կոչված են կիրառություն գտնել տնտեսության մեջ եւ նպաստել դրա զարգացմանը, ըստ էության իրենց նպատակին չեն ծառայում:

Գիտության պետական կոմիտեն ինքն է որոշում ծրագրին ինչքա՞ն գումար տալ, առանց տնտեսական բլոկի նախարարությունների, գործարարներին միավորող կառույցների հետ նախապես քննարկելու դրա պահանջարկը կա՞ մեր երկրում եւ արտաքին շուկաներում: Այսինքն, կարող ենք ստանալ մի արդյունք, որի վրա պետական միջոցներ են ծախսվել, բայց այն, մեղմ ասած, մեզ պետք չէ: Ինչը արդեն երեւում է էկոնոմիկայի նախարարության` վերոնշյալ գիտական մշակումների մեծ մասին տված եզրակացություններից: Նաեւ բացառված չէ տարբերակը, երբ տվյալ սարքը կամ գիտական արդյունքը վաղուց ի վեր գրանցված եւ առեւտրայնացած լինի ու վաճառվի ամբողջ աշխարհում, իսկ մեր գիտնականները, այսպես ասած` հեծանիվ հորինեն:

Անհասկանալի է, երբ գիտության պետական կոմիտեի կողմից արդյունավետ բնութագրվող եւ որպես ավարտուն ծրագրեր էկոնոմիկայի նախարարությանը փոխանցած ծրագրերը դեռեւս լրացուցիչ փորձաքննությունների, մշակումների կարիք են ունենում: Մեկ կառույցի կողմից միաժամանակ մրցույթ հայտարարելու, ֆինանսավորելու եւ արդյունքներին գնահատական տալու հետեւանքն այլ չէր կարող լինել: Այս երեք գործառույթները պարտադիր պետք է իրականացնեն տարբեր եւ միմյանցից անկախ մարմիններ, որի մեջ ներգրավված լինեն թե՛ շահագրգիռ նախարարությունների, թե՛ գործարարների միությունների, թե՛ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները: Այլապես, կոռուպցիոն լուրջ ռիսկեր են առաջանում:

Անհայտ է նաեւ գիտական մշակումների առեւտրայնացման մեխանիզմը: Ինչպե՞ս է այն տեղի ունենալու: Ինչպես «Հայկենսատեխնոլոգիա»-ի դեպքո՞ւմ, երբ մշակումն իրականացնում է պետական մարմինը եւ անհատույց փոխանցում մասնավորին: Դա եղավ կա՞պ գիտության եւ տնտեսության միջեւ, եթե գիտական հիմնարկը ոչինչ չի ստանում իր մշակումից, իսկ մասնավորը անվճար ստանում է նոր տեխնոլոգիա եւ փող աշխատում: Պե՞տք է լինեն առեւտրայնացման ինչ-որ կարգ եւ պայմաններ, երբ թե՛ պետությունը, թե՛ պետական գիտական հիմնարկը, թե՛ գյուտը կիրառած մասնավորը հավասարապես շահեն: Գումար հատկացնելով ամեն ինչ չի վերջանում: Գլխավոր նպատակը պետք է դրա արդյունավետությունը լինի: Այլապես, այդ գումարները փոշիանում են առանց արդյունքի: Հետեւաբար, նախ պետք է հստակեցվեն մրցույթների, ֆինանսավորման, առեւտրայնացման մեխանիզմները, ապա պետբյուջեից նոր միջոցներ տրամադրվեն, իսկ նախկինում տրամադրվածների համար էլ պետք է պահանջել դրանց արդյունավետության ապացույցներ եւ մանրամասները դարձնել հրապարակային, առանց գիտական հայտնագործության գաղտնիության բացահայտման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԻՆԻԶՄ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱ՞Ն ՕՐԻՆԱԿ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական